Արցախում կառավարությունն ամրագրել է հյուրանոցային ավելի քան 80 համարներ, առանձնացվել են մեկուսացման տարածքներ

05/04/2020 schedule21:30

Արցախի միջգերատեսչական հանձնաժողովն ապահովում է աշխատանքի թափանցիկության առավելագույն մակարդակ: Ստեղծվել է միասնական տեղեկատվական հարթակ` օպերատիվ և ճշգրիտ տեղեկատվություն հաղորդելու և հանրությանը ապատեղեկատվությունից զերծ պահելու, անհարկի խուճապի տարածումը կանխելու նպատակով: Միասնական տեղեկատվական հարթակի աշխատանքները համակարգում է Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

Համապետական ընտրությունները պատշաճ մակարդակով անցկացնելու նկատառումներով, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, միջգերատեսչական հանձնաժողովի համագործակցությամբ ձեռնարկել է կանխարգելիչ միջոցառումներ: Մասնավորապես՝ Համապետական ընտրությունների օրը ընտրատեղամասերում բնակչության անվտանգությունը առավելագույնս ապահովելու նպատակով բոլոր ընտրատեղամասերում նախապես իրականացվել են ախտահանման աշխատանքներ:

Նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ իրականացված աշխատանքների թվում են առողջապահական համակարգի հնարավորությունների ընդլայնման և պատրաստականության աստիճանի բարձրացման ապահովմանը, կորոնավիրուսի տարածման հնարավորությունը նվազագույնի հասցնելուն, մարդկային շփումները հնարավորինս քչացնելու միջոցով վարակի տարածմանը, կանխարգելմանն, ինչպես նաև սոցիալական աջակցությանն ուղղված միջոցառումները: Մասնավորապես՝

Կառավարության 2020 թվականի մարտի 26-ին ընդունված որոշմամբ ավելի է խստացվել ու սահմանափակվել պետական կառավարման մարմինների աշխատանքը: Ընդլայնվում են հեռավար աշխատանքների հնարավորությունները, շարունակում է գործել ՀՀ պարետատան հետ օպերատիվ կապը:

 Հանրապետությունում կենսաթոշակների և նպաստների նշանակման, տրամադրման, վերահաշվարկման հետ կապված գործողությունների իրականացման ժամկետը երկարաձգվել է մինչև մայիսի 27-ը:

Մշակվել է կազմակերպություններում սանիտարահամաճարակային աշխատանքների կազմակերպման ուղեցույց, և այն ի կատար ածելու համար ուղարկվել է հանրապետական ու տարածքային մարմիններ.

Ճշգրտվել են մեկուսացման համար տարածքները և տարբեր բնակավայրերում այդ նպատակով ամրագրել են հյուրանոցային ավելի քան 80 համարներ.

Ստեղծվել է աշխատանքային խումբ` հնարավոր տնտեսական ռիսկերի նախանշման, սոցիալ-տնտեսական հետևանքների կանխատեսման և դրանց հնարավոր մեղմանն ու չեղարկմանն ուղղված անելիքները ճշգրտելու նպատակով.

 Կառավարության կողմից կազմակերպվող աշխատանքներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար բացվել և հրապարակվել են մարդասիրական օգնության արտաբյուջետային հաշիվներ:

Տպել
622 դիտում

Արթուր Վանեցյանը դատի է տվել վարչապետին եւ նրա խոսնակին․ պահանջում է նաեւ 2 մլն դրամ

Ամբերդ համայնքում 80 տնտեսություն կապահովվի կապույտ վառելիքով

ՊՎԾ ուսումնասիրությունը ՊԵԿ նախագահի հրաժարականի հետ կապելը իրատեսական չէ․ ՊՎԾ ղեկավարի պարտականությունները կատարող

Անցկացվել են մեքենավարման և հրաձգության գործնական պարապմունքներ

Կառավարական թիվ 1 և 3 տներում գործող հանրային սննդի կետերը կասեցվել են. Արթուր Ասոյան

Հետախուզում է հայտարարվել Գագիկ Խաչատրյանի մյուս որդու՝ Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ. նա մեղադրյալ է ներգրավվել 4 հոդվածով

Նախակորոնավիրուսյան «Մարդկության դիմանկար»-ը

Նիկոլ Փաշինյանը բացատրել է, թե կորոնավիրուսից բուժվածների թիվն ինչու՞ է փոքր

Ոստիկանության ծառայողներից մեկին սպանելու, մյուսին մարմնական վնասվածք հասցնելու վերաբերյալ քրգործն ուղարկվել է դատարան

Ցանկացած հրապարակում ահազանգ է, իսկ անհատական տվյալների պաշտպանության խնդիր միշտ կա. Նիկոլ Փաշինյան

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ

Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվեց ՊԵԿ նախագահ

Գողանում էին մեքենաների համարանիշերն ու տերերից փող շորթում․ ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)

Եթե պահպանենք կանոները, 3 շաբաթում կհաղթենք կորոնավիրուսին, եթե ոչ՝ կզրոյացնենք կառավարության ջանքերը. Դավիթ Պատրիկյան

Վարչապետի որոշմամբ՝ Էդվարդ Հովհաննիսյանն ազատվել է ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից

Տիգրան Ավինյանը և Արսեն Թորոսյանն այցելել են բժշկական հաստատություններ

24 ժամով դադարեցվել է Կառավարության N1 և N3 շենքերում գործող հանրային սննդի կազմակերպությունների աշխատանքը

Աբովյան քաղաքի մթերային խանութներից մեկում հրդեհ է բռնկվել. ԱԻՆ

Ես պարտավոր եմ հավատալ ՀՀ քաղաքացու վարքագծով սարեր շուռ տալու հնարավորությանը. Նիկոլ Փաշինյան

Սուրենավանի դպրոցի տնօրենին խիստ նկատողություն է հայտարարվել, իսկ հավաքին մասնակից ուսուցչուհին ազատվել է աշխատանքից