Առողջության համաշխարհային օրն է. ԱՀԿ-ն առաջարկում է գտնել մեկ րոպե, շնորհավորել բուժաշխատողներին

Ապրիլի 7-ն է՝ ոչ միայն Մայրության ու գեղեցկության, այլև աշխարհին առողջություն մաղթելու օրը:

Առողջության համաշխարհային այս օրն ընդունվել է՝ որպես խորհրդանշական օր՝ աշխարհի առաջնորդներին հիշեցնելու հատկապես բուժքույրների և մանկաբարձների աշխատանքի կարևորության մասին:

Ինչպես նշված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կայքում, բուժքույրներն ու մանկաբարձներն առաջին օղակն են, որ շփվում են հիվանդ մարդկանց հետ, նրանց բարձրորակ, հարգալից վերաբերմունքը և խնամքն է օգնում, որ մարդիկ շուտ ապաքինվեն, բուժման ընթացքում էլ առավել լավ զգան իրենց: Բուժանձնակազմի հենց այս հատվածի շնորհիվ են հավաքվում առավել մանրամասն տվյալներ կլինիկական հետազոտությունների համար: Առանց բուժքույրների դա ուղղակի չէր ստացվի:

Հիշեցնելով, որ 2020 թվականը հայտարարված է Բուժքույրների և մանկաբարձների միջազգային տարի՝ այսօր՝ Առողջության համաշխարհային օրը, ԱՀԿ-ն կոչ է անում գտնել մի րոպե և շնորհավորել նրանց:

Նախատեսվում է այսօր ներկայացնել զեկույցներ, կազմակերպել քննարկումներ ամբողջ աշխարհում բուժքույրների ներկայիս կարգավիճակի մասին, հանդես գալ մի շարք առաջարկություններով բուժքույրական և մանկաբարձական աշխատուժի աշխատանքի արդյունավետության բարձրացման համար:

«Սա կենսական նշանակություն կունենա»,- հավաստում է ԱՀԿ-ն՝ ընդգծելով, որ համընդհանուր առողջության լուսաբանման, մոր և մանկան առողջության, վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների, հոգեկան առողջության, շտապօգնության և արձագանքման, հիվանդների անվտանգության և խնամքի խնդիրները համակարգային լուծման կարիք ունեն:

Տպել
661 դիտում

«Փորձում են Գեւորգ Լոռեցյանին այլ հոդվածով մեղադրանք առաջադրելու հիմքեր ստեղծել». պաշտպան

Nissan ընկերությունը նվազեցնում է արտադրությունն ու փակում գործարաններ. աշխատակիցները բողոքում են

33-ամյա տղամարդուն ինքնասպանության հասցնելու գործով ձեռք են բերվել տվյալներ դիտավորությամբ կյանքից զրկելու վերաբերյալ

Նիգերիայում զինված հանցախումբը հարձակվում է գյուղերի վրա. տասնյակ սպանվածներ կան

Արցախում դիմակների դեֆիցիտը բացառված է

Կայացել է «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի ղեկավար հանձնաժողովի նիստը

Մարտի առաջին կեսին կատարվել է կորոնավիրուսի 411 թեստ, մայիսի առաջին կեսին՝ 16.828, մահացածների մեծ մասը 60-70 տարեկան է

ԱՄՆ-ի դրամաշնորհով ֆինանսավորված Medmedia.am-ը COVID-19-ի մասին ապատեղեկատվություն է տարածում Հայաստանում. The Guardian

Ակունք գյուղում հացատուն է հրդեհվել

Մարմաշենում մահացած երիտասարդի գլխի վրա բռնությամբ զուգորդված ներգործության հետքեր են հայտնաբերվել. կա ձերբակալված

Ռուբեն Հայրապետյանի որդին ինքնակամ ներկայացել է ՔԿ. խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը

Հրդեհ է բռնկվել Արտավազ գյուղի անտառում

ԱԱՏՄ-ն Կենտրոն վարչական շրջանում դիտարկած 45 տնտեսվարողից 17-ի մոտ խախտումներ է արձանագրել

Մեր պետությունների միջև փոխվստահության վրա հիմնված համագործակցությունը հետագայում էլ ավելի կխորանա. Գիորգի Գախարիա

Վարչապետի եւ նախարարի միջեւ չի կարող հակասություն լինել․ Նիկոլ Փաշինյան

Ոչ ոք չի կարող բացառել, որ կվերադառնանք կարանտինի, բայց մինչ այդ կլինեն այլ խստացումներ. վարչապետ

316 քաղաքացի գտնվում է ծանր վիճակում, 53-ը՝ ծայրահեղ ծանր․ Արսեն Թորոսյան

Կենտրոն վարչական շրջանում մշտադիտարկվել է 40 տրանսպորտային միջոց, արձանագրվել է իրավախախտման 18 դեպք

2000 քաղաքացու նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել, կասեցվել՝ 62 տնտեսվարողի գործունեություն. ՀՀ ոստիկանապետ

Իրավիճակն առավել քան լուրջ է և գնալով՝ ավելի լրջանում է. վարչապետ