Ոչ թե ճգնաժամ, այլ աղետ է սպասվում. Արայիկ Հարությունյանը ընտրատարածք է գնացել կնոջ եւ դստեր հետ (լուսանկար)

«Մտահոգություն կար, որ կարող էր պասիվություն նկատվել, բայց սա մեր քաղաքացիների բարձր գիտակցության աստիճանի հերթական հիմնավորումն է». Ստեփանակերտի 1/22 ընտրատարածքում իր ընտրությունը կատարելուց հետո անդրադառնալով ընտրողների ակտիվությանը՝ հայտարարել է Արցախի նախագահի թեկնածու, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը:

Անդրադառնալով ընտրությունները կորոնավիրուսի պատճառով չհետաձգելու որոշմանը՝ Հարությունյանն ասել է, որ եթե առողջապահական համակարգի մասնագետները համարեին, որ պետք էր հետաձգել, ընտրությունները կհետաձգվեին:

«Այսօր մեզ ավելի մեծ մարտահրավերներ են սպասվում: Համերաշխություն եմ ցանկանում, որ կարողանանք դիմակայել ոչ միայն համաճարակին, այլեւ սպասվող՝ տնտեսական աղետին: Այս առումով Արցախում լեգիտիմ իշխանություն պետք է ունենանք, որը ՀՀ իշխանության հետ միասին կարողանալու է իրականացնել կարեւոր առաքելությունը: Շատ ծանր վիճակ է սպասվում աշխարհում: Ոչ թե ճգնաժամ, այլ աղետ է սպասվում, որին պետք է դիմակայենք համախմբված»,- ընդգծել է նախագահի թեկնածուն:

Ըստ նրա՝ Արցախի նախագահի բոլոր թեկնածուներն էլ հարազատ են իր համար եւ գրեթե բոլորի հետ ունի անցած ճանապարհ:

«Ճանաչելով նրանցից յուրաքանչյուրին՝ համոզված եմ, որ վաղը լինելու ենք միասնական: Հայաստանի իշխանությունների կողմից բոլորն էլ ունեն աջակցություն: Արցախում ինձ բոլորն էլ բարեկամ են, եւ պատրաստ եմ բոլոր թեկնածուների հետ համագործակցել»,- նշել է Արայիկ Հարությունյանը:

Լրագրողները Հարությունյանից հետաքրքրվել են նաեւ, թե, որպես թեկնածու, ունի՞ արդյոք ՀՀ իշխանությունների աջակցությունը:

«Բոլոր թեկնածուներն էլ ունեն»,- արձագանքել է նախկին վարչապետը:

Հիշեցնենք, որ Արցախում այսօր միաժամանակ ընտրում են ե՛ւ երկրի նախագահ, ե՛ւ խորհրդարան: Նախագահի պաշտոնի համար պայքարում է 14 թեկնածու, իսկ խորհրդարանական ընտրություններում առաջադրվել է 10 կուսակցություն եւ 2 դաշինք: Տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն՝ ժամը 11:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 26,037 ընտրող (ընտրողների 24,9 տոկոսը):

Տպել
1430 դիտում

Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը

Արցախի նախագահի հաստատմամբ Մարտակերտի շրջանի վարչակազմը նոր ղեկավար ունի

Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով դադարեցվել է 1376 կազմակերպության գործունեություն

Արայիկ Հարությունյանը հրամանագրեր է ստորագրել նախարարների եւ ՊԵԿ նախագահի նշանակման մասին

Սահմանափակվել է ԵՏՀ և պարետի որոշումներով սահմանված ապրանքների արտահանումը. ՊԵԿ-ն ուժեղացված հսկողություն է սահմանել

Ըստ օրենքի՝ միջպետական ուղեւորափոխադրումներ իրականացնող 6-ից ավելի նստատեղ ունեցող մեքենաները պետք է ունենան տախոգրաֆ

Գոգյանի նման մարդկանց պետք է համարենք հարստություն, արժեքավոր ռեսուրս․ Արծրունի Սահակյան

Նոր կորոնավիրուսը հաղթահարել է շաքարային դիաբետով, հեմոդիալիզ ստացող կինը

Դիմակով նստած ենք եղել, կարծում եմ խնդիր պետք է առաջացած չլինի. Մակունցը՝ Փաշինյանի հետ շփման եւ թեստ հանձնելու մասին

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Ոստիկանության բարեփոխումների նախագիծը

Կառավարության անդամների և վարչապետի աշխատակազմի համատարած թեստավորում անցկացնել չի նախատեսվում. Մանե Գեւորգյան

Միխայիլ Միշուստինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ

Քաջարանի բնակչին առևանգելու եւ ծեծի ենթարկելու գործով 3 անձ կալանավորվել է

«Դավիթ Սանասարյանի՝ 2013 թ.-ին արած առուծախի տեղեկություններ են կցել գործին». պաշտպանն ու դատախազը բանավիճեցին

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 81 հիվանդ կա. 9 մահ է գրանցվել մինչ այսօր

Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինը

Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհի 1-ին կմ-ին հրդեհվել է փայտյա տնակ

«Վարչապետն ինձ թուղթ է տվել, Մարուքյանի հետ՝ սուրճ խմել․ հիմա ի՞նչ է լինելու». Տիգրան Ուրիխանյան

Վարչապետը անասթեզիոլոգ-ռեանիմատոլոգներին հորդորում է որակավորումը հավաստող տվյալները ուղարկել նշված հասցեով

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չեղարկելու մասին նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