Երևան
6 °C
Չնայած այն հանգամանքին, որ Սինգապուրն իր աշխարհագրական դիրքով բավական մոտ է Չինաստանին, այդուհանդերձ փոքրիկ քաղաք-պետությանը հաջողվել է կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարի օրինակներից մեկը դառնալ աշխարհում: Պատճառը չափազանց խիստ մոտեցումներն են եւ արագ արձագանքման մեխանիզմը:
Սկզբում, երկրի տարածքում գրանցված ցանկացած դեպքի նկատմամբ երկրում չափազանց հետեւողական արձագանք էր լինում: Անմիջապես հստակեցվում էր շփման շրջանակը, այնուհետ՝ մեկուսացվում էին բոլորը, անգամ՝ հեռավորության վրա վիրուսակրի հետ շփված անձինք: Առհասարակ, Սինգապուրում չափազանց լուրջ էին վերաբերվում կորոնավիրուսի հնարավոր տարածմանը՝ դեռ Չինաստանում առաջին մի քանի դեպքերի հայտնաբերման ժամանակ:
Սինգապուր քաղաք-պետությունը Չինաստանի հիմնական եւ կարեւոր գործընկերներից է: Զարմանալի չէ, որ Covid-19 վիրուսի առաջին դեպքերն այստեղ գրանցվել էին Չինաստանում համաճարակի սկզբնական փուլում արդեն, սակայն լուրջ բռնկումից Սինգապուրին հաջողվեց խուսափել:
Technology Review-ի գիտական հոդվածներից մեկում նշվում է, որ Սինգապուրի իշխանությունները դեռ վիրուսի առաջին օրերին հասկացել էին իրավիճակի լրջությունը եւ համապատասխան միջոցներ ձեռնարկել:
Հաշվի առնելով 2002-2003 թվականներին SARS վիրուսի բռնկման ժամանակ ձեռք բերված փորձը, Սինգապուրը սկսեց ուշադիր հետեւել վարակի յուրաքանչյուր դեպքի՝ կոնտակտավոր անձանց գտնելու համար: Սա թույլ տվեց մի քանի օրում նույնականացնել վիրուսի փոխանցման շղթան մեկ անձից մյուսին եւ մեկուսացնել վարակի բոլոր հնարավոր կրողներին: Վարակի յուրաքանչյուր աղբյուրի շփման շրջանակով զբաղվում էր «բժշկական հետախուզությունը»՝ նվազեցնելով վիրուսի տարածումը:
Վիրուսի դեմ պայքարում Սինգապուրի հաջողության երկրորդ գրավականը արագ ախտորոշիչ թեստերի մշակումն ու ձեռքբերումն էր: Սա հնարավորություն տվեց 3 ժամվա ընթացքում ստուգել երկիր ժամանող բոլոր անձանց, որոնց սկզբում տեղավորում էին 3-ժամանոց կարանտինում՝ մինչ արագ թեստերի պատասխանների ստացումը:
Համեմատության համար կարելի է նշել ԱՄՆ-ի օրինակը, որտեղ տեղի ունեցավ ճիշտ հակառակը: Սկզբում կորոնավիրուսի բռնկմանն առհասարակ կարեւորություն չտրվեց, քանի որ օջախը գտնվում էր ԱՄՆ-ից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող Չինաստանում: Երկրի առողջապահական համակարգը չափազանց ուշ հասկացավ իրավիճակի լրջությունը, երբ արդեն, թույլ վերահսկողության պայմաններում, Միացյալ Նահանգներ էին այլ երկրներից փոխանցվել տասնյակ բերովի դեպքեր: Բազմաթիվ մարդիկ, չիմանալով իրենց մոտ վիրուսի առկայության մասին, հաճախել էին աշխատանքի, ապրել առօրյա կենցաղով՝ անգամ ախտանշանների առկայության դեպքում: Բացի այդ, երկրում մշակված Covid-19 թեստերը, ինչպես ավելի ուշ պարզվեց, պիտանի չէին կիրառման համար եւ չափազանց թույլ արդյունավետություն ունեին, ինչի հետեւանքով երկրում դեպքերի թվի աննախադեպ աճ է գրանցվում:
Օրեր առաջ էլ Սինգապուրի իշխանությունները կորոնավիրուսի դեմ պայքարում նոր օրենքներ են մշակել, խիստ սահմանափակումներ մտցրել: Մասնավորապես, բանտում կհայտնվեն այն մարդիկ, որոնք գիտակցաբար կխախտեն այլ մարդկանց մոտ գտնվելու սոցիալական հեռավորությունը:
The Strait Times-ը, ներկայացնելով այս ամենը, նշում է, որ մարտի 27-ից ընդունված որոշման համաձայն, այն մարդը, որը 1 մետրից ավելի մոտ կնստի կամ կկանգնի այլ անձանց, ստիպված կլինի բանտում պատիժ կրել 6 ամիս կալանքով կամ՝ 7 հազար դոլար տուգանք վճարել:
Պատիժ է սահմանված նաեւ կազմակերպությունների եւ ընկերությունների ղեկավարներին, որոնք չեն կարողանա ապահովել իրենց աշխատակիցների միջեւ առնվազն 1 մետր հեռավորություն:
Ընդհանուր առմամբ, դեկտեմբերից՝ Չինաստանում համաճարակի բռնկումից ի վեր, մինչ օրս Սինգապուրում COVID-19 վիրուսի 631 հաստատված դեպք է գրանցվել, որոնցից 160-ը ամբողջական առողջացմամբ արդեն դուրս են գրել, 404 մարդ դեռ գտնվում է բուժման փուլում, նրանցից 17-ի վիճակն է գնահատվում ծանր, եղել են ընդամենը 3 մահվան դեպքեր, վերջինը՝ մարտի 29-ին: 3 դեպքերում էլ մահացածները տարեց անձինք են, որոնք ունեցել են ուղեկից հիվանդություններ:
Ի դեպ, 5 օր առաջ, Սինգապուրի NanoBio լաբորատորիան՝ Գիտության, տեխնոլոգիաների եւ հետազոտությունների գործակալության հետ համատեղ հայտարարեց, որ ստեղծել է արագ թեստ, որը կարող է ընդամենը մի քանի րոպեում բացահայտել անձի մոտ կորոնավիրուսի առկայությունը: Սա կարող է դառնալ կորոնավիրուսային հիվանդության հաստատման ամենաարագ թեստն աշխարհում, երբ այն պաշտոնապես գործածության մեջ դրվի: The Straits Times-ի փոխանցմամբ, այս թեստերով հնարավոր է կորոնավիրուս ախտորոշել առավելագույնը 10 րոպեում: Այն Սինգապուրում արդեն քանիցս փորձարկել են եւ բավական հաջող արդյունքներ արձանագրել: Այս թեստերը կարող են հաստատման եւ լիցենզավորման դրվել մեկ ամսից միայն, այնուհետ՝ փոխանցվել լայն կիրառման ամբողջ աշխարհում:
Տավուշի մարզը զարգացման մեծ հնարավորություններ ունի. Չինաստանի դեսպան
Ծովինար Վարդանյանն ընտրվել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Վալերի Լեոնտևը հայտարարել է բեմից հեռանալու մասին
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում. կա 5 տուժած, այդ թվում՝ երեխաներ
ՀՀ կենտրոնական բանկը պարզաբանում է տարածել «Միր» քարտերի շրջանառության վերաբերյալ
«Հանրային ձայն» խմբակցության անդամ Նանա Սարգսյանի լիազորությունները դադարեցվել են
Վարույթում է գտնվում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման 102 հայցադիմում՝ ավելի քան 400 միլիարդ դրամ պահանջով
Արձանագրվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեպքերի աճ․ ամփոփվել է Դատախազության նախորդ տարվա աշխատանքը
Գեղարքունիքում տուն է փլուզվել. 92-ամյա բնակիչը դուրս է բերվել պատգարակով
ՀՀ-ում ԵՄ առաքելությանը կօժտեն լայն լիազորություններով և անձեռնմխելիությամբ. համաձայնագիրը մտել է ԱԺ օրակարգ
Իր ազդեցությունն ընդլայնելու ՆԱՏՕ-ի փորձերը դժվար թե կայունություն ավելացնեն Կովկասում. Պեսկով
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին
«Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնից և ծառայությունից
Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի Չինաստան
Ողջունում եմ ՀՀ համերաշխությունն Ուկրաինային և կոչ անում գործընկերներին անել հնարավորը, որ Պուտինը չհաղթի. Ստոլտենբերգ
Սյունիքում ավտովթարի և հրդեհի հետևանքով մահացածներն ընտանիքի անդամներ էին, նրանց թվում կա երեխա. մանրամասներ
Խոշոր ավտովթար Չարենցավանի կամրջի մոտ. 3 մարդ հոսպիտալացվել է
ՆԱՏՕ-ն աջակցում է ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու խաղաղ ձգտումներին. Ստոլտենբերգ
Խոսքը հայկական գյուղերի մասին չէ. Աղազարյանը՝ Տավուշի 4 համայնքի մասին
МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank
Հուսով ենք, որ ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության նոր ձևաչափը կհաստատվի. վարչապետ
Մարտի 21-ին Հայաստանին է մոտենալու հաջորդ սառը ցիկլոնը. սպասվում է առատ ձյուն, քամու ուժգնացում
Զախարովան արձագանքել է ՀՀ վարչապետի խոսքերին
Պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում (տեսանյութ)
Fly Arna-ի լիցենզիան կասեցված է. ՏԿԵ փոխնախարար
Իրանից ժամանած 7 բեռնատարում հայտնաբերվել է ցեմենտի մեջ թաքցված հսկայական քանակությամբ ծխախոտ (տեսանյութ)
ՀՀ վարչապետն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը
Տրոլեյբուսը հայտնվել է խրամուղում. շինարարը կտուգանվի (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին
Վարչապետի որոշմամբ՝ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ է նշանակվել
Մենք դավաճան, հող ծախող չենք, ձեր թիկունքում ոչ մի բան չենք անելու, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը՝ տավուշցիներին
«Երևան Սիթին» տուգանվել է 10 միլիոն, «Հայփոստ»-ը՝ 2,6 միլիոն դրամով
Առանձնապես խոշոր չափի «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն երիտասարդ կնոջ և տղամարդու կողմից. նրանք կալանավորվել են
Նիկոլ Փաշինյանը «TikTok»-ում նոր շարք է սկսել (տեսանյութ)
Ընդդիմությունն ասում է՝ Տավուշի գյուղերն ուզում է տա, Խրեմլուի ղեկավարը ո՞վ է. Փաշինյան
Պակիստանում երկրաշարժ է գրանցվել
Փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. հայտնի է տուգանքի չափը
Կոտայքում միմյանց բախվելուց հետո մեքենաներից մեկը գլխիվայր շրջվել է. կա տուժած
Մի քանի ժամ լույս չի լինի Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում
Որ բանկերի քարտապանները կարող են օգտվել հետվճարի ծրագրից
© 2024 Հայկական ժամանակ