Սահմանափակումներն ավելի են խստացվելու․ ոստիկանության ուժերին միացնելու ենք այլ կառույցներից ուժեր․ Ավինյան

Այս փուլում մեզ համար առաջնային է հանրային առողջության խնդիրը։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում ասաց ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Առաջնահերթ խնդիր է դրված վարակի տարածումը հնարավորինս կանխարգելել եւ նվազեցնել, տնտեսական բլոկի հարցերը շարունակաբար լավարկվելու են, ու նոր ծրագրեր կարող են առաջարկվել։ Փորձելու ենք հնարավորինս լայն շրջանակի մարդկանց ընդգրկել այս ծրագրերում»,- ասաց Ավինյանը։

Նա նշեց, որ այս պահին արդեն իսկ կա 532 կորոնավիրուսով հաստատված դեպք, 30 առողջացած, 3 մահվան ելքով դեպք։ Փետրվարի 3-ից մինչ օրս իրականացրած թեստերից 2533-ը տվել են բացասական արդյունք։

«Մարտի կեսերից մենք արդեն ունեցել ենք լոկալ տարածում, դա արդեն ոչ թե արտերկրից է բերվել, այլ արդեն իսկ կլաստերային տարածմամբ լոկալ տարածումներ ենք ունեցել։ Ունենք Երեւանում եւ 8 մարզում տարածվածություն»,- ասաց պարետը։

Նրա խոսքով՝ բոլոր գործողությունները, որոնք իրենք նախատեսում են, ունեն հիմնականում գիտական հենք. «Եթե, օրինակ, կառավարությունը որեւէ տիպի քայլ չձեռնարկեր, որեւէ սահմանափակում չձեռնարկեր, եւ միջինում վարակի տարածման ինտենսիվությունը համարենք 2․4 գործակցով եւ միջին ինկուբացիոն շրջանն ընդունեինք որպես 5.6 օր միջինում, ապա մարտի 1-ից հետո 75-ից 80 օրվա ընթացքում ՀՀ բնակչության մոտավորապես 89 տոկոսը կլիներ վարակված։ Միայն Երեւանում մենք կունենայինք 8200 ծանր հոսպիտալացված դեպքեր։ Բայց նորից եմ կրկնում՝ դա այն պարագայում, եթե մենք սահմանափակումներ չիրականացնեինք։ Բայց գիտեք, որ կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքները սկսվել են դեռեւս հունվարի 30-ից։ Մենք արդեն իսկ փուլ-փուլ տարբեր սահմանափակումներ ենք սկսել մտցնել»։

Խոսելով սահմանափակումների մասին՝ Ավինյանն ասաց. «Առհասարակ ինչի՞ համար է մեզ պետք հետագա սահմանափակումները։ Կանխարգելման աշխատանքները մի նպատակ ունեն, այդ նպատակն է վարակի տարածման ինտենսիվությունը նվազեցնել այնքան, որ դա լինի 1-ից քիչ, այսինքն՝ դա կնշանակի, որ 1 վարակակակիրը միջինում կվարակի 1-ից քիչ անձի»։

Նա նշեց, որ 2 բլոկ ունեն, որոնք աշխատում են այս ուղղությամբ.

«Առաջին բլոկը համաճարակների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գործառույթն է, որն առաջին իսկ օրվանից վարակի շղթաներն է հայտնաբերել, այն անձանց շրջանակն է հայտնաբերել, որոնք ունեցել են կոնտակտ վարակակիրների հետ եւ մեկուսացվել են։

Երկրորդ բլոկը վերաբերում էր արդեն գործունեության տեսակների եւ մարդկանց տեղաշարժի սահմանափակումներին։ Այս 2 բլոկի միասնական ներգործությունը մեր կարծիքով այս փուլում տալու է դրական արդյունք։

Մասնավորապես՝ տեխնոլոգիական նոր լուծումները եւ ԱԺ-ում քննարկվող օրենքը, որն այսօր քննարկվում էր, մեզ թույլ է տալու ավտոմատացված կերպով հայտնաբերել մարդկանց, որոնք որ ունեցել են շփում վարակակրի հետ։ Մարդը, եթե ունեցել է վարակակրի հետ շփում, մեր կարծիքով օր առաջ ուզում է տեղեկացված լինել, որ ինքն ունեցել է այդ շփումը»,- ասաց նա։  

Պարետի խոսքով՝ այս գործիքների կիրառումը, ինչպես նաեւ այն նախագիծը, որ քննարկվում էր ԱԺ-ում, այդ նպատակն ունեն։

«Մեր նպատակն է մեկուսացման եւ կանխարգելման աշխատանքներն այնքան էֆեկտիվ դարձնել, որ սահմանափակումներից քիչ-քիչ եւ փուլ-փուլ սկսենք հրաժարվել։ Այսինքն՝ եւս 10 օր երկարաձգումը մեզ թույլ է տալու ամբողջապես ծավալել այս աշխատանքները, օգնել համաճարակների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնին՝ էֆեկտիվորեն հայտնաբերելու այն անձանց, որոնք շփում են ունեցել վարակակրի հետ եւ ինքնամեկուսացնել նրանց»,- նշեց նա։  

Ավինյանի խոսքով՝ իրենց նպատակն է հնարավորինս տեխնոլոգիաները զարգացնելուն համահունչ նաեւ ավելացնել թեստավորման քանակներն ու նաեւ այդ պրոցեսին համահունչ հնարավորինս նվազեցնել սահմանափակումները. «Այս շաբաթ  տեղաշարժի եւ գործունեության տեսակների սահմանափակումներն ամենացայտուն կերպով տեսանելի էին կիրակի օրը։ Կարելի է ասել՝ կիրակի օրը մենք ունեցել ենք մարդկանց տեղաշարժի առումով բացառիկ ցուցանիշ, որը վարակի տարածման կանխարգելման առումով շատ դրական դեր ունի, բայց նաեւ հասկանում ենք, որ տեղաշարժի սահմանափակումներն անվերջ չեն կարող տեւել»։

Պարետն ասաց, որ գնում են այն երկրների ուղղությամբ, որոնք կարողացել են էֆեկտիվ վարակի շղթաները հայտնաբերել, ջարդել այդ շղթաներն ինչ-որ մի կետում։

«Օրինակ՝ նույն Սինգապուրում դպրոցները բաց են, չկա մի գործունեության տեսակ, որ արգելված է, բայց այնքան են տեխնոլոգիապես վերազինվել, որ կարողանում են էֆեկտիվորեն արագ հայտնաբերել եւ մեկուսացնել վարակակիրներին ու նրանց հետ շփված անձանց։ Հետագա 10 օրերի ընթացքում կրկին կարող է մարտավարություն փոխվել։ Սահմանափակումներն ավելի են խստացվելու։ Վերահսկողությունը պետք է ավելի էֆեկտիվ դարձնենք։ Ոստիկանության ուժերին միացնելու ենք այլ կառույցներից տարբեր ուժեր, որովհետեւ այս վերահսկողությունը իրապես շատ ծանր աշխատանք է»,- ասաց նա։

Տպել
3021 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն