Բարձրաստիճան պաշտոնյաների պարգեւավճարային ֆոնդը կազմում է 1 միլիարդ դրամ. կառավարությունը պարզաբանում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապրիլի 6-ի ֆեյսբուքյան ասուլիսում արած հայտարարության հետ կապված, ըստ որի՝ բարձրաստիճան պաշտոնյաների պարգևատրումների ընդհանուր ֆոնդը կազմում է 1 միլիարդ դրամ, տարբեր անձանց կողմից ներկայացվում են մանիպուլյատիվ մեկնաբանություններ և տեղեկատվություն: 

ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ վարչապետը խոսել է բացառապես բարձրաստիճան պաշտոնյաների պարգևավճարների մասին, այլ ոչ թե ընդհանուր պետական կառավարման համակարգի աշխատակիցների: 

«Ինչպես հայտնի է, նախորդ տարվանից սկսած բոլոր նախարարությունների և գերատեսչությունների աշխատակիցների պարգևատրման համար պետական բյուջեով նախատեսվել են հատկացումներ՝ տվյալ գերատեսչության աշխատավարձային ֆոնդի 30 տոկոսի չափով, որոնք հատկացվում են պետական կառավարման համակարգի բոլոր ներկայացուցիչներին՝ սկսած ամենակրտսեր պաշտոններ զբաղեցնող անձանցից, վերջացրած բարձրաստիճան պաշտոնյաներով: Այսինքն, պարգևավճարները տրամադրվում են մեր հազարավոր  քաղաքացիներին: Ընդհանուր առմամբ, այո, պետական կառավարման համակարգում պարգևատրումների ֆոնդը տարեկան կազմում է ավելի քան 25 միլիարդ դրամ, որի ընդամենը նվազագույն մասն է միայն ուղղվում բարձրաստիճան պաշտոնյաների՝ նախարարների, փոխնախարարների և գլխավոր քարտուղարների պարգևատրմանը: 

Վարչապետը բազմիցս հրապարակային հայտնել է իր դիրքորոշումն այս հարցերի վերաբերյալ և հռչակել քաղաքական կուրս, ասելով նաև, որ պետք չէ նախարարին մեղադրել կենսաթոշակառուից բազմապատիկ անգամ ավել աշխատավարձ ստանալու մեջ, քանզի նախարարի աշխատանքի որակից է կախված թոշակառուի հետագա բարեկեցության մակարդակը:

Հիշեցնենք նաև, որ հեղափոխությունից հետո՝ վերջին մեկուկես տարվա ընթացքում, Հայաստանում հարյուր հազարավոր քաղաքացիների աշխատավարձների, թոշակների, նպաստների բարձրացումներ են տեղի ունեցել, պրոցեսը շարունակվում է։

Հորդորում ենք այս և այլ հարցերի շուրջ զերծ մնալ մանիպուլյատիվ մեկնաբանություններից և կեղծ տեղեկատվություն ներկայացնելուց:

Երեկ ուղիղ եթերում վարչապետն ընդգծել էր, որ իր որոշմամբ մարտ ամսվա համար  պետական բարձրաստիճան պաշտոնյաները պարգևավճար չեն ստացել:

Այնուամենայնիվ, անդրադառնալով պետական բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացմանը պարգևավճարների հաշվին՝ վարչապետը հիշեցրել էր, որ նախկինում, որպես ընդդիմադիր գործիչ, պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը, պարգևավճարները ցինիզմ է որակել, քանի որ այդ բոլոր պաշտոնյաներին տրված է եղել արտոնություն՝ կաշառքներով, հովանավորչությամբ, կոռուպցիոն այլ լծակներով փողեր աշխատել և ըստ էության թալանել երկիրը: «Այժմ պետական կառավարման համակարգի առաջ դրված է խստագույն խնդիր և յուրաքանչյուրը գիտի, որ կոռուպցիայում ներգրավվելու պարագայում կպատժվի: Բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքի արդյունավետության շնորհիվ է նաև հնարավոր եղել 1 մլն 90 հազար մարդու աշխատավարձ, թոշակ, նպաստ  բարձրացրել, 2018-ից ի վեր Հայաստանի պետական բյուջեի եկամուտներն ավելացնել 1 մլրդ 100 մլն դոլարով:

