Մենք վճռական ենք դատական համակարգի բարեփոխումները մինչեւ վերջ տանելու հարցում, այդ թվում լուծելով ՍԴ-ի թնջուկը. Փաշինյան

«Այն, ինչ մենք անվանում ենք վեթինգ՝ դատական օրենսդրության մեջ տեղի ունեցած փոփոխություններն արդեն ընդունվել են ԱԺ-ում, եւ հիմա օրենքը ՀՀ նախագահի կողմից ստորագրվելուց հետո դատական համակարգի բարեփոխումների մի նոր, կարեւոր փուլ կթեւակոխենք, որտեղ դատավորների բարեվարքության ստուգում տեղի կունենա, ընդհանրապես, դատական համակարգում հակակոռուպցիոն քաղաքականությունը ավելի խիստ ռելսերի վրա կդրվի». Ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին պատասխանելիս այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  

Նա հիշեցրեց, որ նույնիսկ ճգնաժամից առաջ՝ միջազգային զեկույցներում, որտեղ նշվում էր Հայաստանի համաշխարհային մակարդակով շատ բարձր տնտեսական աճի ցուցանիշը, նաեւ ընդգծվում էր, որ այսօր տնտեսական բարեփոխումենրի եւ տնտեսական աճի հետագա բարեհաջող ընթացքի համար անհրաժեշտ է կատարել դատաիրավական համակարգի էֆեկտիվ բարեփոխումներ:

«Մենք վճռական ենք դատական համակարգի բարեփոխումները մինչեւ վերջ տանելու հարցում, այդ թվում լուծելով ՍԴ-ի թնջուկը: Ինչպես հայտնի է, այդ կապակցությամբ սահմանադրական հանրաքվե է նշանակված»,-եզրափակեց վարչապետը:

Տպել
371 դիտում

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 84 հիվանդ է բուժվում. ինքնամեկուսացման ցուցում ունի 388 քաղաքացի

Այսօր վարչապետի ճեպազրույցին մասնակցելու է կորոնավիրուսից բուժված «Արմենիա» ԲԿ-ի նյարդավիրաբույժ Դավիթ Պատրիկյանը

Տեսանյութում ներկայացված է միջադեպի միայն մի մասը. Արդարադատության նախարարի մի քանի արձանագրումները

Եթե 38 աստիճանից բարձր է ջերմում, հոսպիտալացման ցուցում է․ պոլիկլինիկայի աշխատակիցը խոսում է նոր կարգի մասին

Նախագահ Արմեն Սարգսյանն ու նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել են (տեսանյութ)

ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագիրը 233 մլն դրամ կտրամադրի նպաստառու ընտանիքների 6-9 տարեկան դպրոցական երեխաներին

Առավել երկարատեւ կասեցումներ՝ կրկնախախտումների կամ առավել ռիսկային խախտումների դեպքում․ ԱԱՏՄ

Ով պայքարում է իշխանության դեմ, կամա թե ակամա դավաճանում է ազգին. Լեւոն Տեր-Պետրոսյան

Արգավանդ գյուղի մոտակայքում ավտովթար է տեղի ունեցել

ԱԱԾ տնօրենը՝ Գագիկ Խաչատրյանի որդու գտնվելու վայրի, Քյարամյանի հետ հարաբերությունների եւ կորոնավիրուսի մասին

Իրականացվող կոշտ մեթոդները՝ ուղղված համավարակի դեմ պայքարին, օրենքով նախատեսված մեթոդներով իրավաչափ է. փաստաբան

ԱԱԾ տնօրենի պաշտոնից Վանեցյանի հեռանալուց հետո ԱԱԾ-ն մի քանի միլիարդ դրամ մուտք է արել բյուջե. Մարտիրոսյան

Իրավապահների համազգեստով բեմականացում կատարելն այդքան էլ սիրուն չէ, այսօր դրա արդյունքը կտեսնեք. ԱԱԾ տնօրեն

ՀՀ ֆուտբոլի հավաքականի իսպանացի հայտնի մարզիչ Խոակին Կապառոսը Հայաստանում է. նա կարանտինում է

Երբ ուժ չենք կիրառում, ասում են՝ մեղմ եք, խաղալիք եք, թավշյա եք, երբ կիրառում ենք, դիտարկում են բռնություն. ոստիկանապետ

IDBank-ի դեբետային քարտերը կարելի է պատվիրել արդեն նաև Idram-ով

Առաջիկա օրերին սպասվում է փայտիկների մեծ խմբաքանակ, որը կբաշխվի նմուշառում իրականացնող հաստատություններին. Ա. Նիկողոսյան

«Չեմ ասել, թե սխալվել եմ. սա Շվեդիայի համար առավել հարմար ուղի է». Թեգնելը հերքել է սկանդալային լուրերը

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» դատի է տվել Տիգրան Ուրիխանյանին․ պահանջում են նաեւ 1000 դրամ փոխհատուցում

ՀՊՏՀ-ի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթը տեղի կունենա հուլիսի 17-ին․ Գալոյանն ավելի վաղ հաստատել էր իր մասնակցությունը