Հայտարարված է երկրորդ դրամաշնորհային մրցույթը. առցանց հնարավորությամբ մշակութային նախագծերը կլինեն առավել կենսունակ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջին մրցութաշրջանով արդեն իսկ հաստատել է դրամաշնորհային ծրագրեր, և կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրադրության պայմաններում չի շտապի դրանք չեղարկել: 

«Աշխատում ենք առավելագույնս պահպանել հաստատված ծրագրերը, բայց այստեղ լուրջ խնդիր կա՝ դրանց փոխակերպման առումով: Դրանք պիտի շատ առումներով դառնան առցանց, ձեռք բերեն առցանց տրամաբանություն: Այն նախագծերը, որ այս ընթացքում կունենան այդ հնարավորությունը, բնականաբար, կլինեն ամենակենսունակ նախագծերը»,-այսօր ասուլիսին ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը:ասաց նա:

Բազմաթիվ նախագծեր, ըստ Խզմալյանի, այսօր էլ տեղափոխվում են թվային տիրույթ: Վերջնական պատկերը կհայտնենք ապրիլի 16-ից հետո:

Հայտարարված է արդեն երկրորդ դրամաշնորհային մրցույթը: Արա Խզմալյանը կոչ արեց բոլոր դիմողներին մտածել իրենց նախագծերն այնպես, որ դրանք հնարավոր լինի իրականացնել նաև առցանց տարբերակով, քանի որ դեռ անորոշություն կա՝ ժամանակի, տևողության և նման խնդիրների հետ կապված:

«Այս ճգնաժամը ցույց տվեց, որ մշակույթի թվային տիրույթում տեղավորելու տեսանկյունից կան խնդիրներ: Մենք պետք է ունենանք լավագույն ներկայացումների պրոֆեսիոնալ տեսագրություններ, դրանց ադապտացիաները՝ հեռուստատեսային կամ համացանցային ձևաչափի: Իրական, լրջագույն աշխատանքը դեռ առջևում է, և պետք է նշենք, որ այն փոփոխություները, որ պիտի լինեին մեկ-երկու տարի հետո, ճգնաժամն արագացրեց. դրանք պիտի արվեն վաղը, այսօր: Եվ սա նաև մարտահրավեր է մշակույթի ոլորտին՝ նորոգելու սեփական կառավարման մոդելներն ու տրամաբանությունը, հետազոտել հանդսատեսի ընկալումը»:

Խզմալյանի դիտարկմամբ՝ բավական լուրջ աշխատանք է սպասվում մշակույթի հանդեպ հանդիսատեսի առցանց այս լուրջ հետաքրքրությունը վերլուծելու և հասկանալու համար:

Տպել
316 դիտում

Անվճար վարպետաց դաս Անյա Լեխների հետ

Կապանում ձերբակալվածներին տեղափոխում են Երեւան, գործով ԱԱԾ-ն է զբաղվելու. ցուցարարները ցրվում են (տեսանյութ)

Քաջարանի քաղաքապետը հանդիպել է ձերբակալվածներին. պնդում է՝ բոլորին բռնության են ենթարկել (տեսանյութ)

Այս պահին ունենք 230 ծանր և 52 ծայրահեղ ծանր պացիենտ. Արսեն Թորոսյան

Նախկինների հանցավոր մնացորդները նոր ու զզվելի՝ իրենց վերջին խաղն են սկսել մաֆիայի վերադարձի համար. նախկին ՄԻՊ

Կապանում իրավիճակը շարունակում է լարված մնալ. քաղաքացիների պահանջով ժամանել է մարզպետ Հունան Պողոսյանը (տեսանյութ)

Կրիմինալի ու կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու. լինելու է չոր հակազդեցություն. Նիկոլ Փաշինյան

Կանոնները չպահպանող սրճարանները, ռեստորանները, վարսավիրանոցները խստագույնս փակվելու են. վարչապետ (տեսանյութ)

2 հեկտարով ընդլայնվում է «Արփի լիճ» ազգային պարկի անտառածածկը. մինչ տարեվերջ 3000 տնկի կավելանա տարածքում (լուսանկարներ)

Այսուհետ ցանկացած մեքենայում 1 անձից ավելի լինելու դեպքում բոլորը պարտադիր պետք է լինեն դիմակով. վարչապետ (տեսանյութ)

Դատապարտում ենք Քաջարան համայնքի բնակիչների նկատմամբ կիրառված ապօրինությունները. Քաջարանի ավագանու հայտարարությունը

Իրավիճակն իսկապես լրջանում է

61 տարեկանում մահացել է դերասանուհի Կարինե Բուռնազյանը

«Հին Գյումրի»-ն ներկայացված է նամականիշների «Եվրոպա» ամենամյա մրցույթին

Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսային հիվանդության 35 նոր դեպք կա եւ 26 ապաքինված. Գնել Սանոսյան

Որոշ պետական այրերի կոկորդին կարծես խեղդող փաստ է իմ ժողովրդական հեղինակությունն ու չեզոքությունը. Քաջարանի համայնքապետ

Այսօր ու վաղը ՀՀ զգալի մասում սպասվում է անձրեւ, առանձին վայրերում՝ կարկուտ. կցրտի 8-10 աստիճանով

«Ոստիկանը մերն է». Կապանի ոստիկանական բաժանմունքի դիմաց վանկարկումները շարունակվում են (տեսանյութ)

ՄԻՊ-ը զբաղվում է Քաջարանի բնակիչների ահազանգած բռնության դեպքերով. եւս մեկ անձ է բերման ենթարկվել Երեւանում

Լարված իրավիճակ ու բողոք Կապանում. ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել