Դադարեցվել է 2164 օբյեկտների տնտեսական գործունեությունը․ ՀՀ փոխոստիկանապետ

Ապրիլի 6-ի դրությամբ ՀՀ ոստիկանությունը կատարել է Իրանից Հայաստան մուտք գործող բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների 515 ուղեկցում։ Այս մասին այսօր կառավարությունում հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը։

Նա նշեց, որ այս ուղեկցումների ընթացքում սահմանափակվել են վարորդների եւ նրանց փոխարինող անձանց երթուղուց դուրս տեղաշարժը՝ բացառելով բնակչության համար առողջապահական վտանգ ներկայացնող շփումները։ Ճանապարհային ոստիկանության ծառայողները կատարել են նաեւ 69 այլ տրանսպորտային միջոցների ուղեկցումներ։

Մհրյանի խոսքով՝ ՃՈ-ի եւ տարածքային ստորաբաժանումները շարունակում են դեպի Արցախ տանող ճանապարհների՝ կայուն պահակակետերի միջոցով ծառայությունը՝ ժամանակավորապես արգելելով բոլոր անձանց մուտքը Արցախ, բացառությամբ նախօրոք շեշտված դեպքերի։

«Ապրիլի 6-ի դրությամբ Արցախ թույլատրվել է մեկնել 1908 տրանսպորտային միջոցի, 575-ին արգելվել է։ Հնարավոր վարակակիր անձանց հետ շփումները բացառելու նպատակով ոստիկանությունը կայուն պահակակետեր է տեղակայել 27 մեկուսացված վայրերում, որոնք գործում են 24 ժամյա ռեժիմով։ Նրանց քանակը կազմում է օրական 137 ծառայող»,-հայտարարեց փոխոստիկանապետը։

Նա նաեւ նշեց, որ ոստիկանությունը տնտեսկաան գործունեություն ծավալող սուբյեկտներին բաժանել է 2138 իրազեկումներ, դադարեցվել է 2164 օբյեկտների տնտեսական գործունեությունը, իսկ 36-ի նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

«Կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 6667 արձանագրություն, որոնցից 1735-ով արդեն իսկ կայացվել են վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումներ։ ՃՈ-ը 2858 անձնական տրանսպորտային միջոցներից իջեցրել է 3-րդ եւ ավելի ուղեւոր հանդիսացող անձինք, իսկ 69 ուղեւորափոխադրող տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ կազմվել են արձանագրություններ»,- ասաց Մհրյանը՝ հավելելով նաեւ, որ արգելվել է 3007 տրանսպորտների մուտքը մի վարչական տարածքից մյուսը։

«Ներկայումս մեկուսացածների եւ ինքնամեկուսացածների թիվը կազմում է 5802 հոգի, որոնց հետ ոստիկանության աշխատակիցները պարբերաբար կապի մեջ են հեռախոսի միջոցով։ Այսօրվա դրությամբ ոստիկանությունը նաեւ հսկողություն է իրականացրել 870 հոգեհանգստի ու հուղարկավորության արարողությունների եւ 10 այլ միջոցառումների ընթացակարգերի ժամանակ»,- եզրափակեց փոխոստիկանապետը։

Տպել
347 դիտում

Որոշ երկրներում սահմանափակումները հանում են, որոշներում՝ կրկին խստացնում. կորոնավիրուսային իրավիճակն աշխարհում

Գործնական պարապմունք է անցկացվել մարտական հենակետերում

Ոստիկանությունը Երևանում պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող շուրջ 30 անձի է հայտնաբերել (տեսանյութ)

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն ու կինը 2019-ին 19 մլն 500 հազար դրամով նոր բնակարան են գնել. հայտարարագիր

Կհիմնանորոգվի Մեծամորի բազմաբնակարան շենքերից մեկի տանիքը և կասֆալտապատվեն մի շարք փողոցներ

Ստեփանակերտի խաղահրապարակներում ոստիկանները երեխաներին ալկոգել, դիմակներ, ձեռնոցներ ու տեղեկատվական թերթիկներ են բաժանել

Դոնալդ Թրամփը Կոնգրեսին ծանուցել է ԱՀԿ-ից պաշտոնապես դուրս գալու մասին

Ներքին Գետաշեն համայնքում կասֆալտապատվի 12 փողոց, կկառուցվի ոռոգման համակարգ եւ լուսավորության ցանց

«Այդ իրավիճակում Ադրբեջանը պարտություն է կրում». պատգամավորը՝ Ալիեւի նյարդայնանալու պատճառների եւ վախերի մասին

28-ամյա աղջիկը թոշակառու հարևանուհուց գողացած բանկային քարտով 300.000 դրամ է կանխիկացրել (տեսանյութ)

Լուսակունք համայնքում նախակրթարան է կառուցվում

Երևանում բախվել են մոտոցիկլետն ու «Mercedes-Benz»-ը. մոտոցիկլետի 17-ամյա վարորդը հոսպիտալացվել է

Հունիս ամսին Արարատի մարզում ծնվել է 103 երեխա

Կորոնավիրուսով է վարակվել Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն. РИА Новости

Սուբվենցիոն ծրագրով Մելիքգյուղ համայնքում խմելաջրի ցանց կկառուցվի

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը բաց է միայն բեռնատարների համար

Բերման է ենթարկվել Մասրիկի 39-ամյա բնակիչը. նրա անձնական խուզարկությամբ թմրամիջոց է հայտնաբերվել (տեսանյութ)

Գեղարքունիքում 24 ժամով կասեցվել է մի շարք բենզալցակայանների, գազալցակայանների ու շինանյութի խանութների գործունեությունը

Մարտունիում 65 մահճակալ հզորությամբ բժշկական կենտրոն է կառուցվում

Կապանում այրվում է մոտ 30 հա խոտածածկ տարածք