Հայաստանում մինչ այժմ եղել է կապիտալ ծախսերի թերակատարման քրոնիկ պրակտիկա. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են զբոսաշրջության և թափոնների կառավարման ոլորտներում իրականացվող վարկային ծրագրերի ընթացքը:

Զեկուցվել է, որ Զբոսաշրջության զարգացման և ենթակառուցվածքների ծրագրով, որի վարկային միջոցները կազմում են 55 մլն դոլար, 2016 թվականից մինչ օրս ծախսվել է 6 մլն դոլար: Նախատեսվում է, որ 2020 թվականին ծրագրի շրջանակում կներդրվի ևս 4 մլրդ դրամին համարժեք եվրո: Ծրագրով՝ Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի, Արագածոտնի, Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի և Արմավիրի մարզերում իրականացվում են զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման, մասնավորապես՝ տուրիզմի գոտիների, ճանապարհների վերանորոգման, զբոսաշրջային պատմական միջավայրի վերականագնման աշխատանքներ:

Այնուհետև անդրադարձ է կատարվել Գյումրիում և Ջերմուկում ենթակառուցվածքային նախագծերի իրականացման հնարավորություններին, որոնց նախագծային աշխատանքներն արդեն իսկ պատրաստ են: Դրանք նախատեսվում է կյանքի կոչել, այդ թվում՝ պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակում: Ներկայացվել է նաև «Համայնքների ենթակառուցվածքների զարգացման» վարկային ծրագրի ընթացքը:

Հաջորդ խորհրդակցության ընթացքում պատասխանատուները վարչապետին զեկուցել են Կոշտ թափոնների կառավարման վարկային ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքները: Նշվել է, որ դրա շրջանակում նախատեսվում է Երևանում՝ Նուբարաշենի գործող աղբավայրի հարևանությամբ, կառուցել նոր աղբավայր և կոնսերվացնել մայրաքաղաքի 2 չգործող աղբավայր: Ներկայումս ընթացքի մեջ է նոր աղբավայրի կառուցման մրցույթների կազմակերպման գործընթացը: Քննարկվել են նաև նույն ծրագրի շրջանակում Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում աղբավայրերի կառուցման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Ամփոփելով խորհրդակցությունները՝ վարչապետը նկատել է, որ Հայաստանում մինչ այժմ եղել է կապիտալ ծախսերի թերակատարման քրոնիկ պրակտիկա: «Հատկապես այս տարի դա անթույլատրելի է: Մենք պետք է ճշգրիտ կանխատեսենք ծախսերի հատվածը, որպեսզի այն միջոցները, որոնք հնարավոր չեն լինելու ծախսել, ուղղենք այլ ծրագրերի իրականացմանը»,- ասել է վարչապետը՝ կարևորելով ծրագրերի իրականացումը հատկապես սոցիալական խնդիրների լուծման առումով: «Մենք պետք է ծրագրերի թերակատումները հասցնենք նվազագույնի: Այստեղ ոչ միայն տնտեսական, այլև սոցիալական կարևոր բաղադրիչ կա»,- նշել է Կառավարության ղեկավարը:

Տպել
340 դիտում

Արցախում կորոնավիրուս է հաստատվել ևս 2 քաղաքացու մոտ. վարակակիրներից մեկի վիճակը ծանր է

Մեկնարկել է Արմավիրի համար կենսական նշանակության Երևանյան փողոցի կապիտալ նորոգման աշխատանքը

Խանջյան փողոցի վերջնամասում բախվել են ավտոմեքենաներ․ բռնկվել է հրդեհ

547 նոր դեպք և 207 առողջացած. կորոնավիրուսից անցած 1 օրում 4 կին եւ 3 տղամարդ է մահացել

Խնդիր ունենք, որ կորոնավիրուսով հիվանդների թիվը համապատասխանի հիվանդանոցային կարողությունների թվին. վարչապետ (տեսանյութ)

Գյումրիում երկհարկանի տուն է հրդեհվել. Բարդության «թիվ 2» կանչ դեպքի վայր է մեկնել 5 մարտական հաշվարկ

Դեռ շատ կհանդիպեն պետականությունից խոսող պետական դավաճաններ. Հակոբ Արշակյան

Եթե պարոն Ծառուկյանը կարծում է, որ իր քաղաքական հայտարարությունները կշեղեն քննության բնականոն ընթացքը, սխալ հաշվարկ է

«Անցյալին վերադարձ չի լինելու` ՀՀԿ կլինի, քոչարյանականներ կլինեն, ով ուզում ա լինի»

Թուրքիան վերսկսելու է ավիահաղորդակցությունը շուրջ 40 երկրի հետ

Արեւաշող համայնքի «Յազիկ» թաղամասում կկառուցվի մանկական խաղահրապարակ

ՌԴ-ից Ադրբեջան ռազմական արտադրանք է մատակարարվել կաշառքի միջոցով. ձերբակալվել են պաշտոնյաներ

Արդենիսում 1730 մետր նոր ջրագիծ կկառուցվի

ԿԳՄՍ նախարարությունը սկսել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ձեւավորման գործընթացը. բուհ գրություն է ուղարկվել

Արթուր Վանեցյանը դատի է տվել վարչապետին եւ նրա խոսնակին․ պահանջում է նաեւ 2 մլն դրամ

Ամբերդ համայնքում 80 տնտեսություն կապահովվի կապույտ վառելիքով

ՊՎԾ ուսումնասիրությունը ՊԵԿ նախագահի հրաժարականի հետ կապելը իրատեսական չէ․ ՊՎԾ ղեկավարի պարտականությունները կատարող

Անցկացվել են մեքենավարման և հրաձգության գործնական պարապմունքներ

Կառավարական թիվ 1 և 3 տներում գործող հանրային սննդի կետերը կասեցվել են. Արթուր Ասոյան

Հետախուզում է հայտարարվել Գագիկ Խաչատրյանի մյուս որդու՝ Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ. նա մեղադրյալ է ներգրավվել 4 հոդվածով