Հանցագործության նյութական հետքերի եւ հետեւանքների հայտնաբերման 2019 թ. ցուցանիշը 2018 թ. համեմատ. կա շուրջ 92% աճ

08/04/2020 schedule17:04

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնում է, որ հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի կողմից իրենց լիազորություններն իրականացնելիս հանցագործության մասին տվյալների, հանցագործության նյութական հետքերի և հետևանքների հայտնաբերման ցուցանիշը 2018 թ. համեմատ 2019 թ. ավելացել է պատկառելի չափով՝ շուրջ 92%-ով: 

«Դրանում տեսակարար մեծ կշիռ են կազմում այն դեպքերը, երբ պետական տարբեր մարմիններ, լայնորեն կիրառելով իրենց համակարգման կամ ազդեցության ոլորտներում ունեցած վերահսկողական, ստուգման, ուսումնասիրման գործիքակազմերը, հայտնաբերում են իրենց կարծիքով քրեական արարքների հատկանիշներ պարունակող հանգամաներ և դրանք փաստաթղթավորված, գրություններով ներկայացնում դատախազություն, որոնց հիման վրա իրականացվում են լրացուցիչ, առավել համակողմանի ուսոմնասիրություններ, նախաձեռնվում են ստուգման գործողություններ, հարուցվում են քրեական վարույթներ:

Այս հարցում, հիրավի, լուրջ համագործակցություն է ծավալվել Դատախազության և պետական մարմինների միջև: Որպես վերոնշյալի փաստարկում՝ ընդամենը երեք օրինակ:

  1. 2019 թ. ընթացքում միայն ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ՀՀ գլխավոր դատախազություն են ստացվել 33 տարբեր ուսումնասիրությունների նյութեր, որոնց կապակցությամբ կատարված լրացուցիչ ուսումնասիրությունների, ստուգողական գործողությունների կամ նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է 31 քրեական գործ: Դրանցից 6-ը հարուցվել է ՀՀ գլխավոր դատախազությունում կատարված ուսումնասիրությունների արդյունքում։
  2. ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից 2019 թ. ընթացքում ստացվել են իրենց կողմից պետական գույքի պահպանության, վարձակալության և օտարման գործընթացների վերաբերյալ 18 տարբեր ուսումնասիրություններ, այդ ընթացքում նման փաստաթղթերի հիման վրա հարուցվել է 16 քրեական գործ, որոնցից 13-ը՝ միայն ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում:
  3. 2019 թ. ընթացքում ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից հրապարակված շուրջ 30 հաշվետվություններից ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում պահանջվել և ուսումնասիրվել է մեզ համար հետաքրքրություն ներկայացնող 20-ը: Դրանցից 7-ով վարչության և Արմավիրի մարզի դատախազության դատախազների կողմից հարուցվել են քրեական գործեր, իսկ 1-ն ուղարկվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ այնտեղ քննվող քրեական գործի հետ համատեղ ընթացքը լուծելու համար: Մնացած հաշվետվությունները ներկայումս գտնվում են ուսումնասիրության փուլում:

Նման գործակցություն է ծավալվել նաև այլ պետական մարմինների, մասնավորապես՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, ՀՀ սննդի անվտանգության պետական ծառայության, Տավուշի, Կոտայքի մարզպետարանների և բազմաթիվ այլ պետական հաստատությունների հետ:

Սա իսկապես մոտիվացնող գործոն է և հավելյալ հնարավորություն է կատարված կամ կատարվող առերևույթ հանցագործության բոլոր դեպքերը բացահայտելու, քրեաիրավական գնահատականներ տալու, պետությանը պատճառված վնասները պարզելու և վերականգնելու, ինչպես նաև պատասխանատվության անխուսափելիության, օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքները կենսագործելու համար»,- ասված է գրառման մեջ:

Տպել
1783 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին