Երևան
14 °C
Ազգաբնակչության որոշ մասը, գուցե և գերակշռող հատվածն սկսել է գիտակցել, որ բուժաշխատողներն ավելիին են արժանի, քան մինչ այդ: Մարդկանց մի ստվար զանգված անգամ սկսել է աստվածացնել մեր գործընկերներին: Սակայն ինչ-որ տեղի է ունենում այսօր, եղել է նաև երկրաշարժի օրերին և կրկնվել է Արցախյան պատերազմի ժամանակ:
Ամեն մի նոր վարակվածի և ողբերգական մահվան մասին լուրի հետ զուգահեռ, աճող անպաշտպանվածության տագնապի ֆոնին «սպիտակ խալաթավորների» հանդեպ վերաբերմունքը դառնում է ավելի բարիդրացիական, իսկ հետագայում՝ նաև ընդգծված հարգալից:
Իհարկե, կլինեն որոշ «ընդդիմախոսներ», ինչի ապացույցն էր օրեր առաջ «Ուլտրաիմիջինգ» բժշկական կենտրոնի հոսանքազրկումը։ Սակայն նրանց ձայնը կորչում է համընդհանուր ծափողջույնների և շնորհակալական բացականչությունների ներքո: Անորոշության հանդեպ վախը մարդկանց ստիպում է որոշում ընդունելու պատասխանատվությունը դնել ավելի տեղեկացվածների ուսերին: Մարդիկ անգամ պատրաստ են նրանցից կուռքեր ձևավորել: Այդ գործընթացին արդեն սկսել են նպաստել մամուլը, հեռուստատեսությունը և սոցցանցը: Կարծես թե նրանք չէին, որ ոչ վաղ անցյալում խառնելով «թացը» «չորի» հետ՝ մեծ պատրաստակամությամբ ուռճացնում էին բժշկական սխալների մասին տեղեկատվությունը և սենսացիոն նյութերի պատրվակով, կամա թե ակամա տրամադրում էին հասարակությանը իր մի հատվածի՝ բուժաշխատողների դեմ: Այդ ամենի արդյունքում եզակի չէին դեպքերը, երբ հայտնվում էին լուրեր, որ հերթական անգամ «կոշիկ են մաքրել» «սպիտակ խալաթի վրա»:
Իրականում ում, որ այսօր հերոսացնում են, թե՛ նախկինում, թե՛ հիմա այդ «սպիտակ խալաթավորները» նույն բժիշկներն ու բուժքույրերն են: Նրանք մեկ օրում չդարձան ավելի անսխալ և սրտացավ: Նրանց արհեստավարժությունը և հնարավորությունը ուղիղ համեմատական են երկրի մնացած ոլորտներում տիրող իրավիճակին:
Եթե, այնուամենայնիվ, հասարակությունն ավելի ցավագին է մոտենում «սպիտակ խալաթավորի» թերացումներին, քան այլ ոլորտների մասնագետների սխալներին, ապա պետք է պատրաստ լինի նաև փոխել իր վերաբերմունքը բուժաշխատողների աշխատանքը գնահատելիս:
Դա պետք է տեղի ունենա ոչ միայն արտակարգ իրավիճակներում, այլ նաև առօրյայում՝ «վիրուսներից ստերիլ» և խաղաղ պայմաններում: Պետական այրերի և հասարակ մարդկանց համար իրենց հարազատների առողջությունն ավելի թանկ է, քան սեփականը: Եթե այդ դիրքերից փորձենք գնահատել բուժաշխատողի ներդրումը հիվանդին փրկելու գործում, ամեն բան կընկնի իր տեղը:
Բուժաշխատողները և՛ անցյալում, և՛ այսօր կատարում են իրենց մասնագիտությանը բնորոշ ամենօրյա գործը: Ուղղակի այդ աշխատանքը մեր որոշ գործընկերների մոտ հիմա ավելի է շատացել և դարձել խիստ վտանգավոր, իսկ դա, անշուշտ, պետք է փոխհատուցվի: Նրանք դա անում են այնքանով, ինչքանով որ իրենց կրթել են, վերապատրաստել են և ինչքանով որ հանգիստ են իրենց ընտանիքների համար բոլո՛ր առումներով:
Բուժաշխատողներից երբեք պետք չէ պահանջել ավելին, քան Դուք նրանց պատրաստ եք եղել տալու ֆորս-մաժորներից զերծ ժամանակներում:
Աստված մի արասցե, որ բուժաշխատողների շարքերը նոսրանան (դա էլ մեր մասնագիտության վերապահումներից է): Շատ կարևոր է որպեսզի վաղը բոլոր նրանք, ովքեր որ կբուժվեն կամ չեն էլ վարակվի, այդ թվում՝ որոշ լրագրողներ և տարբեր տրամաչափի «չինովնիկներ», հերթական անգամ այս օրերը մոռացության չմատնեն, ինչպես դա տեղի է ունեցել բազմիցս:
Այս պահին ավելորդ պաթոսությունը և հետմահու պարգևատրելու պատրաստակամությունն այնքան էլ կարևոր չեն.
«Սա էլ կանցնի»...
Հարգանքներով՝
Բ.գ.թ. ՀՀ-ում ՄՌՏ-ի հիմնադիր, բժիշկ-ռադիոլոգ Արամ Քոչարյան
Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը
Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
© 2024 Հայկական ժամանակ