Անելու եմ ամեն ինչ, որ իրավապահ մարմինները պատշաճ կերպով ընթացքավորեն բոլոր առերևույթ իրավախախտումները. ԱՀ ՄԻՊ

31/03/2020 schedule22:04

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը արտակարգ ռեժիմով հետևում է քվեարկության և դրա արդյունքների ամփոփման ընթացքին: Օրվա ընթացքում մեր 116 թեժ գծին ստացել ենք մի շարք ահազանգեր, կոնկրետ դեպքերով օգնել ենք անձանց իրենց իրավունքների պաշտպանության հարցում: Այս մասին գրել է ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում։

«Հետևել ենք նաև լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում հարյուրավոր հրապարակումների, որոնց մի մասում առկա էին տարբեր բնույթի ահազանգեր:

Առաջիկա օրերին ի մի կբերենք մեր կատարած աշխատանքները և կհրապարակենք միջանկյալ ամփոփումը:

Պաշտպանի լիազորություններին վերաբերող ահազանգերը կընթացքավորենք և մեր ունեցած գործիքակազմով ավելի մանրամասն ուսումնասիրություններ կկատարենք: Իսկ ավելի երկար ժամանակահատվածում կվերլուծենք նաև համակարգային ու օրենսդրական խնդիրները և հանդես կգանք համապատասխան առաջարկներով:

Նախքան այդ, իմ լիազորությունների շրջանակներում անելու եմ ամեն ինչ, որ իրավապահ մարմինները պատշաճ կերպով ընթացքավորեն բոլոր առերևույթ իրավախախտումները և համապատասխան վարույթների միջոցով տան իրավական գնահատականներ:

Կարևոր է, որ քրեական գործ հարուցելու առիթների և հիմքերի առկայության դեպքում իրավապահ մարմինները հարուցեն նաև քրեական գործեր, որպեսզի հնարավոր լինի բոլոր հանգամանքներն ուսումնասիրել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ կերպով»,- գրել է ԱՀ ՄԻՊ-ը։

Տպել
417 դիտում

Թբիլիսիից 10 արհեստական շնչառության սարք է գնվել, դրանք ուղարկվել են Հայաստան

Միմյանցից դժգոհելն ամենահեշտն է

Հոսպիտալացման խնդրի պատճառով այսօր ունեցել ենք մահվան առաջին դեպքը. մենք արդեն քայլում ենք դժոխքի եզրով. վարչապետ

ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի նախագահությամբ անց է կացվել ՌԽ հեռավար նիստ

72 ժամով կասեցվել է ռեստորանային համալիրի գործունեությունը. մոտ 50 հանրային սննդի օբյեկտի աշխատանքը՝ 24 ժամով

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի վարչապետին՝ երկրի ազգային տոնի առթիվ

Գավառի արյունալի միջադեպերի հետեւանքով տուժած 5 անձինք ապաքինվել են եւ դուրս գրվել հիվանդանոցներից

«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրանալիս քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնել են փրկարարները

Քաղաքացիների ահազանգերը՝ տնտեսավարողների կասեցման հիմք․ ԱԱՏՄ-ն շարունակում է անակնկալ ստուգայցերը և կասեցումները

Ձորագյուղի մուտքի ու ելքի սահմանափակումները կգործեն այսօր, ժամը 18:00-ից սկսած՝ 2 շաբաթ շարունակ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահին

Մնացել են փեսայի կեղծ մատնագրերի հույսին

Արցախի 10 համայնքների համար կիրառվող սահմանափակումները շարունակում են գործել, դրանք հանվել են մի շարք համայնքներում

Եսայան եղբայրները հերքում են ԱԱԾ հրավիրվելու մասին լուրը

Վանաձորի տներից մեկի բակում ականանետային արկ է հայտնաբերվել (լուսանկարներ)

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ Տասնվեցերորդին` երկրի ազգային տոնի առթիվ

Պարետի որոշմամբ կարգելափակվեն Ձորագյուղի ելքերն ու մուտքերը. 1 անձը վարակել է թաղման մի քանի տասնյակ մասնակցի. վարչապետ

Կմեկնարկի Արցախը մայր հայրենիքին կապող նոր մայրուղու շինարարությունը. պաշտոնյաները հարավային թեւում են

Կոլորադոյի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է դպրոցներում Հայոց ցեղասպանության ուսուցման մասին օրինագիծ

Այսօր ուժեղ կարկտահարություն է եղել Գորիսում (տեսանյութ)