Արմավիրում գյուղատնտեսական աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են

Որպես գյուղատնտեսական ուղղվածությամբ մարզ` դեռևս ձմռան ամիսներից կարևորվել է գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստական փուլը` ամուր հիմք ստեղծելով բերքառատ տարվա համար: Այս մասին տեղեկացնում է Արմավիրի մարզպետարանի լրատվական ծառայությունը:

Գարնանային հրատապ աշխատանքների իրականացման շրջանակներում առաջնային համարելով հեղեղումների դեմ պայքարի աշխատանքները ժամանակին և ճիշտ կազմակերպելը` մարզպետ Համբարձում Մաթևոսյանի համապատասխան կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովն ուսումնասիրել է մարզի տարածքով հոսող Արաքս, Քասախ, Մեծամոր գետերի հեղեղատարների ափապատնեշների փաստացի վիճակը, առաձնացրել առաջնահերթ մաքրման ենթակա տարածքները` դրանք ներկայացնելով ՏԿԵ, ԱԻ և Էկոնոմիկայի նախարարություններին:

Մարզի գյուղատնտեսական արտադրության զարգացմանը նպաստող կարևոր բնագավառ է հանդիսանում ստորգետնյա ջրերի մակարդակի իջեցման, հողերի կրկնակի աղակալումից և ճահճացումից պաշտպանվելու նպատակով կոլեկտորոդրենաժային համակարգի անխափան գործունեության ապահովումը, որն առանձնակի հետևողականությամբ իրականացվում է ՀՀ կառավարության կողմից:

Գարնան նախապատրաստական աշխատանքների կազմակերպման տեսանկյունից կարևոր են նաև ոռոգման մայր, միջտնտեսային և ներտնտեսային ցանցերի մաքրման աշխատանքները, որոնք մեկնարկել են դեռևս մարտ ամսվա սկզբից և հաջողությամբ ավարտին են մոտենում: Կարևոր է արձանագրել, որ այս տարի աննախադեպ մեծ ծավալի մաքրման աշխատանքներ են իրականացվել` ոռոգման ջուրն արդյունավետ օգտագործելու և կորուստները մինիմումի հասցնելու նպատակով:

Նշվում է, որ Վաղարշապատի տարածաշրջանի 15 համայնքի մարտի 15-ից սկսած ոռոգման ջուր է մատակարարվել Քասախ գետից: Տարածաշրջանի մյուս, ինչպես նաև Արմավիրի տարածաշրջանի համայնքներին ոռոգման ջուր կմատակարարվի ապրիլի 10-12-ն ընկած ժամանակահատվածում, իսկ Բաղրամյանի տարածաշրջանի համայնքներին` ապրիլի 15-17-ը` ըստ անհրաժեշտության:

Կարևոր է նշել նաև, որ դեռևս հունվար ամսին նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել ջերմոցային տնտեսություններում. ներկրվել է տորֆ, ձեռք է բերվել անհրաժեշտ քանակությամբ բանջարանոցային մշակաբույսերի սերմացու, կարտոֆիլի տնկանյութ, բազմամյա տնկարկների համար արմատակալներ ու տնկիներ:

Այս պահի դրությամբ ջերմատնային տնտեսություններում ավարտվել են ապակյա և պոլիէթիլենային թաղանթի տակ ելակի, բանջարեղենի տարբեր տեսակների ցանքի և սածիլների աճեցման աշխատանքները, ինչպես նաև շուրջ 2000 հեկտար պոլիէթիլենային թաղանթի տակ մշակվող վաղահաս բանջարեղենի և բոստանի սածիլների ցանքը: Ավարտվել են խաղողի և պտղի էտի, ձևավորման և առաջին բուժման աշխատանքները:

Այժմ կարելի է արձանագրել նաև, որ 2020 թվականի համար մարզում կատարվել է 2800 հեկտար աշնանացան ցորենի, 450 հեկտար գարնանացան գարու ցանքս և 1400 հեկտար կարտոֆիլի տունկ:

Ելնելով ստեղծված իրավիճակից՝ գյուղացիական տնտեսություններին առաջարկում ենք արագացնել սածիլման և գարնանացանի նախապատրաստական աշխատանքները:

Տպել
1025 դիտում

«Քոնթուրգլոբալ հիդրոկասկադ» ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ

Վարակված աշխատակիցը 1 շաբաթում վարակել է 216 աշխատակցից 94-ին. նախարարը ներկայացնում է վարակի տարածման ձեւերից մեկը

36-ամյա տղամարդը զենքը մեքենայում դնելու ժամանակ անզգուշությամբ կրակել էր իր ոտքին

Արցախում կգործի 13 նախարարություն եւ պետական կառավարման 8 այլ մարմին. նախագահը մանրամասնել է

«Այս դատական նիստին ներկա է գտնվում 30-ից ավելի անձ». Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը՝ վարակի ռիսկերի մասին

Ալավերդցի Վահագնի նկատմամբ գրավի կիրառումը ճանաչվել է անթույլատրելի. որոշումն ի կատար չի ածվում. Ե. Վարոսյան

«Որքան էլ զարմանալի է, համաձայն եմ ձեզ հետ». Խաժակյանը քննադատեց, Մարությանն ընդունեց քննադատությունը

Հաստատվել են բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի վճարովի և անվճար տեղերը

Հակոբջանյանը՝ ոստիկանապետ, Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն, Սամվել Բաբայանը՝ ԱԽՔ. Արայիկ Հարությունյանը նշանակումներ կանի

Ադրբեջանը խախտել է կյանքի իրավունքն ու խտրականության արգելքը. ՄԻԵԴ-ը հրապարակեց Գուրգեն Մարգարյանի գործով վճիռը

«Լուսավոր Հայաստան»-ի վերադարձը որեւէ կերպ չի կապվել ձեր դիրքորոշման հետ․ Գորգիսյանը՝ Միրզոյանին

Գոգյանը փաստեր ունի. նա համամիտ է նախարարի հետ, որ իրավական պետություն է, ու հարցերն իրավական ճանապարհով պետք է լուծվեն

Քոչարյանի եւ մյուսների գործով նիստը հետաձգվեց. ներկա չէին մի քանի փաստաբաններ, նաեւ՝ Քոչարյանը

Սասուն Միքայելյանի թասիբը ես կպահեմ ձեր փոխարեն. Անի Խաչատրյանը դեմ է ԵԿՄ-ին տարածք տրամադրելու հարցն օրակարգից հանելուն

«Օրենքով գող» Արսեն երեւանսկին, քրեական հեղինակություն «Բասար»-ը եւ եւս 4 անձ կալանավորվել են

1991-2018-րին մարդու իրավունքների խախտումների մասին «Փաստահավաք հանձնաժողովի» փաթեթը ներկայացվե լէ հանրային քննարկման

Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է առաջին եռամսյակի ցուցանիշները. ակտիվներն ավելացել են շուրջ 102 մլրդ դրամով

Առաջին անգամ Հայաստանում անկանխիկ գործարքների քանակը գերազանցել է կանխիկով գործարքներին․ Սարգսյան

Ենթադրում եմ, որ գնահատականը բավարարել է «Լուսավոր Հայաստան»-ին․ Միրզոյանը ողջունեց ԼՀԿ-ի վերադարձը խորհրդարան

Պայթեցման աշխատանքներ իրականացնելու նպատակով Մ6 ճանապարհի՝ Նեղոցի ենթակայանից մինչև Հաղպատի խաչմերուկ փակ է լինելու