2020 թվականի բյուջեի եկամուտները առաջին եռամսյակի տվյալներով գերակատարվել են 8.9 մլրդ դրամով․ վարչապետ

2020 թվականի բյուջեի եկամուտներն առաջին եռամսյակի տվյալներով՝ գերակատարվել են 8.9 մլրդ դրամի չափով։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս տարվա առաջին եռամսյակի ցուցանիշները նախորդ տարվա առաջին եռամսյակի ցուցանիշներին գերազանցում են 49.5 մլրդ դրամով կամ 16.5 տոկոսով։ Այս ցուցանիշներն ավելի կընդգծվեն, եթե ասենք, որ 2019 թվականի առաջին եռամսյակի ցուցանիշները 2018-ի առաջին եռամսյակի նկատմամբ ավելի են եղել 60.5 մլրդ դրամով կամ 25.3 տոկոսով։ Այսպիսով կարող ենք ասել, որ մենք ճգնաժամի եզրին փաստորեն բավականին լուրջ գերակատարումներ ենք ունեցել»,- ասաց վարչապետը։

Նրա խոսքով՝ 2018-ի համեմատությամբ 2020-ի առաջին եռամսյակի եկամուտները գերակատարվել է ավելի քան 100 մլրդ դրամով։

«Իհարկե, բոլորս գիտակցում ենք, որ կորոնավիրուսի արդյունքում առաջացած ճգնաժամի պատճառով դեռ անորոշություններ շատ կան։ Ակնհայտ է, որ մենք այս տեմպերը կկորցնենք։ Բայց մեծ հաշվով 2019 թվականի եւ 2020 թվականի առաջին եռամսյակի տեմպերը ապացուցում են այն փաստը, որ կառավարության տնտեսական քաղաքականությունն արդյունավետ է, եւ մենք տիրապետում ենք տնտեսության զարկերակին։ Իհարկե, այս համատեքստում ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ բոլոր այն տնտեսվարողներին եւ քաղաքացիներին, որոնք պարտաճանաչ վճարում են իրենց հարկերը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ՊԵԿ-ին՝ հարկերի հավաքման գործը հաջողությամբ իրականացնելու համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա ընդգծեց՝ այս ճգնաժամը ոչ թե պիտի առիթ դառնա, որ նվազեցնեն հարկային կարգապահությունը, այլ ընդհակառակը՝ ճգնաժամային պայմաններում հարկային կարգապահությունը պետք է խստանա։

«Կան, չէ,՞ այդպիսի շրջիկ խոսակցություններ, թե մարդիկ չեն աշխատում, բայց դուք հարկեր եք պահանջում։ Ուզում եմ նորից կրկնել, որ հարկերը գոյանում են աշխատանքի, դրամաշրջանառության, եկամուտների առկայության պարագայում։ Գործնականում հնարավոր չէ հարկեր հավաքել այն մարդկանցից, որոնք շրջանառություն եւ եկամուտ չունեն։ Իհարկե, կան որոշակի հաստատագրված հարկերի տեսակներ, բայց ընդհանուր առմամբ նաեւ այդ հարկերի հավաքումն ապահովելու համար է, որ մենք լայն տնտեսական աջակցության ծրագրեր ենք իրականացնում, այդ թվում՝ սոցիալական աջակցության ծրագրեր։ Բայց ուզում եմ ասել, որ հարկային կարգապահությունը որեւէ ձեւով չպետք է թուլանա, ընդհակառակը, պետք է ուժեղանա։ Առավել եւս այս ճգնաժամային շրջանում բոլոր ոլորտներում կառավարության գործունեության արդյունավետությունը կախված է առկա բյուջետային միջոցներից, եւ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի 2020 թվականի բյուջեն կատարենք հնարավոր առավելագույն ծավալներով»,- ասաց վարչապետը։

Տպել
1687 դիտում

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