Իսպանիայում 2 շաբաթում կորոնավիրուսից մահացածության ամենափոքր ցուցանիշն է գրանցվել

06/04/2020 schedule20:57

Իսպանիայում կորոնավիրուսից մահացածների թիվն արդեն գերազանցում է 13 հազարը: Այսօր երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ երեկվա ընթացքում 637 մարդ է մահացել  նոր տիպի կորոնավիրուսի հետեւանքով: Այս ցուցանիշը կրճատվում է արդեն 4 օր շարունակ, կիրակի օրվա ցուցանիշներով, մահերի թիվը երկրում 674 էր: Այսօրվա թվերը՝ ինչպես վարակվածության, այնպես էլ մահվան, ամենափոքրն են վերջին 2 շաբաթվա ընթացքում, փոխանցում է Euronews-ը:

«Այսօրվա դրությամբ կրոնավիրուսային հաստատված դեպքերը 135,032 են կազմում: Վիրուսի 1-օրյա աճը գրանցվել է  3 տոկոս: Այս պարագայում հարկավոր է սպասել եւս մի քանի օր՝ ամփոփելու համար համաճարակաբանական տվյալները, սակայն արդեն պարզ է, որ նկատվում է դեպքերի նվազման տենդենց»,-ասվում է առողջապահության նախարարության արտակարգ իրավիճակների արձագանքման ծառայության հայտարարության մեջ:

Նշվում է, որ նվազում է նաեւ COVID-19 կորոնավիրուսային հիվանդության բարդացած փուլում դիմող հիվանդների թիվը, սա էլ զգալի կթեթեւացնի շտապ բուժօգնության եւ ռեանիմացիոն ծառայությունների վրա ընկած ծանրությունը:

Կորոնավիրուսի  հիվանդացության ցուցանիշներով Իսպանիան այժմ երկրորդ տեղում է աշխարհում մի քանի սանդղակներում միաժամանակ: Իտալիայից հետո երկրորդն է մահերի թվով, ԱՄՆ-ից հետո երկրորդը՝ վարակակիրների թվով, երկրորդն է նաեւ Չինաստանից հետո՝ կորոնավիրուսից բուժվածների թվով:

Տպել
484 դիտում

«Քոնթուրգլոբալ հիդրոկասկադ» ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ

Վարակված աշխատակիցը 1 շաբաթում վարակել է 216 աշխատակցից 94-ին. նախարարը ներկայացնում է վարակի տարածման ձեւերից մեկը

36-ամյա տղամարդը զենքը մեքենայում դնելու ժամանակ անզգուշությամբ կրակել էր իր ոտքին

Արցախում կգործի 13 նախարարություն եւ պետական կառավարման 8 այլ մարմին. նախագահը մանրամասնել է

«Այս դատական նիստին ներկա է գտնվում 30-ից ավելի անձ». Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը՝ վարակի ռիսկերի մասին

Ալավերդցի Վահագնի նկատմամբ գրավի կիրառումը ճանաչվել է անթույլատրելի. որոշումն ի կատար չի ածվում. Ե. Վարոսյան

«Որքան էլ զարմանալի է, համաձայն եմ ձեզ հետ». Խաժակյանը քննադատեց, Մարությանն ընդունեց քննադատությունը

Հաստատվել են բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի վճարովի և անվճար տեղերը

Հակոբջանյանը՝ ոստիկանապետ, Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն, Սամվել Բաբայանը՝ ԱԽՔ. Արայիկ Հարությունյանը նշանակումներ կանի

Ադրբեջանը խախտել է կյանքի իրավունքն ու խտրականության արգելքը. ՄԻԵԴ-ը հրապարակեց Գուրգեն Մարգարյանի գործով վճիռը

«Լուսավոր Հայաստան»-ի վերադարձը որեւէ կերպ չի կապվել ձեր դիրքորոշման հետ․ Գորգիսյանը՝ Միրզոյանին

Գոգյանը փաստեր ունի. նա համամիտ է նախարարի հետ, որ իրավական պետություն է, ու հարցերն իրավական ճանապարհով պետք է լուծվեն

Քոչարյանի եւ մյուսների գործով նիստը հետաձգվեց. ներկա չէին մի քանի փաստաբաններ, նաեւ՝ Քոչարյանը

Սասուն Միքայելյանի թասիբը ես կպահեմ ձեր փոխարեն. Անի Խաչատրյանը դեմ է ԵԿՄ-ին տարածք տրամադրելու հարցն օրակարգից հանելուն

«Օրենքով գող» Արսեն երեւանսկին, քրեական հեղինակություն «Բասար»-ը եւ եւս 4 անձ կալանավորվել են

1991-2018-րին մարդու իրավունքների խախտումների մասին «Փաստահավաք հանձնաժողովի» փաթեթը ներկայացվե լէ հանրային քննարկման

Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է առաջին եռամսյակի ցուցանիշները. ակտիվներն ավելացել են շուրջ 102 մլրդ դրամով

Առաջին անգամ Հայաստանում անկանխիկ գործարքների քանակը գերազանցել է կանխիկով գործարքներին․ Սարգսյան

Ենթադրում եմ, որ գնահատականը բավարարել է «Լուսավոր Հայաստան»-ին․ Միրզոյանը ողջունեց ԼՀԿ-ի վերադարձը խորհրդարան

Պայթեցման աշխատանքներ իրականացնելու նպատակով Մ6 ճանապարհի՝ Նեղոցի ենթակայանից մինչև Հաղպատի խաչմերուկ փակ է լինելու