Կարծում եմ, որ մենք հիմա պետք է ազնիվ, արդար պետական ծառայության վարկանիշը բարձրացնենք: Պետական կառավարման համակարգում պետք է աշխատավարձերի շարունակական բարձրացում տեղի ունենա, որովհետև բազմաթիվ խնդիրներ չեն լուծվում մի պարզ պատճառով, որ անհրաժեշտ մասնագիտական հմտություն ունեցող կադրեր հաճախ հնարավոր չի լինում ներգրավել պետական կառավարման համակարգ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը»,-ասված է պարզաբանման մեջ:

 

Տպել
416 դիտում

Քաղաքացիների ուղարկած խախտումների լուսանկարներն ու տեսանյութերը վարչապետը հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում

Կապանի գործով տուժողի նկատմամբ անվտանգության միջոց է կիրառվել. պաշտպանական կողմը աննախադեպ է որակում

Բժիշկները պայքարում են արդեն 50 օր թոքերի արհեստական օդափոխության սարքով շնչող պացիենտի կյանքի համար. Գևորգ Սիմոնյան

Եվրամիությունն այնքան էլ ուրախ չէ G7-ի կազմում Ռուսաստանին հետ կանչելու Թրամփի առաջարկով

Պարետի որոշմամբ ՀՀ-ում կարգելվեն շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով լաբորատոր հետազոտությունները

Դժգոհ չենք լինի, եթե այս տարի ՀՀ-ում ներքին զբոսաշրջության 150 տոկոս աճ ունենանք, 2019-ին 41 տոկոս ունեինք. վարչապետ

Խնդրում եմ հակահամաճարակային կանոնների խախտման դեպքերը նկարահանեք եւ ուղարկեք իմ ֆեյսբուքյան էջին. վարչապետ

Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկան պարետի որոշմամբ վաղը առավոտից կփակվի 72 ժամով. վարչապետ

Այրվել են Թումանյան եւ Նալբանդյան խաչմերուկում տեղադրված 4 աղբամանները. հրդեհողները 26-ամյա տղա ու 23-ամյա աղջիկ են

Երկրում դե յուրե շատ խիստ ռեժիմ է սահմանված այսօր, խնդիրը դե ֆակտոյի մեջ է. վարչապետ

Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկայի աշխատողները տեղափոխվում են գերբեռնված ավտոբուսով. վարչապետը լուսանկար է հրապարակել

Sputnik-ի պրոդյուսերից բացի, ԱՄՆ-ում տուժել են այլ ԶԼՄ-ների աշխատակիցներ. նահանգապետը ներողություն է խնդրել (տեսանյութ)

Դեպի ԵՄ երկրներ թռիչքների արգելքը չի վերաբերում միջազգային ավիաընկերություններին. քաղավիացիայի կոմիտեի արձագանքը

Իրավապահների վրա առանձնակի պատասխանատվություն է դրված. սահմանված կանոնների խախտումներին կլինի կոշտ ու չոր վերաբերմունք

Հայկական ավիացիայի մուտքը Եվրոպական Միության օդային տարածք արգելվեց. Հայաստանն այդպիսի 16 երկրներից մեկն է

Արարատ Միրզոյանը եւ իր ընտանիքի անդամները կորոնավիրուսի թեստ են հանձնել, պատասխանները բացասական են

Ուժեղացված վերահսկողություն է իրականացվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախադպրոցական ուսումնական հաստատություններում

Մարտի համեմատությամբ կորոնավիրուսային հիվանդության դեպքերն ապրիլին աճել են 3, մայիսին՝ 13 անգամ. ՀՎԿԱԿ տնօրեն

12 մարզադաշտերը, որոնք 10 օրից պետք է սկսեին ընդունել Եվրո 2020-ի խաղերը, եթե չլիներ կորոնավիրուսը

Կայացվել է 1393 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում