Բացահայտվում են հեռավար կրթության նոր հեռանկարներ, որ կգործարկվեն նաև արտակարգ դրության ավարտից հետո

Արտակարգ դրության պայմաններում շատ արագ կազմակերպված հեռավար կրթությունն արդեն իսկ մի շարք խնդիրներ հաղթահարել է, մշակվել են մեխանիզմներ, որ գործում են, հաշվառվում են խնդիրներ, դրանց լուծումը ևս ընթացքում է: Այս ամենի մասին այսօր ասուլիսում խոսեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Նա նշեց, որ Հանրային հեռուստաընկերության հետ համագործակցության շրջանակում ամեն առավոտ 8:30-ից եթերում են հանրային դասերը: «Ընդ որում, այստեղ աշխատում ենք ներառել նաև այնպիսի թեմաներ, որ հետաքրքիր կլինեն հանրության լայն խմբերի համար. մասնագիտական կողմնորոշման, ֆինանսական գործիքների օգտագործման մասին դասեր: Արձագանքները ցույց են տալիս, որ մենք ունենք շատ ավելի լայն լսարան: ժ. 11:30-12:40 հանրայինի եթերում հանրային դասերի առանցքում են լինում բնագիտական առարկաները»,- ասաց նա:

Միևնույն ժամանակ պատրաստվում են թեմատիկ պլաններին համարժեք տեսադասեր. արդեն կա ավելի քան 95 տեսադաս, որ հասանելի է ոչ միայն «Հայկական կրթական միջավայր»-ի Յութուբի էջում, նախարարության ֆեյսբուքյան էջում, այլև  հեռահաղորդակցության օպերատորների՝ Յուքոմի, Ռոստելեկոմի և Բիի-լայնի տրամադրած տիրույթներում: Նրանց հետ ձեռք բերված համաձայնություների շրջանակում բոլոր դասերն անվճար հասանելի են դառնում այդ ընկերությունների բջջային հավելվածներում և թվային հեռուստատեսություններում, Յութուբում դրանք դիտելն ու բեռնելն անվճար է՝ առանց թրաֆիքի:

Համագործակցություն կա մարզային հեռուստաընկերությունների հետ, որն ապահովում է ավելի լայն լսարան: Մարզերից և Երևանից ստացված տվյալների համարձայն՝ պարզ է, որ որոշ ուսուցիչներ և աշակերտներ չունեն սարքերին հասանելիություն, և չեն կարողանում առանձին պլանշետների, նոթբուքերի կամ հեռախոսների միջոցով միանալ հեռավար ուսուցմանը: «Առնվազն 24 հազար սարքի խնդիր կա, թեպետ այդ թիվը լրացուցիչ հստակեցման կարիք ունի, քանի որ հավաքված է հապշտապ»,- նշեց Անդրեասյանը:

Այս տարվա մարտի 29-ից Երեւանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում ընդունվում են համակարգչային սարքավորումներ: Արդեն իսկ հավաքվել է 600 սարք՝ համակարգիչներ, դյուրակիր համակարգիչներ, հեռախոսներ: Դրանք տրամադրվել են մարզերին: Հեռավար կրթության հասանելիության համար նվիրատվություններ են կատարում թե՛ կազմակերպությունները և թե՛ անհատները:

Ուսուցիչների համար մշակվել է էլեկտրոնային մատյան, և այսօր ուսուցիչների 80 տոկոսն արդեն այնտեղ գրանցված է: Ընդհանուր առմամբ մարզերից ստացված տեղեկությունների համաձայն՝ հեռավար կրթության գործընթացում աշակերտական համակազմի 80 տոկոսի մասնակցությունն ապահովված է: Ուսուցիչների համար անցկացվել են արագ վերապատրաստման դասընթացներ:

Նաև ուսուցիչները շատ ակտիվ համագործակցում են «ի-Թվինինգ» հարթակում. 324 ուսուցիչ և 3600 աշակերտ այդ հարթակում են: «Եղել են դեպքեր, երբ ուսուցիչը դաս է իրականացրել շրջակա մի շարք համայնքների երեխաների համար, կամ միավորվում են տարբեր մարզերի ուսուցիչներ և միասին դասընթաց են կազմակերպում»,- ասաց Անդրեասյանը՝ ընդգծելով, որ սա հեռավար կրթության ներդրման նոր հեռանկարների հնարավորության բացահայտում է, և թերևս կօգտագործվի արտակարգ դրության ավարտից հետո:

Կրթական գործընթացը առավել մատչելի դարձնելու համար հեռահողարդակցության օպերատորների հետ հիմա ձեռք է բերվել համաձայնություն. «Կրթական ծառայություններն արդեն հասանելի են Վիվա-Սելլ ընկերության կողմից, շուտով հասանելի կդառնան նաև Յուքոմի ու Բիի-լայնի բաժանորդների համար: Առաջիկա օրերին դրա մանրամասները կհանրայնացվեն ինչպես ընկերությունների կողմից, այնպես էլ նախարարության էջում»:  

Տպել
505 դիտում

Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն հերքում է Ադրբեջանի հերթական մանիպուլյատիվ հայտարարությունը

Երևանի կամավորական ստորաբաժանումը կգլխավորի քաղաքապետ Հայկ Մարությանը

«Միջազգային կառույցների արձագանքը համարժեք չէ»․ ՀՀ ՄԻՊ-ի խոսքով՝ հիմա իրական քայլերի ժամանակն է

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի նոր նախաձեռնությունը՝ «Մեկը երկու դարձնել»

France 24-ը Ղարաբաղում սիրիացի վարձկանների առկայությունը հավաստող ապացույցներ է հրապարակել

«Փոքր սպառողական վարկերի առումով կարծում եմ խնդիր չի լինի, կներվեն, կզիջվեն»․ Քերոբյան

«Հայաստան» համահայկական հիմնադրամը նոր շարժում է սկսում՝ «Համազգային շարժում 2.0». Հայկակ Արշամյան

«Պետք է դիմանանք այս օրը և լուսացնենք գիշերը...». բոլորը հիացմունքով են խոսում «հայ սպարտացիների» ոգու մասին. Ստաս Նամին

Կենտրոնական ուղղությամբ դիվերսիոն խմբեր են փորձել ներթափանցել մեր դիրքեր.մեր դիպուկ կրակից դիմել են փախուստի. ՊՆ

Ինչ ասել երեխային՝ սահման մեկնած հոր մասին, ինչպես կառավարել հույզերը. հոգեբանի խորհուրդները՝ պատերազմական իրավիճակում

Վայրկյան անգամ չվարանելով՝ կամավորագրվում եմ Հայրենիքիս պաշտպանության սուրբ գործին. Լոռու մարզպետ

Էջմիածնի քաղաքապետն արձագանքում է վարչապետի կոչին եւ այսօրվանից կամավորագրվում Հայրենիքի պաշտպանությանը

Սիրիացի վարձկաններն արդեն իրար սպանում են. հրապարակվել է նոր ձայնային հաղորդագրություն

UCOM-ում կգործի 0 դրամ/րոպե հատուկ սակագինն Արցախից եւ դեպի Արցախ զանգելու համար

Այսօր ռեկորդային բարձր է թե կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը, թե տոկոսն՝ ըստ արված թեստերի քանակի և թե մահերի թիվը

Այսօր Քիմ Քարդաշյանի ծննդյան օրն է. նա դարձավ 40 տարեկան

ՃՏՊ Գյումրի-Արմավիր ավտոճանապարհին․ բեռնատարի բեռնախցիկում եղել է 10 խոշոր եղջերավոր կենդանի, որից մեկը վնասվել է

«Nissan Tiida»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում. ուղևորը տեղում մահացել է

Երևանում կձևավորվի օպերատիվ շտաբ, որը կզբաղվի Արցախից ժամանակավորապես ՀՀ տեղափոխված ընտանիքների սոցիալական խնդիրներով