Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է նպատակային ներդրումային ծրագրերին օժանդակության շրջանակը

ՀՀ վարչապետի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը, որի շրջանակում քննարկվել են կորոնավիրուսի հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումները:

Վարչապետին զեկուցվել է կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման նպատակով կառավարության ընդունած 9 միջոցառումների կատարման մասին: Ներկայացվել է տեղեկատվություն արդեն տրամադրված տնտեսական և սոցիալական աջակցության ծավալի մասին, զեկուցվել է որոշ սոցիալական միջոցառումների իրականացման կարգերի մշակման ընթացքի վերաբերյալ:

Նշվում է, որ շահագրգիռ գերատեսչություններն ամենօրյա ռեժիմով իրականացնում են ծրագրերի ընթացքի մշտադիտարկում և ներկայացնում կառավարության ղեկավարին: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է արագ ավարտել սոցիալական միջոցառումների իմպլեմենտացիոն կարգի հաստատման աշխատանքները, որպեսզի շահառուները կարողանան հնարավորինս շուտ օգտվել այդ օժանդակությունից:

Հաջորդիվ քննարկվել են Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) մշակած՝ տնտեսության տարբեր ճյուղերում ներդրումային ծրագրերին օժանդակելու առաջարկները: Մտքերի փոխանակության ընթացքում արծարծվել են առաջնահերթություն ներկայացնող ոլորտներին, պետություն-մասնավոր գործընկերության (PPP) սկզբունքի ներքո նպատակային ծրագրերի իրականացման մեխանիզմներին, չափանիշներին, հնարավոր ռիսկերի կառավարման գործիքակազմին առնչվող հարցեր, ներկայացվել են մի շարք գաղափարներ:

Վարչապետը հանձնարարել է պատասխանատուներին քննարկման արդյունքներով ներկայացնել ներդրումային ծրագրերի աջակցության սցենարներ՝ ոլորտների, չափորոշիչների և սահմանափակումների հստակ սահմանմամբ:

Տպել
334 դիտում

Ստեփանավանի դենդրոպարկի մուտքի մոտ սահմանափակումներ են դրվել. նախօրեին 10 000 մարդ էր այցելել այնտեղ (լուսանկարներ)

Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսի 6 նոր դեպք է հաստատվել

Մինչ այս քրեական հետապնդման մարմինների կողմից իրականացված գործողությունները եղել են ու մնում են իրավաչափ. Գոռ Աբրահամյան

Շիրակի մարզում առաջին անգամ սոյա կմշակվի. ծրագիրը փորձնական է

Անցյալի եւ ապագայի միջեւ գիծ պետք է քաշվի, պետք է հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել 1996-ին, 1999-ին, 2008-ին...Ա. Ջուլհակյան

Երևանում տերմինալներից գողություն կատարողների խումբ է բռնվել. ձերբակալվել են 22 և 26-ամյա երկու երիտասարդներ

Այգեձոր բնակավայրի «Այգեձորի գոմեր» կոչվող հանդամասում մոտ 5 հա խոտածածկ տարածք է այրվել

ՍԱՏՄ մշտադիտարկումներն ու կրկնայցերը Երեւան քաղաքում. կրկնակի խախտում է թույլ տվել 2 կազմակերպություն

Նախագահը կրթության փորձագետ Անահիտ Բախշյանի հետ խոսել է Լանզարոտի կոնվենցիայի վերաբերյալ իր մտահոգությունների մասին

Հյուրանոցային համալիրի սեփականատիրոջ կազմակերպմամբ տնօրենին զրկել են ազատությունից, ապա ունեզրկել

Ոստիկանությունում Ռուբեն Հայրապետյանին առնչվող նոր քրեական գործ է հարուցվել

Առողջապահության նախարարը հանդիպել է ՀՎԿԱԿ-ի մասնաճյուղերի տնօրեններին

Գալուստ Սահակյանի որդին ներգրավվել է որպես մեղադրյալ ՔԿ-ում քննվող քրեական գործով

Սննդի անվտանգության տեսչական մարմինը մշտադիտարկումներ է իրականացրել Երեւանում․ հայտնաբերվել են մի շարք խախտումներ

ԱԻՆ-ը շրջայց է իրականացնում ՀՀ տարածքում (Տեսանյութ)

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի կառավարության նախագահին

Նախագահը ստորագրել է սեռական բռնություններից երեխաների պաշտպանության մասին կոնվենցիան վավերացնելու օրենքը և վավերագիրը

Մենք գնում ենք այս ճանապարհով՝ փոխանցելով «կրիր դիմակ, փրկիր կյանքեր» ուղերձը

Կորոնավիրուսի դեմ պայքարող բուժաշխատողների վարձատրությունը 2-3 անգամ բարձրացել է. ռեանիմատոլոգների պակաս կա

Կորոնավիրուսից մահացած մոր հուղարկավորության ժամանակ վարակված աղջիկները եւս մահացել են