Արքան մերկ է. գերմանացի բժշկագետը ուռճացված է համարում կորոնավիրուսի վտանգավորությունը

Գերմանացի բժիշկ, Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նախկին անդամ Վոլֆգանգ Վոդարգը, որ հայտնի է բժշկագիտական տարածված տեսակետների նկատմամբ քննադատական մոտեցումներով, կասկածի տակ է առել նոր կորոնավիրուսի վտանգավորությունն ու առողջապահության ոլորտի եւ քաղաքական գործիչների քայլերի ազնվությունը, ինչպես նաեւ վարակի շուրջ ստեղծված քաղաքական որոշումների, արտակարգ դրությամբ երկրները փակելու անհրաժեշտությունը։

Սոցիալական ցանցի իր հարթակում գիտնականը տեղադրել է մի շարք տեսանյութեր, որոնցում խոսում է նոր կորոնավիրուսի բնույթի մասին, հիմնավորում իր դիրքորոշումը, որ այս վարակի շուրջ աղմուկն անհարկի մեծ է, վարակից բխող հավանական վտանգը՝ ուռճացված:

10 տարի առաջ, երբ բժշկական հանրությունը H1N1 գրիպի դեմ էր պայքարում, նա կոչ էր արել հետաքննել դեղագործական ընկերությունների ազդեցությունն այդ գործընթացի վրա: Իսկ երբ սկսեց տարածվել այդ նույն «խոզի գրիպը», նա հայտարարեց՝ դա մի մեծ կեղծիք է, որ դեղագործական ընկերություններին հնարավորություն է տալու գերշահույթներ ստանալ պատվաստանյութի վաճառքից:

Հիմա գիտնականն ասում է. «Սկզբում ես մտածում էի, որ այս հարայհրոցը շուտով կանցնի, բայց դա աճեց այնքան, որ հիմա առավել մանրամասն անդրադարձի կարիք ունի: Ես բժիշկ եմ եւ բաժին եմ ղեկավարել՝ մշտադիտարկման իմ անձնական մեթոդիկայով հետազոտելով սուր շնչառական վարակների տարածումը: Եվ ամեն տարի ես դիտարկում էի, թե ինչքան մարդ է հիվանդանում 150 հազար մարդու հաշվարկով: Ամեն տարի աշխարհում մենք վարակների նոր տարատեսակներ ենք ունենում, քանի որ դրանք փոփոխվելու հատկություն ունեն: Եթե այդ վարակները ընկնեն մեր օրգանիզմ նաեւ եկող տարի, ապա մեր իմունային համակարգը կճանաչի դրանք, եւ մենք այլեւս չենք հիվանդանա: Վարակներն ուղղակի չեն կարող տարածվել, իսկ նրանք տարածվել են ուզում: Հենց դրա համար էլ նրանք ամեն տարի փոփոխվում են»:

Վոլֆգանգ Վոդարգը նշում է, որ վարակի շուրջ 100 նոր տեսակ կա, որ անընդհատ փոփոխվում է: Մինչ այս պահը մարդկությանն այնքան էլ չէր մտահոգում, թե հատկապես ինչ վարակներ են հարուցում այն հիվանդությունները, որ կրում ենք, մինչդեռ Գլազգոյում արդեն մի քանի տարի է՝ հետազոտություններ են կատարվում: Այնտեղ փորձում են կիրառել վարակների՝ արդեն առկա թեստերը, այսինքն՝ չեն դիտարկվում բոլոր 100 վարակները, այլ միայն նրանք, որոնց համար թեստեր կան:

Ըստ այդմ՝ այդպես էլ ուսումնասիրման նյութ չի դարձել 8-10 վարակ, որոնց թվում էլ՝ մշտապես կորոնավիրուսները: 2005-2013 թթ. հետազոտողները ստուգել են, թե որ վիրուսներն են հարուցում սուր-շնչառական հիվանդություններ, եւ ահա կորոնավիրուսներն այդ շարքում մշտապես 5-15 տոկոս են կազմում: Աղյուսակում դրանք ցույց են տրված կանաչով:

Հիմա մի փաստ էլ. Ուհանում է գտնվում Չինաստանի ամենամեծ լաբորատորիան, որ զբաղվում է վարակաբանական հետազոտություններով: Այս 11 միլիոնանոց բնակչությամբ քաղաքում կան մեծ հիվանդանոցներ՝ ինտենսիվ թերապիայի մեծ բաժանմունքներով, թոքաբորբից բուժում ստացող բազմաթիվ հիվանդներով: Ահա այս հիվանդներից մոտ 50-ին թեստավորել էին, եւ գտել այս նոր տիպի կորոնավիրուս Covid-19-ը: Ինչպես կարգն է, այդ մասին տեղեկատվությունն ավելացրել էին վարակների տվյալների շտեմարանում, որին հասանելիություն ունեն աշխարհի բոլոր ծայրերի գիտնականները:

Բեռլինում այս տվյալների հիման վրա փորձել էին գտնել թեստ այս կորոնավիրուսի համար, որից հետո Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն շատ արագ ընդունել էր: «Սովորաբար, երբ թեստը համարվում է բժշկագիտական նյութ, այն պիտի հաստատման շատ որոշակի ճանապարհ անցնի, պիտի մանրամասնորեն ուսումնասիրվի՝ ինչ է ցույց տալիս, ինչ է չափում: Բայց քանի որ այլ թեստ չկար, իսկ խուճապն ակնհայտ էր, որոշվել է կիրառել դա»,- հիշեցնում է Վոլֆգանգ Վոդարգը:

Նրա դիտարկմամբ՝ վարակաբանը չի կարող ասել՝ այս կամ այն վարակը որքանով է վտանգավոր: Նա կարող է միայն ասել. «Սա այսպիսի տեսք ունի» կամ «Այս վարակն այլ տիպի է»: Վտանգավորության մասին խոսելու համար պետք է դիտարկել, թե ինչ աստիճանի վնաս է այն հասցնում մարդու օրգանիզմին, համեմատել տվյալները նախորդ տարիների տվյալների, մահացության ցուցանիշների հետ: Ըստ այդմ էլ վարակաբանական հետազոտություն կատարելիս, երբ դիտարկեք ողջ հանրությունը, կտեսնեք, որ մարդկանց 8-10 տոկոսը որեւէ վարակ կրում է, եւ դրա արդյունքում վատառողջ է: Անկախ նրանից՝ կթեստավորեք համատարած, կթեստավորեք միայն հիվանդանոց եկածներին, թե ինտենսիվ թերապիայի բաժանմունքում մահամերձ պառկածներին, դուք պարզելու եք, որ նրանց շուրջ 15 տոկոսի մոտ առկա է կորոնավիրուս: Եվ հնարավոր չէ ճշգրիտ նշել՝ նրանք կորոնավիրուսից են մահանում, թե այլ վիրուսից կամ այլ հիվանդությունից:

Այժմ, երբ նայում ենք Իտալիայում մահվան ցուցանիշներին, պիտի դիտարկենք, թե այդ թեստերն ում են արվել. եթե դրանք արվել են հիվանդանոցներում, ապա, բնականաբար, մահացության ցուցանիշը բարձրանում է: Ինչ վերաբերում է սեզոնային սուր-շնչառական հիվանդություններին, ապա դրանց մահացությունը մոտ 0.1 տոկոս է, այսինքն՝ ամեն ձմեռ գրիպով վարակված հազար քաղաքացուց մեկն է մահանում: Ըստ այդմ՝ մեզ հիմա պետք է իմանալ, թե այդ թիվն աճե՞լ է կորոնավիրուսի հետ կապված:

Եթե մենք նախկինում էլ հիվանդանոցներում բոլոր ծանր հիվանդներին կորոնավիրուսի թեստ դնեինք, ապա մենք կարձանագրեինք, որ 2-3 հազար մարդ, որ մահանում է գրիպից ամեն տարի, ունենում է նաեւ կորոնավիրուս: Իսկ մենք դեռ շատ հեռու ենք նման թվերից: Ակնհայտորեն այս անգամ վարակաբաններն ինչ-որ սենսացիոն բացահայտում են արել, որով տպավորել են Չինաստանի իշխանություններին:

Եվ դա արագ դարձել է շատ ավելի քաղաքական բացահայտում, հիմնականում վարակաբանության ծիրից դուրս: Հանկարծ օդանավակայաններում տեղադրվել են դեմքերի ճանաչման սարքավորումներ, կլինիկական ջերմաչափիչ սարքեր, որոնցով նույնիսկ փողոցներում երթեւեկությունն էր վերահսկվում: Եվ այս ամենն այնքան ուռճացված, որ գրավել է նաեւ քաղաքական դիրք. քաղաքական գործիչները ստիպված էին սրա մասին իրենց տեսակետներն արտահայտել: Հետո գնդակը նորից վարակաբանների դաշտում է հայտնվել. քաղաքական գործիչները հարցրել են վարակաբաններին, եւ նրանք հաստատել են՝ իրոք, անհանգստանալու առիթ կա, առաջարկել են թեստեր արտադրել, ձեռք բերել: Այս ամենի շուրջ դիրքավորվել է տեղեկատվական ցանցը, հանգույցներում՝ մի խումբ փորձագետներ:

Եվ ահա այս վարակաբանների, փորձագետների փաստարկների վրա էլ սկսել են կառուցվել քաղաքական որոշումները՝ ում է պետք օգնել, ինչ կարգեր է պետք հաստատել, ինչ պիտի թույլատրված լինի, ինչ՝ արգելված:

«Ամեն ինչ մասնագետների կարծիքի հիման վրա է, իսկ դա նշանակում է, որ հիմա շատ դժվար է լինելու ասել. «Վերջ, ոչինչ էլ չի կատարվում»,- նշում է Վոլֆգանգ Վոդարգը:- Սա հիշեցնում է մերկ արքայի հեքիաթը. միայն մանուկը կարող էր ասել՝ նայեք, նա մերկ է: Բոլոր մյուսների՝ կառավարության, նրան կից մարմինների, ինքնուրույնությունից զուրկ գործիչների համար սա նորմալ էր, եւ իրենք էլ պիտի միանային այս համընդհանուր գործընթացին:

Եվ այս ամենն այն մասնագետների խորհուրդների ներքո, որ ցանկանում էին կարեւոր դեր խաղալ քաղաքականության մեջ, քանի որ իրենց հաստատությունների համար գումար էին ուզում. «Մենք էլ կարող ենք օգնել», «Մենք հեռախոսային հավելված ենք գրել», «Մենք էլ ծրագիր ունենք»:

Ի՞նչն է այս պահին պակաս, պարզ է, որ իրավիճակին նայող ռացիոնալ հայացքը. «Ինչի՞ց վերցրիք, թե այս վարակն այդքան վտանգավոր է», «Ինչպիսի՞ն էր դրությունն անցյալ տարի», «Իրո՞ք, սա ինչ-որ նոր բան է»… Սա՛ է պակաս. իրականում, արքան մերկ է»:

Նշենք, որ փորձառու գիտնականի հետ համակարծիք չէ թե՛ իր ազգակից վարակաբանների մեծ մասը, թե՛ այլք՝ տարբեր երկրների սոցիոլոգներ, վիճակագիրներ ու քաղաքական գործիչներ: Նրան հերքողները հատկապես հիշեցնում են տառապալից մահվան հասնող այն մարդկանց մասին, ում բժիշկները չեն հասցնում օգնություն ցույց տալ: Խոսում են այն մասնագիտական ողբերգության մասին, որն առողջապահական ռեսուրսների սղության պայմաններում «փրկվողին ընտրելու» անելանելի վիճակն է:

