Պոլսահայ մտավորական Մասիս Քյուրքչյուգիլը կորոնավիրուսի կասկածանքով հիվանդանոցում է

07/04/2020 schedule09:17

Պոլսահայ գրող և հրատարակիչ Մասիս Քյուրքչյուգիլը և նրա կինը՝ Ինջի Քյուրքչյուգիլը, կորոնավիրուսով վարակված լինելու կասկածանքով տեղափոխվել են հիվանդանոց։

Այս մասին Թվիթերի միջոցով տեղեկացրել է ընտանիքի մտերիմ Քեմալ Քոչաքը։ «Սիրելի՛ ընկերներ, իմ ավագ ընկեր Մասիսը և իր տիկինը կորոնավիրուսի կասկածանքով գտնվում են Թաքսիմի հետազոտական հիվանդանոցի շտապօգնության բաժնում»,- Ermenihaber-ի փոխանցմամբ՝ նշել է նա։

Մասիս Քյուրքչյուգիլը ծնվել է 1947 թ․, Ստամբուլում։ Ուսանել է Ֆերիքյոյի հայկական միջնակարգ դպրոցում։ Նա հիմնել է «Köz» հրատարակչությունը, «Sürekli Devrim» ամսագիրը, ղեկավարել է «Yurt» հանրագիտարանի պատմական բաժինը։

Քյուրքչյուգիլը «Միացյալ սոցիալիստական» կուսակցության (BSP), այնուհետև՝ «Ազատություն և համերաշխություն» կուսակցության (ÖDP) հիմնադիրն է։ Ի դեպ, ÖDP-ն Թուրքիայում գործող այն եզակի քաղաքական կուսակցություններից է, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և համապատասխան կոչ արել երկրի իշխանություններին։

Ներկայումս Քուրքչյուգիլը ղեկավարում է «Yazın» հրատարակչությունը և հրատարակում է «Yeniyol» ամսագիրը։

Տպել
266 դիտում

Խանջյան փողոցի վերջնամասում բախվել են ավտոմեքենաներ․ բռնկվել է հրդեհ

547 նոր դեպք և 207 առողջացած. կորոնավիրուսից անցած 1 օրում 4 կին եւ 3 տղամարդ է մահացել

Խնդիր ունենք, որ կորոնավիրուսով հիվանդների թիվը համապատասխանի հիվանդանոցային կարողությունների թվին. վարչապետ (տեսանյութ)

Գյումրիում երկհարկանի տուն է հրդեհվել. Բարդության «թիվ 2» կանչ դեպքի վայր է մեկնել 5 մարտական հաշվարկ

Դեռ շատ կհանդիպեն պետականությունից խոսող պետական դավաճաններ. Հակոբ Արշակյան

Եթե պարոն Ծառուկյանը կարծում է, որ իր քաղաքական հայտարարությունները կշեղեն քննության բնականոն ընթացքը, սխալ հաշվարկ է

«Անցյալին վերադարձ չի լինելու` ՀՀԿ կլինի, քոչարյանականներ կլինեն, ով ուզում ա լինի»

Թուրքիան վերսկսելու է ավիահաղորդակցությունը շուրջ 40 երկրի հետ

Արեւաշող համայնքի «Յազիկ» թաղամասում կկառուցվի մանկական խաղահրապարակ

ՌԴ-ից Ադրբեջան ռազմական արտադրանք է մատակարարվել կաշառքի միջոցով. ձերբակալվել են պաշտոնյաներ

Արդենիսում 1730 մետր նոր ջրագիծ կկառուցվի

ԿԳՄՍ նախարարությունը սկսել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ձեւավորման գործընթացը. բուհ գրություն է ուղարկվել

Արթուր Վանեցյանը դատի է տվել վարչապետին եւ նրա խոսնակին․ պահանջում է նաեւ 2 մլն դրամ

Ամբերդ համայնքում 80 տնտեսություն կապահովվի կապույտ վառելիքով

ՊՎԾ ուսումնասիրությունը ՊԵԿ նախագահի հրաժարականի հետ կապելը իրատեսական չէ․ ՊՎԾ ղեկավարի պարտականությունները կատարող

Անցկացվել են մեքենավարման և հրաձգության գործնական պարապմունքներ

Կառավարական թիվ 1 և 3 տներում գործող հանրային սննդի կետերը կասեցվել են. Արթուր Ասոյան

Հետախուզում է հայտարարվել Գագիկ Խաչատրյանի մյուս որդու՝ Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ. նա մեղադրյալ է ներգրավվել 4 հոդվածով

Նախակորոնավիրուսյան «Մարդկության դիմանկար»-ը

Նիկոլ Փաշինյանը բացատրել է, թե կորոնավիրուսից բուժվածների թիվն ինչու՞ է փոքր