Առողջապահական համակարգը շատ արագ է ծավալվում. կարծես պատերազմական դրության մեջ. Արսեն Թորոսյան

Հայաստանի 16 հյուրանոցային համալիրներում եւ հյուրատներում մեկուսացված են կորոնավիրուսով վարակված քաղաքաղցիներ, նրանց մի մասը դրական, բայց թեթեւ ընթացք ունեցող վարակվածներ են, մյուսները ուղղակի կոնտակտավորներ են: Այս մասին այսօր ասուլիսին ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Սա ասում եմ, որպեսզի պատկերացնեք այն միջոցառումների ծավալը, որ իրականացվում է: Ամեն հյուրանոցը ենթադրում է անձնակազմ, համաճարակաբան, բժիշկ, մատակարարումների գծով մասնագետներ, եւ այս համակարգը շատ արագ է ծավալվում. կարծես պատերազմական դրության մեջ, երբ նոր հզորություններ են մոբիլիզացնում»,- ասաց նա:

Թորոսյանը հաղորդեց, որ նաեւ 9 բժշկական կենտրոններ ամբողջությամբ ներգրավված են այս հիվանդության դեմ պայքարի գործում, որոնցից ամենամեծը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնն է՝ Հայաստանի ամենամեծ մահճակալային ֆոնդ ունեցող բուժհաստատությունը: Նա ընդգծեց, որ խոսքը վերաբերում է միայն ստացիոնար մասնաշենքին, քանի որ բժշկական կենտրոնն ունի նաեւ ծննդատան եւ պոլիկլինիկական մասնաշենքեր, որ կշարունակեն իրենց բնականոն գործունեությունը. «Դրանք աշխարհագրորեն իրարից բավական հեռու են, եւ վարակի ներթափանցման որեւէ վտանգ չկա»:

Նախարարի խոսքով՝ այս ծառայությունների շրջանակում որոշ հիվանդանոցներ լրիվ զրոյից են մոբիլիզացվել. «Պատերազմական տրամաբանությամբ ծավալվում է մի նոր առողջապահական համակարգ, որպեսզի հին առողջապահական համակարգը շարունակի սպասարկել մնացած այլ հիվանդություններով մեր քաղաքացիներին: Մենք չենք կարող թույլ տալ, որ հիմնական առողջապահական համակարգի ծանրաբեռնվածության պատճառով տուժեն մեր մյուս քաղաքացիները, որ ունեն այլ հիվանդություններ»,- ասաց նա:

Կորոնավիրուսի դեմ պայքարում ընդգրկված բուժկենտրոնները, ըստ Թորոսյանի, կա՛մ չեն աշխատել, կա՛մ աշխատել են թերծանրաբեռնված՝ լրիվ ուրիշ ուղղվածություն են ունեցել եւ առողջապահական համակարգում այնքան էլ կարեւոր դեր չեն ունեցել: «Մենք փորձում ենք մոբիլիզացնել այնպիսի բուժկենտրոններ, որ էական բեռ չէին կրում նախկինում, ենթակա էին օպտիմալացման, բայց հիմա նոր իրավիճակով պայմանավորված՝ չեն օպտիմալացվելու, ընդհակառակը, վերանորոգվում, վերազինվում, կադրերով հագեցվում են»:

Հայաստանում կան նաեւ այլ բժշկական կենտրոններ, որ հնարավոր կլիներ վերականգնել, սակայն նախարարության հաշվարկներով նրանց ֆիզիկական, կադրային եւ բժշկական սարքերով հագեցվածությունը հաշվի առնելով՝ դա հնարավոր կլինի անել 1-2 տարում: «Մենք վերցրել ենք այնպիսի բուժկենտրոններ, որտեղ հնարավոր է ամբողջական գործարկում 1-2 շաբաթում: Եթե անկեղծ ասեմ, դա մեր համակարգի բոլոր աշխատակիցների արժանիքն է։ Նման հսկայածավալ միաժամանակյա ծավալում միգուցե եղել է պատերազմական դրության ժամանակ 90-ականներին: Դրանից հետո չի եղել»,- ասաց Թորոսյանը:

Տպել
2160 դիտում

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել