ԱՀ ոստիկանությունը ստուգումներ է իրականացնում Քաշաթաղի շրջանի Մուշ համայնքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

01/04/2020 schedule23:16

Ի պատասխան մամուլում և սոցիալական ցանցերում տարածված «Քաշաթաղի շրջանի Մուշ գյուղում տեղի ունեցած վիճաբանության» վերաբերյալ տեսանյութի, տեղեկացնում ենք, որ նշված դեպքի վերաբերյալ Արցախի Հանրապետության ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնում երեկվանից ստուգումներ են իրականացվում: Այս մասին հայտնում է ԱՀ ոստիկանության լրատվական ծառայությունը։

2020 թվականի մարտի 31-ին, ժամը 23:00-ին ԱՀ ոստիկանության ծառայողը հաղորդել է այն մասին, որ Քաշաթաղի շրջանի Մուշ գյուղում վիճաբանություն է տեղի ունենում:

Դեպքի վայր մեկնած ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի Միջնավանի բաժանմունքի ծառայողը պարզել է, որ Մուշ գյուղի թիվ 8/46 ընտրատեղամասի դիմաց վիճաբանություն է առաջացել Կովսական քաղաքի բնակիչ Ա. Մ.-ի և Մուշ գյուղի բնակիչ Հ. Վ.-ի միջև, ինչին միջամտել են նույն վայրում գտնվող Մուշ գյուղի բնակիչներ՝ Վ. Խ.-ն, Է. Ս.-ն, Պ. Ա.-ն, որից հետո նույն վայր են ներկայացել Կովսական քաղաքի բնակիչներ՝ Հ. Դ.-ն, Կ. Մ.-ն, Ա. Դ.-ն և Ս. Դ.-ն, որի ժամանակ կողմերը հարվածներ են հասցրել միմյանց և պատճառել մարմնական վնասվածքներ:

Նշված անձանց տրվել է դատաբժշկի ուղեգրեր:

Հիշեցնենք, որ Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ-ի համակարգող Դանիել Իոաննիսյանը ավելի վաղ գրել էր, որ երեկ գիշերը միջադեպ է տեղի ունեցել Քաշաթաղի շրջանի Մուշ համայնքում։ Եվ նշել, որ գյուղապետին եւ այլ ասնակիցներին բերման են ենթարկել։

Տպել
1234 դիտում

Վանաձորում մեքենան բախվել է շինության պատին. վարորդը տեղում մահացել է (լուսանկարներ)

ՍԱՏՄ-ն գյուղատնտեսական մի քանի շուկաներում խախտումներ է արձանագրել. տվյալները կներկայացվեն պարետատուն

Տեսչական մարմնի աշխատակիցները կրկնակի այց և մշտադիտարկում են իրականացրել Երևան երկաթուղային կայարանում

Ոստիկանությունն արգելափակել է Ղալթաղչիի Սուրբ Հովհաննես մատուռ տանող ճանապարհները

Վրաստանը մեզ համար եղբայրական երկիր է, և շատ ջերմացնում է մեզ նման պատրաստակամությունը. վարչապետ

Ռեվանշիստները հիմա էլ ուրի՞շ «պլացդարմ» են փնտրում

Նախատեսված է 100.000 հայկական թեստի արտադրություն. ՄԿԻ-ն ավարտել է լաբորատոր փորձարկումները

358 պացիենտ գտնվում է ծանր, 58-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Առաջին դասարանցիների առցանց գրանցումը կսկսվի հունիսի 1-ից

Ունենք քաղաքական կամք՝ ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրում ներդնելու համար. վարչապետ

Ոստիկանները պարզել են Իջևանում կրակոցներ արձակած անձի ինքնությունը. ոստիկանություն է ներկայացել 42-ամյա տղամարդ

Արմավիրի նախկին քաղաքապետն ապօրինաբար 75 տարով տարածք է հատկացրել ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահին (տեսանյութ)

Պարետի որոշմամբ 24 ժամով արգելվել է 24, և 48 ժամով՝ 2 տնտեսվարողի պատկանող մասնաճյուղերի գործունեությունը

Արցախի նախագահը 2020 թվականի ամառային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել

ՊԲ-ում այսօր սանիտարական օր է. ախտահանվել են զորանոցները, բուժկետերը, կենցաղային նշանակության շինությունները(տեսանյութ)

Դելի-Երևան հատուկ չվերթով Հայաստան է ժամանել ՀՀ 23 քաղաքացի, Հնդկաստան է վերադարձել 130 հնդիկ ուսանող

Համավարակը սահման և ազգություն չի ճանաչում. այն ազդեցություն է թողել յուրաքանչյուրիս վրա. Մհեր Գրիգորյանն ուղերձ է հղել

Հասարակության «լրջության կորագիծը»

Մոսկվա-Երևան չարտերային հերթական թռիչքը կկայան վաղը՝ մայիսի 31-ին՝ «Դոմոդեդովո» օդանավակայանից

Սեպտեմբերին մենք կարող ենք դասերը լիարժեք սկսել, սակայն պետք է խստագույնս հետևենք ցուցումներին. ԿԳՄՍ նախարար (տեսանյութ)