Աշխարհը հումորի շատ հետաքրքիր զգացում ունի․ այսօր ապրիլի 1-ն է

Ինչու է հենց ապրիլի 1-ը

Այս տոնի ակունքում Ֆրանսիայում Հուլյան օրացույցի՝ Գրիգորյանով փոխարինման որոշումն է։ Հուլյանը ճշգրիտ չէր արտացոլում արեգակնային տարին: Եվ այն առաջադեմ ուսյալները, որ 16-րդ դարում սկսեցին գիտականորեն ճիշտ օրեր տոնել, «ապրիլյան հիմարներ» էին կոչում նրանց, ովքեր շարունակում էին սովորույթի ուժով տարին սկսել ապրիլի 1-ին: Վերջիններս անեկդոտների, ծիծաղելի պատմությունների առանցքում էին դրվում: Այդպես էլ սկիզբ առավ այս տոնը:

18-րդ դարում «ապրիլի հիմարների/հիմարությունների օրը» սկսեցին նշել նաեւ Բրիտանիայում: Ի դեպ, մինչ Լոնդոնում տոնական էր համարվում օրվա միայն առաջին կեսը, Շոտլանդիայում որոշել էին, որ նման տոնի համար մեկ օրը քիչ է. նշում էին երկու օր: Երկրորդ՝ «Պոչի օր»-ը, նվիրված էր մարմնի հետնային հատվածի մասնակցությամբ հումորներին:

Տոնը տարածվեց ողջ աշխարհում: Նախկին ԽՍՀՄ երկրներում ապրիլի 1-ը տոնում են որպես Ծիծաղի օր. փորձում հնարել նոր հումորներ ու անվնաս ստեր: 

Պորտուգալիայում մարդիկ Ծիծաղի օրը միմյանց վրա ալյուր են ցանում:

Հնդկաստանում իրար վրա ներկ են քսում, համեմունքներ շպրտում:

Գերմանիայում եւ Ավստրիայում այս օրն, ընդհակառակը, համարվում էր անհաջող, այս օրը ծնված մարդիկ էլ՝ անհաջողակներ: Գյուղերում այս օրը չեն աշխատում, նոր գործեր չեն սկսում, անասուններին դաշտ չեն տանում: Մեծերն ու երեխաները խաբում են միմյանց՝ անիրականանալի հանձնարարություններ տալով:

Ֆինլանդիայում եւս «կատակում» են մեծերը. մի գյուղից մյուսն են ուղարկում երեխաներին՝ ինչ-որ բան բերելու, իսկ այդ մյուս գյուղում «հիշում» են, որ այդ «բանը» տվել են մեկ ուրիշ հեռավոր վայրում ապրողի, ուղարկում են այնտեղ. խեղճ ֆիննիկներ, ինչքան են քայլում, մինչեւ մեծանում են:

Ամերիկայում հիմնականում «հին ու բարի» կատակներն են շրջանառվում՝ «կոշիկիդ կապերը քանդվել են», «շորդ կեղտոտվել է», «շապիկդ ծակվել է», «դասից ուշացել ես», «էսօր դաս չի լինելու» եւ այլն: Ասում են, որ ութսուն տոկոսով այս հնաբույր կատակներն աշխատում են: 

Ամենահայտնի կատակները

1698թ. Լոնդոնում պաշտոնապես հայտարարվեց «առյուծներին լվանալու» մասին, որը դիտելու համար շատերն էին ուղեւորվել հայտարարված վայրը: Մինչեւ 19-րդ դարը դա տարածված կատակ էր. նույնիսկ պաշտոնականին նման տոմսեր էին տպվում:

Մակարոնի բերքահավաքը, որ 1957թ. BBC-ն լուսաբանել էր ամենայն լրջությամբ։ Պատմում էր, որ Շոտլանդիայում գտնվել է մակարոնի սերմ՝ ցուցադրելով՝ ինչպես են մակարոնի ծառից բերքը հավաքում: Հաղորդավարը նաեւ պատմում էր, որ շուտով մակարոն է աճեցվելու բոլոր դաշտերում:

Անհավանական թվով մարդիկ էին հավատացել դրան ու խմբագրություն զանգել՝ փորձելով մակարոնի ծառի սերմերի վաճառքի մասին տեղեկատվություն ստանալ:

1976թ. բրիտանացի աստղագետ Պատրիկ Մուրը ռադիոլսողներին հաղորդել էր, որ Պլուտոնն ու Յուպիտերը ժամը 09:47 հայտնվելու են մի գծի վրա, եւ եթե Երկրի բնակիչները այդ պահին ցատկեն, կարող են թեւածել մի քանի վայրկյան: Բազմաթիվ ռադիոլսողներ հետագայում պատմել էին, որ դա իրենց հաջողվել էր, իրենք վայելել էին թռիչքի բերկրանքը:

1989թ. մարտի 31-ին Լոնդոնի արագընթաց մայրուղին հատելիս տասնյակ մոտոցիկլավարներ զարմանքից քար կտրեցին. իրենց առաջ իսկական «թռչող ափսե» էր: Կանչեցին ոստիկանություն, եւ երբ ոստիկանը բարձրախոսով այլմոլորակայիններից պահանջեց ազատել հանրային տարածքը՝ «ափսեից դուրս եկավ արծաթագույն արտահագուստով 36-ամյա Ռիչարդ Բրենսոնը: Քամին փչացրել էր նրա ապրիլմեկյան կատակը՝ ստիպելով հսկայական փուչիկը վայրէջքի բերել մեկ օր շուտ:

2002թ. «Տեսկո» սուպերմարկետների ցանցը գովազդեց մի նոր ապրանք, որ կարելի էր ձեռք բերել միայն իրենց ցանցից. գենետիկորեն մոդիֆիկացված սուլող գազար: Գովազդում ասվում էր, որ շատ կարեւոր է գազարը ճիշտ չափով եփել, եւ դրանք պատրաստ լինելու ճիշտ պահին սուլոց են արձակում՝ օգնելով, որ ուտողները վայելեն իրենց բոլոր վիտամինները:

 

Եվ եթե տանը փակված, կորոնավիրուսային նորություններից վատացած-զզված՝ մի նոր լավ չարություն Ձեր մտքով էլ չի անցնում, մտքեր փոխանցենք:

Մուգ գույնի ստվարաթղթից կտրեք մի խավարասեր ու սոսնձեք թափանցիկ լուսամփոփի ներսից (քիչ թվա, մի հատ էլ սարդ կտրեք):

Փչեք 20-30 փուչիկ ու կպչուն ժապավենով ամրացրեք ապակուն: Կթվա՝ դուռը բացել չի լինի:

Գտեք անցյալ ապրիլից խորդանոցում լքված վուվուզելն ու աթոռն անհարմարության աստիճան բարձրացնելուց հետո՝ կապեք դրան:

Եթե որեւէ մեկի հետ ֆեյսբուքով զրուցում եք, ուղարկեք «տպելու ընթացքի բազմակետեր» gif-ը. նա տեւական ժամանակ կսպասի, որ հիմա կհայտնվի Ձեր նամակը, քանի որ կթվա, թե Դուք հենց այդ պահին տպում եք...

Հեղուկ սոսինձը շրջեք ու թողեք, որ թափվի սիլիկոնե թղթի վրա: Չորանալուց հետո զգուշորեն պոկեք, որ չջարդվի ու դրեք համակարգչի ստեղներին:

Գունավոր կպչուկներով պատեք որեւէ սարք կամ կարեւոր իր:

Հավաքեք տնեցիներին, հայտարարեք, որ անակնկալ եք պատրաստել, եւ այն ցույց կտաք քիչ հետո: Շորով ծածկած վանդակը դրեք Ձեր հետեւում ու ժամանակ շահեք՝ օրինակ, առաջարկելով գուշակել՝ ինչ է այնտեղ: Հետո կտրուկ հեռացրեք ծածկոցը ու գոռացեք՝ վա՝յ. հավատացեք «Օձին ձեռք չտաք, խիստ թունավոր է» գրությամբ դատարկ վանդակը տպավորիչ է լինում:

Այս օրերին բոլորը համակարգիչների առաջ են. կպչուկով փակեք մկնիկի փորիկը. նա մի քանի վայրկյան կկտրվի գործից ու կժպտա:

«Ա՜, տանը մուկ կա». իսկ «մուկը» մի կտոր հաց է ու բազուկի պոչ՝ նպարեղենի տուփի մոտ:

Խիտ ժելեից հյութ մատուցեք կենտրոնացած դաս անող կամ աշխատող սիրելիներին: 

Կարող է լինել, վա՜յ, թափվեց:

Թափանցիկ լաքով պատեք օճառը:

Եվ իհարկե, ժպտացեք ու ծիծաղեք: Միշտ կարելի է սրամտելու, ժպտալու ու ծիծաղեցնելու առիթ գտնել. ուրախ ապրիլի 1:

Տպել
1115 դիտում

Վանաձորում մեքենան բախվել է շինության պատին. վարորդը տեղում մահացել է (լուսանկարներ)

ՍԱՏՄ-ն գյուղատնտեսական մի քանի շուկաներում խախտումներ է արձանագրել. տվյալները կներկայացվեն պարետատուն

Տեսչական մարմնի աշխատակիցները կրկնակի այց և մշտադիտարկում են իրականացրել Երևան երկաթուղային կայարանում

Ոստիկանությունն արգելափակել է Ղալթաղչիի Սուրբ Հովհաննես մատուռ տանող ճանապարհները

Վրաստանը մեզ համար եղբայրական երկիր է, և շատ ջերմացնում է մեզ նման պատրաստակամությունը. վարչապետ

Ռեվանշիստները հիմա էլ ուրի՞շ «պլացդարմ» են փնտրում

Նախատեսված է 100.000 հայկական թեստի արտադրություն. ՄԿԻ-ն ավարտել է լաբորատոր փորձարկումները

358 պացիենտ գտնվում է ծանր, 58-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Առաջին դասարանցիների առցանց գրանցումը կսկսվի հունիսի 1-ից

Ունենք քաղաքական կամք՝ ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրում ներդնելու համար. վարչապետ

Ոստիկանները պարզել են Իջևանում կրակոցներ արձակած անձի ինքնությունը. ոստիկանություն է ներկայացել 42-ամյա տղամարդ

Արմավիրի նախկին քաղաքապետն ապօրինաբար 75 տարով տարածք է հատկացրել ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահին (տեսանյութ)

Պարետի որոշմամբ 24 ժամով արգելվել է 24, և 48 ժամով՝ 2 տնտեսվարողի պատկանող մասնաճյուղերի գործունեությունը

Արցախի նախագահը 2020 թվականի ամառային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին հրամանագիր է ստորագրել

ՊԲ-ում այսօր սանիտարական օր է. ախտահանվել են զորանոցները, բուժկետերը, կենցաղային նշանակության շինությունները(տեսանյութ)

Դելի-Երևան հատուկ չվերթով Հայաստան է ժամանել ՀՀ 23 քաղաքացի, Հնդկաստան է վերադարձել 130 հնդիկ ուսանող

Համավարակը սահման և ազգություն չի ճանաչում. այն ազդեցություն է թողել յուրաքանչյուրիս վրա. Մհեր Գրիգորյանն ուղերձ է հղել

Հասարակության «լրջության կորագիծը»

Մոսկվա-Երևան չարտերային հերթական թռիչքը կկայան վաղը՝ մայիսի 31-ին՝ «Դոմոդեդովո» օդանավակայանից

Սեպտեմբերին մենք կարող ենք դասերը լիարժեք սկսել, սակայն պետք է խստագույնս հետևենք ցուցումներին. ԿԳՄՍ նախարար (տեսանյութ)