ԱՄՆ-ը մահերի թվի նոր ռեկորդ է սահմանում, Եվրոպան ազդարարում է համաճարակային ճգնաժամի թուլացման մասին

Հայտնի չէ, թե երբ ի վերջո կավարտվի կորոնավիրուսով պայմանավորված համաճարակն ու երբ կկարողանան  Եվրոպան, ինչպես  նաեւ աշխարհը  ապրել իրենց բնականոն հունով:

Իտալայում մեկ շաբաթից կավարտվի երկրում հայտարարված արտակարգ դրության ռեժիմը, իսկ մինչ այդ, երկրի վարչապետ Ջուզեպպե Կոնտին գիտնականների եւ առաջատար բժիշկների հետ խորհրդակցություն էր հրավիրել: Իտալացի բժիշկները վարչապետին հավաստել են, որ համաճարակաբանական կորը հաջողվել է դեպի ներքեւ իջեցնել, բայց  պատկերը դեռ հստակ չէ, քանի որ նման արդյունքի հասնելուն օգնեցին խիստ արգելքներն ու սոցիալական պաշտպանության միջոցառումները, որոնք, ըստ բժիշկների, հարկավոր է շարունակել այնքան ժամանակ, քանի դեռ աշխարհում չի մշակվել հակակորոնավիրուսային դեղամիջոց:

Իտալիայի իշխանությունները որոշել են 700 միլիարդ եվրո աջակցություն տրամադրել փոքր եւ միջին այն ձեռնարկատերերին, որոնք տուժել են համաճարակաբանական իրավիճակի պատճառով:

«Եթե անգամ արագորեն մշակվի հակակորոնավիրուսային դեղամիջոցը, կպահանջվի բավական երկար ժամանակ, որպեսզի աշխարհով մեկ տարածվի միլիոնավոր դոզաներով վակցինա: Հենց վակցինայի ստեղծման, մշակման եւ ավարտուն տեսքի բերելու համար էլ ամենաքիչը 18 ամիս կպահանջվի»,-ասել է Հռոմի Թոր Վերգատի ինստիտուտի ինֆեկցիոն հիվանդությունների բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Մասսիմո Անդրեոնին:

Ֆրանսիայում տնտեսությունը մտել է անկման փուլ: Միաժամանակ, երկրի առողջապահության գլխավոր գերատեսչության ղեկավար Ժերոմ Սալոմոնը հայտարարել է, որ համաճարակի պիկը դեռ չի անցել, եւ դեռ վաղ է խոսել կարանտինի ավարտի մասին: Այն Ֆրանսիայում դեռ կշարունակվի անորոշ ժամանակով:

Իսպանիայում թեպետ մի քանի օր շարունակ նկատվում էր  կորոնավիրուսի դեպքերի նվազում, սակայն երեկվա ընթացքում դարձյալ մահվան դեպքերի աճ է գրանցվել:  24 ժամում Իսպանիայում մահացել է 757 մարդ, 1 օրում վարակակիրների թիվն աճել է 6180-ով:

Ընդհանուր առմամբ, երկրում արձանագրվել է կորոնավիրուսի 146 .690 դեպք, մահացել է 14.555 մարդ, առողջացել՝ 48.021 մարդ: Երկրորդ օրն անընդմեջ մահերի դեպքերի աճ է նկատվում, սակայն ոչ այնքան կտրուկ, որքան համաճարակի սկզբի շաբաթներին էր:

Չեխիայի պատգամավորների պալատը որոշում է կայացրել երկրում կարանտինը 30 օրով հետաձգելու մասին: Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը հայտարարել է, որ առաջիկա 3 շաբաթների ընթացքում պետք չէ սպասել երկրում համաճարակաբանական իրավիճակի լավացման կամ առաջընթացի:

Միեւնույն ժամանակ, եվրոպական մի շարք երկրներում կարծես թե արդեն թունելի վերջում լույս է նշմարվում: Դանիայի եւ Նորվեգիայի իշխանությունները հայտարարել են որոշ սահմանափակումների վերացման ծրագրերի մասին: Չնայած այն հանգամանքին, որ Դանիայում չեղարկվել է հունիսին Ռոսքիլլում  սպասվող  ամենամյա մշակութային եւ երաժշտական փառատոնը, երկրի իշխանությունները հայտնել են, որ ապրիլի 15-ից մտադիր են վերաբացել մանկապարտեզներն ու տարրական դպրոցները:

Նորվեգիայում էլ նույն խոստումն են հնչեցրել՝ նշելով, որ մանկապարտեզներն ու դպրոցները կաշխատեն ապրիլի 20-ից արդեն, իսկ վարսավիրական եւ նմանատիպ այլ ծառայություններ հասանելի կլինեն մինչեւ ամսվա վերջ:

Հունաստանի իշխանությունները խոստանում են, որ մայիսին հնարավոր է մեղմացվի, այնուհետ՝ հանվի կարանտինային ռեժիմը, բայց սա այն դեպքում, եթե  բնակիչները շարունակեն պահպանել բոլոր սահմանափակումներն ու հետեւել կանոններին:

Թեպետ աշխարհում կարանտինը դեռեւս հաղթահարված եւ համաճարակն ավարտված չէ, սակայն այժմ էլ երեւում է՝կորոնավիրուսից հետո վերականգնումը բարդ է լինելու: Օրինակ Եվրոպական խոշորագույն ավիաընկերություն համարվող Luftnansa -ն հայտարարել է, որ կփակի իր գերմանական Wings- ի բյուջետային ստորաբաժանումը՝ տնտեսական հետեւանքները մեղմելու համար, ինչպես նաեւ կնվազեցնի իր օդային պարկի ծավալը:

Այսքանը հակիրճ՝ Եվրոպայի մասին, իսկ թե ինչ է կատարվում Եվրոպայից դուրս, գրեթե նույն պատկերն ունի, ինչ Եվրոպայի ներսում:

ԱՄՆ-ում, օրինակ, իրավիճակը շարունակում է օրհասական մնալ: Միացյալ Նահանգները շարունակ ռեկորդներ է սահամանում, այնուհետ՝ գերազանցում իր իսկ սահմանած ռեկորդը: Վերջին 24 ժամվա ընթացքում ԱՄՆ-ում  կորոնավիրուսից 2000 մահվան դեպք է գրանցվել: Սա COVID-19 համաճարակի բռնկումից ի վեր մահերի ամենամեծ ցուցանիշն է, որ երբեւէ գրանցվել է որեւէ երկրում: Միայն Նյու-Յորքում 1 օրում մահացել է մի քանի հարյուր մարդ: Նյու-Յորքում հիվանդանոցների մոտ կայանված են մեծ բեռնատարներ՝ ապահովված սառցախցիկներով, որոնք ծառայում են որպես ժամանակավոր դիահերձարաններ, իսկ վարակի զոհերին հուղարկավորելու համար առնաձնացված է հատուկ տարածք:

Սուրբ Հովհաննես Ավետարանիչի տաճարի մոտ տեղակայված է նոր դաշտային հոսպիտալ, որտեղ կարող են ընդունվել COVID-19- ով վարակված մինչև երկու հարյուր հիվանդ:

Ջոն Հոփքինսի անվան համալսարանի տվյալներով, ապրիլի 8-ի դրությամբ երկրում ավելի քան 400 հազար կորոնավիրուսային վարակի դեպք կա:

Տպել
5043 դիտում

МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank

Հուսով ենք, որ ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության նոր ձևաչափը կհաստատվի. վարչապետ

Մարտի 21-ին Հայաստանին է մոտենալու հաջորդ սառը ցիկլոնը. սպասվում է առատ ձյուն, քամու ուժգնացում

Զախարովան արձագանքել է ՀՀ վարչապետի խոսքերին

Պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում (տեսանյութ)

Fly Arna-ի լիցենզիան կասեցված է. ՏԿԵ փոխնախարար

Իրանից ժամանած 7 բեռնատարում հայտնաբերվել է ցեմենտի մեջ թաքցված հսկայական քանակությամբ ծխախոտ (տեսանյութ)

ՀՀ վարչապետն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը

Տրոլեյբուսը հայտնվել է խրամուղում. շինարարը կտուգանվի (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին

Վարչապետի որոշմամբ՝ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ է նշանակվել

Մենք դավաճան, հող ծախող չենք, ձեր թիկունքում ոչ մի բան չենք անելու, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը՝ տավուշցիներին

«Երևան Սիթին» տուգանվել է 10 միլիոն, «Հայփոստ»-ը՝ 2,6 միլիոն դրամով

Առանձնապես խոշոր չափի «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն երիտասարդ կնոջ և տղամարդու կողմից. նրանք կալանավորվել են

Նիկոլ Փաշինյանը «TikTok»-ում նոր շարք է սկսել (տեսանյութ)

Ընդդիմությունն ասում է՝ Տավուշի գյուղերն ուզում է տա, Խրեմլուի ղեկավարը ո՞վ է. Փաշինյան

Պակիստանում երկրաշարժ է գրանցվել

Փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. հայտնի է տուգանքի չափը

Կոտայքում միմյանց բախվելուց հետո մեքենաներից մեկը գլխիվայր շրջվել է. կա տուժած

Մի քանի ժամ լույս չի լինի Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում

Որ բանկերի քարտապանները կարող են օգտվել հետվճարի ծրագրից

ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին

Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար, մի շարք շրջաններում ձյուն է տեղում

ԱԺ-ն նոր պատգամավոր ունի. Դավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնել է պատգամավորի մանդատը

Բախվելուց հետո մեքենաներից մեկը բռնկվել է. ներսում հայտնաբերվել է 4 դի, վարորդի վիճակը ծանր է (լուսանկարներ)

«Միր» քարտերը կդադարեն աշխատել Հայաստանի գրեթե բոլոր բանկերի բանկոմատներում

Միքայել Վարդանյանը Մասիսին նվիրել է 117 մլն դրամ արժողությամբ աղբահավաք մեքենաներ և 230 աղբաման

Սահմանը կանցնի իմ տան միջով, զինվորների ներկայության դեպքում ինչպե՞ս ենք ապրելու էդ տանը. վարչապետը պատասխանել է բնակչին

Սա մեր ապագան կառուցելու միակ տարբերակն է, հեշտ հարց չէ. վարչապետը՝ Կիրանցի բնակիչներին (տեսանյութ)

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «...և նորից Գարուն» ներկայացմանը (լուսանկարներ)

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Փաշինյանի՝ Տավուշ այցի ժամանակ. մանրամասներ (լուսանկարներ)

Ես չեմ վիրավորում, ասում՝ «գյադեն հերդ ա», քոքից բռնվեք, կհանդիպենք․ Հովհաննես Դավթյանը՝ Արզաքանցյանին

Մենք պետք է թույլ չտանք պատերազմի սկսում․ ինչ է ասել վարչապետը տավուշցիների հետ հանդիպմանը

Պուտինն իրեն լեգիտիմություն տվեց՝ այլանդակությունները շարունակելու համար, ՌԴ-ին բարի ճանապարհ դեպի գերեզման. Սուքիասյան

Երևանն այս տարի կունենա 20 հա տարածք զբաղեցնող տնկարան, կտնկվի 2000 ծառ

ԱՄՆ-ն մտադիր չէ շնորհավորել Ռուսաստանի նախագահին ընտրություններում հաղթելու համար․ Պատել

Ամեն խաղի պետք է պատրաստվենք, ինչպես վերջինի․ Հարոյանը՝ Կոսովոյի հավաքականի հետ խաղի մասին

Հայաստանի և Մալթայի ԱԳՆ պաշտոնյաների խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը

ՌԴ ԿԸՀ-ն ավարտել է ձայների հաշվարկը․ ընտրողների 87,28% քվեները Վլադիմիր Պուտինինն է

Նռնակ, պայթուցիչ ու փամփուշտներ․ Կապանի բնակիչը փրկարարական ջոկատում հանձնել է ԼՂ-ից բերված զինամթերքը