Գեղարքունիքի մարզի որոշ համայնքների աղբավայրերում կատարվում են հողածածկման աշխատանքներ

07/04/2020 schedule22:30

Գեղարքունիքի մարզի համայնքներում կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնահերթ աշխատանքների ցանկում է ախտահանիչ միջոցառումների անցկացումը: Ինչպես տեղեկացրել է Գեղարքունիքի մարզպետարանի ՏԻ եւ ՀԳՄ հարցերով վարչությունից, համայնքապետարաններին ցուցում է տրված՝ ախտահանիչ միջոցառումների ցանկում առանձնակի ուշադրություն դարձնել աղբավայրերի հողածածկման աշխատանքներին: Այս մասին տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանի լրատվական ծառայությունը:

Ապրիլի 7-ի դրությամբ նման աշխատանքներ իրականացվել և դեռևս ընթացքի մեջ են Սեւան, Վարդենիս, Գավառ, Շողակաթ եւ Ճամբարակ համայնքներում:

Ըստ Սեւանի և Գավառի քաղաքապատարանների աշխատակազմերից ստացված տեղեկության՝ «Գավառ և Սեւան համայնքների կոմունալ սպասարկում եւ բարեկարգում» ՀՈԱԿ-ների աշխատակիցները, անկախ եղանակային պայմաններից, առանց հանգստյան օրերի, ախտահանման աշխատանքներ են կատարում քաղաքի փողոցներում, բազմաբնակարան շենքերի մուտքերում, դրանց հարակից տարածքներում:

Օրերս էլ մեծածավալ աշխատանք է կատարվել Չկալովկայի վարչական տարածքում գտնվող Սեւան համայնքի կողմից վարձակալված աղբավայրի տարածքում, որտեղ իրականացվել է հողաշերտով ծածկում: Շողակաթ խոշորացված համայնքի աշխատակազմից ստացված տեղեկատվության համաձայն՝ Շողակաթ համայնքի Շողակաթ, Ջիլ, Դրախտիկ բնակավայրերի աղբավայրերը ծածկվել են հողով եւ ախտահանվել:

«Մնացած համայնքներում եւս նախապատրաստվում են աղբավայրերի հողածածկման աշխատանքներին, որոնց ընթացքին առայժմ խանգարում են եղանակային անբարենպաստ պայմանները»,-հավաստել է Գեղարքունիքի մարզպետարանի ՏԻ եւ ՀԳՄ հարցերով վարչության պետ Վանիկ Հարությունյանը:

Տպել
514 դիտում

Հոսպիտալացման խնդրի պատճառով այսօր ունեցել ենք մահվան առաջին դեպքը. մենք արդեն քայլում ենք դժոխքի եզրով. վարչապետ

ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի նախագահությամբ անց է կացվել ՌԽ հեռավար նիստ

72 ժամով կասեցվել է ռեստորանային համալիրի գործունեությունը. մոտ 50 հանրային սննդի օբյեկտի աշխատանքը՝ 24 ժամով

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի վարչապետին՝ երկրի ազգային տոնի առթիվ

Գավառի արյունալի միջադեպերի հետեւանքով տուժած 5 անձինք ապաքինվել են եւ դուրս գրվել հիվանդանոցներից

«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրանալիս քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնել են փրկարարները

Քաղաքացիների ահազանգերը՝ տնտեսավարողների կասեցման հիմք․ ԱԱՏՄ-ն շարունակում է անակնկալ ստուգայցերը և կասեցումները

Ձորագյուղի մուտքի ու ելքի սահմանափակումները կգործեն այսօր, ժամը 18:00-ից սկսած՝ 2 շաբաթ շարունակ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահին

Մնացել են փեսայի կեղծ մատնագրերի հույսին

Արցախի 10 համայնքների համար կիրառվող սահմանափակումները շարունակում են գործել, դրանք հանվել են մի շարք համայնքներում

Եսայան եղբայրները հերքում են ԱԱԾ հրավիրվելու մասին լուրը

Վանաձորի տներից մեկի բակում ականանետային արկ է հայտնաբերվել (լուսանկարներ)

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ Տասնվեցերորդին` երկրի ազգային տոնի առթիվ

Պարետի որոշմամբ կարգելափակվեն Ձորագյուղի ելքերն ու մուտքերը. 1 անձը վարակել է թաղման մի քանի տասնյակ մասնակցի. վարչապետ

Կմեկնարկի Արցախը մայր հայրենիքին կապող նոր մայրուղու շինարարությունը. պաշտոնյաները հարավային թեւում են

Կոլորադոյի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է դպրոցներում Հայոց ցեղասպանության ուսուցման մասին օրինագիծ

Այսօր ուժեղ կարկտահարություն է եղել Գորիսում (տեսանյութ)

Ոստիկանության ուժեղացված ստուգայցերը շարունակվում են. հունիսի 5-ին հայտնաբերվել է 1058 իրավախախտում

Կապամոնտաժվի Մարգարյան փողոցի բանուկ հատվածում ինքնակամ տեղադրված կրպակը. Հակոբ Կարապետյան