Ինչու է ԱՄՆ-ը ցանկանում արդիականացնել Գերմանիայում գտնվող իր միջուկային զինանոցը

Գերմանական Բյուհելի ավիաբազայում պահվում են ամերիկյան վերջին ատոմային ռումբերը, որոնք պահպանվել են ԳԴՀ-ի տարածքում՝ սառը պատերազմի տարիներից: Այժմ ցանկանում են դրանք փոխարինել նորերով:

Բյուհելի ավիաբազայի տարածքում մշտապես աղմուկով թռիչքներ են  իրականացնում Tornado կործանիչները, սակայն տարածքի բնակիչներին ավելի շատ հուզում է ոչ թե մշտական դարձած բարձր  աղմուկը, այլ այն, որ հենց այդ ավիաբազայում են պահվում մի քանի տասնամյակի պատմություն ունեցող ատոմային ռումբերը: DW-ն գրում է, որ ոչ պաշտոնական տվյալներով, Բյուհելում այժմ 15-20 ատոմային ռումբեր կան:

Սառը պատերազմի ժառանգությունը

Սառը պատերազմի ժամանակ Միացյալ Նահանգները, ԽՍՀՄ-ին հարձակումը կանխելու համար, տեղակայել են զգալի թվով միջուկային մարտագլխիկներ Արեւմտյան Եվրոպայում: 1991 թվականից հետո դրանց մեծ մասը դուրս է բերվել, բայց մոտ 150 ռումբ դեռեւս մնում է մայրցամաքում եւ դրանք պահվում են տարբեր երկրներում ՝ Իտալիայում, Բելգիայում, Նիդեռլանդներում, Գերմանիայում եւ Թուրքիայում:

Մինչդեռ, շատ գերմանացիներ չգիտեն անգամ, որ Բյուհելի Ռայնլանդ-Պֆալց բնակավայրում կան ամերիկյան միջուկային զենքեր: 20 տարուց ի վեր այդ շրջանում ապրող մարդիկ 1990-ականների վերջին են իմացել միայն տեղանքում միջուկային զենքերի առկայության մասին եւ կարծել են, թե դրանք կտեղափոխվեն տարածքից 2-3 տարվա ընթացքում: Սակայն տեղաբնակների սպասումները ոչ միայն չեն արդարացել, այլ ավելին,  մի քանի տարի առաջ Վաշինգտոնը որոշել է արդիականացնել Եվրոպայում իր միջուկային զինանոցը ՝ այդ նպատակների համար հատկացնելով մի քանի միլիարդ դոլար: Տարիներ շարունակ Գերմանիայում պահվող B61 ռումբերը մոտ ժամանակներում պետք է փոխարինվեն նոր, թվային կողմնորոշիչ ռումբերով:

Գերմանական ինքնաթիռներ ամերիկյան ռումբերի համար

Բյուհելը պատահական չի ընտրվել որպես ամերիկյան ռումբերի պահման վայր. այստեղ է տեղակայված Գերմանիայի ռազմաօդային ուժերի 33-րդ տանկային դիվիզիան: Անհրաժեշտության դեպքում, Tornado օդանավերով գերմանացի օդաչուները կարող էին ռումբերը հասցնել թիրախին եւ կիրառել դրանք թիրախային հատվածում: Միեւնույն ժամանակ, խնդիրները հստակորեն բաշխված են. միայն ամերիկացիներն ունեն կոդեր ՝ միջուկային մարտագլխիկների ակտիվացման համար, բայց գերմանացիները ստիպված կլինեին գործի դնել դրանք:

ՆԱՏՕ-ում սա անվանում են միջուկային զենքի համատեղ օգտագործման ռազմավարություն, որովհետեւ որպես դաշինքի անդամ ՝ Գերմանիան պարտավոր է մասնակցել կառույցի միջուկային ծրագրին: Սա երաշխավորում է ՆԱՏՕ-ի միջուկային գործողությունները պլանավորելու կամ իրականացնելու հարցում Բեռլինի ձայնի եւ քվեարկության իրավունքը: Փոխարենը, Գերմանիան պարտավորվում է օդանավեր տրամադրել, որոնք պարտավոր են ատոմային զենք կրելու եւ փոխադրելու, նաեւ Գերմանիան պետք է իր տարածքում միջուկային զենքը պահի:

ԳԴՀ-ի կառավարությունը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե որքան կարեւոր է իր համար ՆԱՏՕ-ի միջուկային ծրագրի անդամ լինելը եւ այնտեղ ձայնի լիարժեք իրավունք ունենալը: Բացի այդ, դա նրանց հնարավորություն է տալիս ազդել ԱՄՆ-ի ատոմային զենքի օգտագործման վերաբերյալ ԱՄՆ-ի որոշումների վրա:

Ռուսական գործոնը

Ավելի վաղ թվում էր, թե գերմանական տարածքից ամերիկյան միջուկային զենքի դուրսբերման հարցն արդեն գործնականում լուծվել է քաղաքական մակարդակում: Այս նպատակը ամրագրվել է Գերմանիայի կառավարության կոալիցիոն համաձայնագրում, որը ստորագրվել է 2009 թվականին, իսկ 2010-ի մարտին այդ  քայլը հաստատվել է Բունդեսթագի պատգամավորների մեծամասնության կողմից, այդ թվում ՝ ընդդիմադիր կուսակցություններից:

Այնուամենայնիվ, գերմանական իշխանությունների մտադրությունները մնացել են միայն թղթի վրա: Բայց այն բանից հետո, երբ Ռուսաստանը 2014 թ.-ին իր արեւմտյան սահմանում, ըստ ՆԱՏՕ-ի, տեղակայեց  միջին հեռահարության բալիստիկ հրթիռներ, Գերմանիայից միջուկային զենքի դուրսբերումը ավելի հավանական սկսեց թվալ:

Արդիականացման թանկ ծրագիրը

Միջուկային զենքերը Գերմանիայից դուրս բերելու փոխարեն, Վաշինգտոնը այժմ նախատեսում է դրանք արդիականացնել, մասնավորապես ՝ Բուհելի միջուկային զինանոցը ժամանակակից B61-12 օդային ռումբերով վերազինել, որոնք աշխատում են նորարար համակարգով, ինչը հնարավորություն կտա ավելի ճշգրիտ հարված հասցնել թիրախներին: Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ն պատրաստ է մոտ 10 միլիարդ դոլար ծախսել արդիականացման ծրագրի համար:

Վաշինգտոնի ծրագրերով Գերմանիայում այդքան էլ ոգեւորված չեն:

Բուհելում միջուկային ռումբերի արդիականացման եւ նոր միջուկային մարտագլխիկներ տեղափոխելու ժամկետը դեռ անհայտ է: Փորձագետները կարծում են, որ դա տեղի կունենա 2022 թվականից ոչ շուտ: Այդ ամենը, ինչպես ենթադրվում է, տեղի կունենա հույժ գաղտնիության պայմաններում:

Տպել
1835 դիտում

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա