Տնտեսական փլուզումները բացելու են հնարավորություններ․ Նիկոլ Փաշինյան

Հակաճգնաժամային 9 միջոցառումներ են ընդունվել եւ մենք առաջնահերթ ենք համարում մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված ներդրումները, տեխնոլոգիաների զարգացումը, գիտելիքի զարգացումը, գիտության զարգացումը, եւ գիտահենք տնտեսությունն ենք պատկերացնում որպես ճգնաժամի հաղթահարման երկրաժամկետ ռազմավարություն։ Այս մասին այսօր ուղիղ եթերի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քաղաքացին հարցրել էր, թե ինչքա՞ն պետք է շարունակվի այս վիճակը՝ հավելելով․«Որքան գնում, այնքան վատանում է, ճգնաժամն անխուսափելի է։ Ի՞նչ գործողությունների ծրագիր կա այս վիճակից դուրս գալու եւ աստիճանաբար բնականոն կյանք վերադառնալու համար»։

Փաշինյանի համոզմամբ՝ իրենք կկարողանան տնտեսական եւ սոցիալական միջոցառումների արդյունավետ փաթեթ ընդունել եւ իրականացնել։ «Իհարկե, ճգնաժամն անխուսափելի է, այստեղ արդեն որեւէ կասկած չկա։ Բայց պետք չէ դրանից ողբերգություն սարքել, որովհետեւ առանց այն էլ պրոբլեմը կա, բայց մենք պետք է հասկանանք մի բան․ սա Հայաստանի պրոբլեմը չէ, սա համաշխարհային պրոբլեմ է եւ ըստ էության համաշխարհային տնտեսությունը գտնվում է փլուզման պրոցեսի մեջ»,- ասաց վարչապետը։

Նա կրկին անգամ շեշտեց, որ պետք է ճգնաժամը դիտարկել որպես հնարավորություն եւ որ տնտեսական փլուզումները բացելու են հնարավորություններ։ «Ես նախկինում մի քանի անգամ հայտարարել եմ, որ մենք պետք է ճիշտ կարողանանք կառուցել մեր հակաճգնաժամային քաղաքականությունը, մենք պիտի խնդիրը դնենք առաջիկա 5 տարիներին մեր ՀՆԱ-ն կրկնապատկել եւ համաշխարհային նոր շուկաներում նոր դիրքեր գրավել։ Մեր պատկերացումը օր առաջ, ժամ առաջ կանխատեսելի եւ կառավարելի դարձնել համաճարակը եւ քայլ առ քայլ վերադառնալ նորմալ կյանքի, աշխատել եւ աշխատանքով հաղթահարել այս ճգնաժամը։ Իհարկե, կառավարությունը, ինչպես եւ նախկինում, ամեն ինչ պետք է անի աշխատանքը խրախուսելու եւ աջակցելու համար»,- եզրափակեց վարչապետը։

Տպել
559 դիտում

Կասեցվել է հանրային սննդի 32 օբեկտների աշխատանքը. ՍԱՏՄ-ն խախտումներ է արձանագրել

Կառավարությունն ու խորհրդարանական բոլոր ուժերը հեղինակել են ընտրություններին վերաբերող օրենքի նախագիծ

Շահավետ պայմաններով ուսանողական վարկեր Հայբիզնեսբանկի կողմից

Հարավկովկասյան երկաթուղու էլեկտրագնացքների բոլոր վագոններում տեղադրվել են հատուկ սանիտայզերներ

Դավիթ Բաբայանն ազատվել է Արցախի նախագահի մամուլի խոսնակի պաշտոնից եւ նշանակվել նախագահի խորհրդական

Սկսվում է Հայաստանի ֆուտբոլի առաջնության 2-րդ հատվածը. նոր ձեւաչափի առաջին փորձարկումը կորոնավիրուսի պայմաններում

Արցախի ոստիկանապետ նշանակվեց Աշոտ Հակոբջանյանը, նրան շնորհվեց գեներալ-մայորի կոչում. Լեւոն Մնացականյանն ազատվեց պաշտոնից

Լոռու չբացահայտված, բայց հրաշալի անկյուններից մեկը՝ «Մայորի ձորը» (լուսանկարներ)

«Քոնթուրգլոբալ հիդրոկասկադ» ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ

Վարակված աշխատակիցը 1 շաբաթում վարակել է 216 աշխատակցից 94-ին. նախարարը ներկայացնում է վարակի տարածման ձեւերից մեկը

36-ամյա տղամարդը զենքը մեքենայում դնելու ժամանակ անզգուշությամբ կրակել էր իր ոտքին

Արցախում կգործի 13 նախարարություն եւ պետական կառավարման 8 այլ մարմին. նախագահը մանրամասնել է

«Այս դատական նիստին ներկա է գտնվում 30-ից ավելի անձ». Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը՝ վարակի ռիսկերի մասին

Ալավերդցի Վահագնի նկատմամբ գրավի կիրառումը ճանաչվել է անթույլատրելի. որոշումն ի կատար չի ածվում. Ե. Վարոսյան

«Որքան էլ զարմանալի է, համաձայն եմ ձեզ հետ». Խաժակյանը քննադատեց, Մարությանն ընդունեց քննադատությունը

Հաստատվել են բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի վճարովի և անվճար տեղերը

Հակոբջանյանը՝ ոստիկանապետ, Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն, Սամվել Բաբայանը՝ ԱԽՔ. Արայիկ Հարությունյանը նշանակումներ կանի

Ադրբեջանը խախտել է կյանքի իրավունքն ու խտրականության արգելքը. ՄԻԵԴ-ը հրապարակեց Գուրգեն Մարգարյանի գործով վճիռը

«Լուսավոր Հայաստան»-ի վերադարձը որեւէ կերպ չի կապվել ձեր դիրքորոշման հետ․ Գորգիսյանը՝ Միրզոյանին

Գոգյանը փաստեր ունի. նա համամիտ է նախարարի հետ, որ իրավական պետություն է, ու հարցերն իրավական ճանապարհով պետք է լուծվեն