Սակայն Վոլֆգանգ Վոդարգի թեզն ավելի ու ավելի է տարածվում, քանի որ շատերն են վերհանում նախորդ տարիների վիճակագրությունն ու երկրների մի զգալի մասի օրինակով լրացնում նրա փաստարկները, ուրիշներն էլ համեմատականներ են անցկացնում այլ հիվանդություններից գրանցվող մահերի ցուցանիշների հետ՝ ուշադրություն հրավիրելով տասնամյակներով անտեսված առավել ծանրակշիռ խնդիրների վրա: Իսկ մենք կշարունակենք ներկայացնել մասնագետների դիրքորոշումները՝ մեր ողջամիտ ընթերցողների համար ընդլայնելով արդյունավետ միջինն ընտրելու համար անհրաժեշտ տվյալների շտեմարանը:

Տպել
9399 դիտում

Կապանում ձերբակալվածներին տեղափոխում են Երեւան, գործով ԱԱԾ-ն է զբաղվելու. ցուցարարները ցրվում են (տեսանյութ)

Քաջարանի քաղաքապետը հանդիպել է ձերբակալվածներին. պնդում է՝ բոլորին բռնության են ենթարկել (տեսանյութ)

Այս պահին ունենք 230 ծանր և 52 ծայրահեղ ծանր պացիենտ. Արսեն Թորոսյան

Նախկինների հանցավոր մնացորդները նոր ու զզվելի՝ իրենց վերջին խաղն են սկսել մաֆիայի վերադարձի համար. նախկին ՄԻՊ

Կապանում իրավիճակը շարունակում է լարված մնալ. քաղաքացիների պահանջով ժամանել է մարզպետ Հունան Պողոսյանը (տեսանյութ)

Կրիմինալի ու կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու. լինելու է չոր հակազդեցություն. Նիկոլ Փաշինյան

Կանոնները չպահպանող սրճարանները, ռեստորանները, վարսավիրանոցները խստագույնս փակվելու են. վարչապետ (տեսանյութ)

2 հեկտարով ընդլայնվում է «Արփի լիճ» ազգային պարկի անտառածածկը. մինչ տարեվերջ 3000 տնկի կավելանա տարածքում (լուսանկարներ)

Այսուհետ ցանկացած մեքենայում 1 անձից ավելի լինելու դեպքում բոլորը պարտադիր պետք է լինեն դիմակով. վարչապետ (տեսանյութ)

Դատապարտում ենք Քաջարան համայնքի բնակիչների նկատմամբ կիրառված ապօրինությունները. Քաջարանի ավագանու հայտարարությունը

Իրավիճակն իսկապես լրջանում է

61 տարեկանում մահացել է դերասանուհի Կարինե Բուռնազյանը

«Հին Գյումրի»-ն ներկայացված է նամականիշների «Եվրոպա» ամենամյա մրցույթին

Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսային հիվանդության 35 նոր դեպք կա եւ 26 ապաքինված. Գնել Սանոսյան

Որոշ պետական այրերի կոկորդին կարծես խեղդող փաստ է իմ ժողովրդական հեղինակությունն ու չեզոքությունը. Քաջարանի համայնքապետ

Այսօր ու վաղը ՀՀ զգալի մասում սպասվում է անձրեւ, առանձին վայրերում՝ կարկուտ. կցրտի 8-10 աստիճանով

«Ոստիկանը մերն է». Կապանի ոստիկանական բաժանմունքի դիմաց վանկարկումները շարունակվում են (տեսանյութ)

ՄԻՊ-ը զբաղվում է Քաջարանի բնակիչների ահազանգած բռնության դեպքերով. եւս մեկ անձ է բերման ենթարկվել Երեւանում

Լարված իրավիճակ ու բողոք Կապանում. ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել

Արաբկիրում Պուրակը պատնեշած շուրջ 30 կրպակ է ապամոնտաժվում. Երեւանի քաղաքապետարան