ՀՊՏՀ-ում անհրաժեշտության դեպքում առցանց կանցկացվի դիպլոմայինի պաշտպանությունը, իսկ ԵՊՀ-ում հարցը կորոշեն ֆակուլտետները

Արտակարգ դրության պայմաններում ուսանողներին մտահոգող հարցերից է դիպլոմային աշխատանքների պաշտպանությունը։ Երբ փակ են գրադարանները, ուսուցումն էլ կատարվում է միայն հեռավար տարբերակով, հարց է առաջանում` դրանք կհետագձվե՞ն, թե՞ դասերի նման կանցկացվեն առցանց։

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն արդեն գործընթացն առցանց իրականացնելու փորձեր արել է Zoom ծրագրով, տեխնիկական մասը նայել են, լուրջ խնդիրներ չեն արձանագրել․ հնարավոր կլինի այդպես կազմակերպել։

Մեզ հետ զրույցում ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը նշեց, որ դիպլոմայինների պաշտպանությունները պետք է իրականացվեն իրենց ժամանակին, քանի որ առկա են զորակոչի եւ տարկետման իրավունքի ժամկետների հետ կապված հարցեր։ Պետք է հասցնեն։ Այդ պատճառով այժմ ուսանողները պատշաճ կերպով աշխատում են իրենց դիպլոմայինների ղեկավարների հետ։ Նրանք են առցանց նիստերի միջոցով տիրող իրավիճակի մասին ժամանակ առ ժամանակ ներկայացնում ֆակուլտետների դեկաններին, ամբիոնի վարիչներին։

Ստեղծված իրավիճակից ելնելով՝ այն բոլոր առցանց գրադարանները, որտեղ ժամանակին կարելի էր մուտք գործել կա´մ բուհի տարածքից, կա´մ վճարովի հիմունքներով, այսօր բաց եւ հասանելի են ուսանողների համար, որպեսզի նրանք կարողանան օգտվել եւ գործը ժամանակին հասցնեն ավարտել։

Եթե հանկարծ արտակարգ դրությունը երկարաձգվի, ստիպված կլինեն առցանց իրականացնել պաշտպանությունը։

Գալոյանի խոսքով՝ իրենց մոտ դասախոսները եւ ուսանողները շատ արագ են հարմարվել այս իրադրությանը, ընթացիկ խնդիրներ եղել են, բայց անմիջապես լուծվել։

Դասերին մասնակցությունը բավականին բարձր է՝ մոտ 85 տոկոս, իսկ մագիստրատուրայում սովորողների դեպքում ավելի, քան լսարաններում էր լինում։ Մագիստրոսները, որպես կանոն, աշխատում են եւ դժվարանում դասերին հաճախել, իսկ օնլայն տարբերակով ներկա են։

ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարը, անդրադառնալով ուսման վարձերին, նշեց, որ բուհը մինչ քննաշրջանը չի պահանջելու դրանք վճարել, սակայն հնարավորություն ունեցողներն այժմ էլ կատարում են վճարումները։

Երեւանի պետական համալսարանում էլ դիպլոմային աշխատանքների պաշտպանության հարցը որոշել են թողնել ֆակուլտետների որոշմանը։

Մայր բուհից մեր հարցին ի պատասխան հայտնեցին. քանի որ արտակարգ դրությունը կպահպանվի մինչեւ ապրիլի 14-ը, այդ պատճառով դեռեւս պաշտպանությունների հետաձգման վերաբերյալ քննարկում չի իրականացվում։ Ամեն ինչ, սակայն, կախված է իրավիճակից։ Ինչպես հավելեցին, այդ հարցը՝ հետաձգվելը, պետք է որոշեն բուհի ֆակուլտետների գիտական խորհուրդները։

Հիշեցնենք, որ ԵՊՀ-ն եւս ստեղծված իրավիճակից ելնելով, դեռեւս մարտի 16-ից հայտարարել էր՝ առցանց դասավանդման անցնելու մասին։ Այսօր արդեն պարզ դարձավ, որ բուհի ուսուցման կառավարման առցանց հարթակում՝ https://e-learning.ysu.am-ում («Moodle»), բացի արդեն առկա առցանց դասախոսությունների իրականացման («Webinar», «Bigbluebutton») համակարգերից՝ ներդրվել է նաեւ «Zoom» (վիդեոկոնֆերանս, վեբկոնֆերանս) գործիքը։

Մայր բուհը եւս տեղեկացրել էր, որ ուսման վարձերի վճարման հետ կապված դժվարություններ ունեցող ուսանողներին չի արգելվի մասնակցել առցանց կազմակերպվող դասընթացներին։ Միևնույն ժամանակ, համալսարանը հորդորել էր հնարավորության դեպքում կատարել վճարումները եւ խուսափել պարտքեր կուտակելուց։

Տպել
39350 դիտում

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգիստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտութուն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը