Զգուշացում ոստիկանությունից. «Ֆեյսբուք»-ում հայտնվել են էջեր, որոնց միջոցով քաղաքացիներից գումար են շորթում (տեսանյութ)

31/03/2020 schedule18:58

Վերջերս «Ֆեյսբուք» սոցիալական կայքում սկսել են հանդիպել կասկածելի էջեր, որոնք տարածում են ապատեղեկատվություն և քաղաքացիներից գումար շորթում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Օրինակ՝ հետևյալ էջը, որում կասկածելի անվանումով էջում տեղադրված է տեսանյութ։ Տեսանյութում հայտնի երգիչ Սերժ Թանկյանն է, որը խոսում է համահայկական հիմնադրամին գումար փոխանցելու մասին, սակայն տեսանյութի վերնագրի հատվածում անհասկանալի հայերենով գրված է բոլորովին այլ բան՝

Ըստ ոստիկանության՝ հազարավոր օգտատերեր մեկնաբանությունների մասում գրում են գումարի չափ, որոշ դեպքերում՝ նաև ծննդյան օր, ամիս և տարեթիվ։ Որոշ ժամանակ անց մեկնաբանություն գրող օգտատիրոջը անձնական նամակով հաղորդագրություն է ուղարկվում՝ իբր նա շահել է ինչ-որ գումար։

Հիշյալ նամակին հաջորդում է ևս մի հաղորդագրություն՝ խնդրելով տարածել 10-ից 15 օգտատերերի։ Հետո օգտատիրոջը խնդրում են տրամադրել բանկային քարտի տվյալներ՝ գումարը փոխանցելու համար։ Կարճ ժամանակ անց ոչ միայն չի փոխանցվում գումարը, այլև ընդհակառակը՝ բանկային քարտից գումարն անհետանում է։

Նման եղանակով հափշտակություն կատարողները հիմնականում օգտագործում են հանրահայտ մարդկանց անուններն ու նկարները, օրինակ՝ Քիմ Քարդաշյան, Սերժ Թանկյան, Հենրիկ Մխիթարյան և այլն։

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբեռհանցավորության դեմ պայքարում մասնագիտացված ծառայողները ձեռնարկում են միջոցառումներ՝ նշված էջերի օգտատերերի ինքնությունը պարզելու և էջերը արգելափակելու ուղղությամբ։ Այս պահին նմանատիպ մի քանի էջ փակվել է։

Հարգելի՛ քաղաքացիներ, զգուշացե՛ք նման տարօրինակ ֆեյսբուքյան էջերից, մի՛ տրվեք խաբկանքների։ Իսկ եթե տուժել եք նմանօրինակ էջերի գործունեությունից, դիմեք ոստիկանության տարածքային բաժիններ։

Տպել
3669 դիտում

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին