Հանրային հետաքրքրությունը մշակույթի հանդեպ շեշտակի աճել է. Արա Խզմալյան

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս ճգնաժամային իրավիճակում հանրային հետաքրքրությունը մշակույթի հանդեպ ոչ միայն չի նվազել, այլև որոշ դեպքերում նկատում ենք այդ ուշադրության շեշտակի աճ: Այս մասին այսօր ասուլիսին ասաց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը:

«Տեսնում ենք, որ պետական կառույցների ֆեյսբուքյան էջերի, կայքերի հետևորդների քանակը բազմապատկվում է: Մենք հիմա խնդիր ունենք. այդ ուսումնասիրությունները նկատի առնելով՝ անել այնպես, որ այս տվյալները չնվազեն, և մենք ունենանք հետևորդների այդ ինստիտուտը: Դրա համար պետք են որոշակի քայլեր, և հենց այս շաբաթ կազմակերպվելու են վեբինարներ փիար մարքետինգի մասնագետների հետ՝ այս տվյալները պահպանելու և զարգացնելու ձևաչափերը մշակելու համար»,- նշեց նա:

Արայիկ Խզմալյանը թվերով հավաստեց մշակութային իրադարձությունների նկատմամբ հանրության հետաքրքրության աճը: Երեւանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնը մարտի 17-ից ապրիլի 5-ը իր ֆեյսբուքյան էջում հեռարձակել է 6 ներկայացում, և միայն օպերային թատրոնին վերաբերող նյութերն ունեցել են 326 հազար դիտում: Նշված ժամանակահատվածում ցուցադրված նյութերի դիտումների ընդհանուր քանակն արդեն անցնում է 840 հազարը: Թատրոնի ֆեյսբուքյան էջի հետևորդների թիվը նշված ժամանակահատվածում ավելացել է 5 հազարով, և այս թվերն ապահովվել են առանց գովազդային աջակցության կամ հավելյալ ծախսերի:

Նույն տրամաբանությամբ Սունդուկյանի անվան թատրոնում մեկնարկել է առցանց խաղացանկ նախագիծը, և երեկ ցուցադրվել է առաջին ներայացումը, որն ունեցել է շուրջ 40 հազար դիտում: Առցանց ներկայացումները շարունակվում են գրեթե բոլոր թատերահամերգային կազմակերպությունների սոցիալական ցանցերով և կայքէջերով: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները անհատական կամ խմբակային մակարդակներում տեսագրում են կատարումներ, հեռարձակում, կոչ են անում մնալ տանը և հետևել Պարետատան ցուցումներին:

Շատ մեծ հետարքրքրություն է առաջացրել Արամ Խաչատրյանի երկրորդ սիֆոնիայի հեռարձակումը: Այս սիմֆոնիան ձայնագրել էր 2019 թվականին «Դակապ» իսպանական ընկերությունը, և երբևէ չէր հեռարձակվել: Առաջին անգամ հեռարձավել է ահա այս այմաններում: Դրանից առաջ ելույթ է ունեցել նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդվարդ Թոփչյանը, որ խոսել է համաշխարհային երաժշտության պատմության մեջ Արամ Խաչատրյանի նշանակության և այս սիմֆոնիայի առանձնահատկությունների մասին:

«Արմմոնո» մենաներկայացումների թատերական միջազգային փառատոնը ևս ընտրել է առցանց ձևաչափը, ստեղծել է «Արմմոնո-թոքինգ» նախագիծը, որ զրույցների շարք է ոլորտի մասնագետների հետ: Սա նաև կրթական ծրագիր է: Մարտի 31-ին «Արմմոնո»-ի հյուրասրահում եղել է հոգեբան Եվա Օհանյանը, ապրիլի 5-ին՝ դրամատուրգ, արվեստագիտության թեկնածու Սառա Նալբանդյանը:

«Առականի» շարքն է սկսվել Համազգային թատրոնի դերասանների մասնակցությամբ: Թողարկվել է առաջին հաղորդումը: «Աշխատում ենք, որ նախարարության բոլոր նախագծերն ունենան կրթական ուղերձներ և կրթական բաղադրիչ, և այս առակները արտիստների ընթերցումից հետո կազմակերպվում է փոքրիկ քննարկում, այնուհետև արտիստները կոչ են անում այս քննարկումը տեղափոխել տուն, ընտանիք, հետո մարդիկ մեկնաբանություններ են ուղարկում թատրոնի էջին, և «Լավագույն մեկնաբանություն» ակցիայի շրջանակում անակնկալներ են սպասվում հաղթողին»,- ասաց Խզմալյանը:

Նկարահանվել է և շուտով կցուցադրվի «Քո սերնդակիցը» նախագիծը: Այն նպատակ ունի ցուցադրել երաժշտական ոլորտում տաղանդավոր պատանիների ձեռքբերումները: Սա ուղերձ է պատանիներին, որ միջազգային, հանրային ճանաչողության հասնելու համար պարտադիր չէ հասնել հասուն տարիքի, լինել ալեհեր, որ ամեն ինչ մարդու ձեռքերում է, և նախաձեռնողականությունն ու նվիրումը թույլ կտա, որ ավելի վաղ տարիքում լինես ճանաչված:

«Հայաստանի ազգային կինոկենտրոնի» և «Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության» հետ համատեղ webtv.am կայքում տեղադրվել է 14 մուլտ, անիմացիոն ֆիլմ: Դրանցից յուրաքանչյուրի ցուցադրումից առաջ մասնագետները խոսում են մուլտի ստեղծման առանձնահատկությունների, այս արվեստի առանձնահատկությունների մասին:

Կան համայնքներ, որտեղ կա համացանցի հասանելիության խնդիր: «Խոսել ենք համայնքային հեռուստաընկերությունների հետ, և նրանք մեծ պատրաստակամությամբ, սիրով հեռարձակում են այն բոլոր հաղորդումները, որ մենք ցուցադրում ենք Երևանում»: Այդ հեռուստաընկերություններն են Կապանի «Զանգեզուր»-ը, Գավառի «Քյավառ»-ը, Արմավիրի «Ալտ»-ը, Վանաձորի «Լոռի»-ն, Գյումրիի «Ցայգ»-ը, «Ալավերդի»-ն, «Անկյուն գումարած երեք» -ը:

Տպել
256 դիտում

Կապանում ձերբակալվածներին տեղափոխում են Երեւան, գործով ԱԱԾ-ն է զբաղվելու. ցուցարարները ցրվում են (տեսանյութ)

Քաջարանի քաղաքապետը հանդիպել է ձերբակալվածներին. պնդում է՝ բոլորին բռնության են ենթարկել (տեսանյութ)

Այս պահին ունենք 230 ծանր և 52 ծայրահեղ ծանր պացիենտ. Արսեն Թորոսյան

Նախկինների հանցավոր մնացորդները նոր ու զզվելի՝ իրենց վերջին խաղն են սկսել մաֆիայի վերադարձի համար. նախկին ՄԻՊ

Կապանում իրավիճակը շարունակում է լարված մնալ. քաղաքացիների պահանջով ժամանել է մարզպետ Հունան Պողոսյանը (տեսանյութ)

Կրիմինալի ու կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու. լինելու է չոր հակազդեցություն. Նիկոլ Փաշինյան

Կանոնները չպահպանող սրճարանները, ռեստորանները, վարսավիրանոցները խստագույնս փակվելու են. վարչապետ (տեսանյութ)

2 հեկտարով ընդլայնվում է «Արփի լիճ» ազգային պարկի անտառածածկը. մինչ տարեվերջ 3000 տնկի կավելանա տարածքում (լուսանկարներ)

Այսուհետ ցանկացած մեքենայում 1 անձից ավելի լինելու դեպքում բոլորը պարտադիր պետք է լինեն դիմակով. վարչապետ (տեսանյութ)

Դատապարտում ենք Քաջարան համայնքի բնակիչների նկատմամբ կիրառված ապօրինությունները. Քաջարանի ավագանու հայտարարությունը

Իրավիճակն իսկապես լրջանում է

61 տարեկանում մահացել է դերասանուհի Կարինե Բուռնազյանը

«Հին Գյումրի»-ն ներկայացված է նամականիշների «Եվրոպա» ամենամյա մրցույթին

Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսային հիվանդության 35 նոր դեպք կա եւ 26 ապաքինված. Գնել Սանոսյան

Որոշ պետական այրերի կոկորդին կարծես խեղդող փաստ է իմ ժողովրդական հեղինակությունն ու չեզոքությունը. Քաջարանի համայնքապետ

Այսօր ու վաղը ՀՀ զգալի մասում սպասվում է անձրեւ, առանձին վայրերում՝ կարկուտ. կցրտի 8-10 աստիճանով

«Ոստիկանը մերն է». Կապանի ոստիկանական բաժանմունքի դիմաց վանկարկումները շարունակվում են (տեսանյութ)

ՄԻՊ-ը զբաղվում է Քաջարանի բնակիչների ահազանգած բռնության դեպքերով. եւս մեկ անձ է բերման ենթարկվել Երեւանում

Լարված իրավիճակ ու բողոք Կապանում. ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել

Արաբկիրում Պուրակը պատնեշած շուրջ 30 կրպակ է ապամոնտաժվում. Երեւանի քաղաքապետարան