Արցախի ԿԸՀ-ն նիստ է հրավիրել. օրակարգում է նաեւ նախագահական ընտրությունների 2-րդ փուլ անցկացնելու հարցը

Արցախի ԿԸՀ-ն այս պահին նիստ է անցկացնում, որի ընթացքում հրապարակվելու են մարտի 31-ին Արցախում տեղի ունեցած համապետական ընտրությունների վերջնական արդյունքները:

Նիստի օրակարգում 6 հարց է:

  1. Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի 2020 թվականի մարտի 31-ի հերթական ընտրությունների արդյունքների վերաբերյալ
  2. Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու մասին
  3. Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունների երկրորդ փուլի նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին
  4. Արցախի Հանրապետության Ազգային ժողով ընտրվելու և մանդատների բաշխման մասին
  5. Արցախի Հանրապետության նախագահի թեկնածուների անունների հերթականությունը  քվեաթերթիկում վիճակահանությամբ որոշելու մասին
  6. Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունների երկրորդ փուլի քվեաթերթիկի նմուշը սահմանելու մասին

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքում խորհրդարան են անցել 5 քաղաքական ուժեր, իսկ նախագահական ընտրություններն առաջին փուլով չեն ավարտվել. ապրիլի 14-ին Արցախի բնակչությունը ընտրելու է թեկնածուներից Արայիկ Հարությունյանին կամ Մասիս Մայիլյանին:

Արցախում այս պահին կորոնավիրուսով վարակվածության մեկ դեպք կա, սակայն դեռեւս ընտրությունները հետաձգելու կամ արտակարգ դրություն հայտարարելու մասին խոսք չկա:

Տպել
1632 դիտում

Երեւանի երկաթգծի կայարանի շուկա՝ հենց հիմա. վարչապետը լուսանկար է հրապարակել

Իշխանության որոշ ներկայացուցիչներ ու հանրային դեմքեր դուրս են գալու փողոց՝ ոստիկանության հետ վերահսկելու իրավիճակը

Երկրի ճակատագրի հետ խաղալը անընդունելի է. Ալեն Սիմոնյանը՝ Վանեցյանի հայտարարությունների մասին

Շումախերի ընտանիքը որոշել է ոչինչ չպատմել նրա առողջական վիճակի մասին

Վարակը կանխելու համար ԿԳՄՍՆ-ն գնել է 3000 պաշտպանիչ եւ 60 ռեսպիրատոր դիմակ, 1500 պաշտպանիչ ձեռնոց, 2 ջերմաչափ

Վերջին զանգից՝ վերջին պար. 114 դպրոցի ղեկավարության համար կձեռնարկենք ամենախիստ միջոցները. նախարար

Ինձ որևէ զենք կրող մարդ չի ուղեկցում և չի ուղեկցել. Հակոբ Արշակյանը՝ լուսանկարներում զինված քաղաքացու մասին

Դատական համակարգում առկա խնդիրը օր առաջ լուծման անհրաժեշտություն ունի. Ալեն Սիմոնյան

Երեկ գիշեր դանակահարություն է տեղի ունեցել Երեւանում. ավագ եղբայրը ձերբակալվել է՝ կրտսեր եղբորը դանակահարելու համար

Բելառուսի նախագահը նոր վարչապետ է նշանակել

Պացիենտից վարակված բժիշկն այսօր դուրս է գրվել

Բակո Սահակյանը պատասխանել է Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի հարցերին. հանձնաժողովի աշխատանքի ժամկետը սպառվեց

ԱԺ-ն չընդունեց մեկուսացման նպաստ սահմանող նախագիծը. այն ուղարկվեց առաջարկների ստացման փուլ

«Մշակութային ժառանգություն» դարձած կրպակը ապամոնտաժվեց տնտեսվարողի հետ բանակացությունների արդյունքում. Կուբատյան

Պաշտպանության նախարարությունը հրավիրում է դիմել «1991 ստորաբաժանման» շրջանակում անցկացվող դասընթացներին

Արմավիրի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 717 դեպք, առողջացել՝ 287-ը

Վրաստանում անցած 1 օրում կորոնավիրուսով վարակման 1 դեպք է արձանագրվել

Բանկերն ու վարկային կազմակերպությունները վարկային արձակուրդ են տրամադրել 550 հազար ֆիզիկական անձանց․ վարչապետ

Պարող կինը դպրոցի տնօրենն է. վարչապետը հրապարակել է դպրոցներից մեկում «Վերջին զանգ»-ի տեսանյութը

Բյուջետային ծրագրերի ֆինանսավորման համար ԱՄՀ-ից 315 մլն դոլար վարկային միջոցներ կներգրավվեն․ Ջանջուղազյան