Մաշտոցի ոստիկանները անձնական ունեցվածքի գողության դեպք են բացահայտել. կա բերման ենթարկված անձ

Մարտի 28-ին, ժամը 19-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժնում մի կին հաղորդում էր տվել, որ ժամը 17.40-ից մինչև ժամը 18.30-ը, օգտվելով պատուհանը բաց լինելու հանգամանքից, Բաշինջաղյան փողոցում կայանված իր «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենայից գողացել են պայուսակը, որի մեջ եղել են ականջակալներ և անձնագիր՝ պատճառելով 102.000 դրամի վնաս:
Գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում` հաղորդումից մեկ օր անց հանցագործությունը բացահայտվել է: Քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ գաղտնի հափշտակությունը հնարավոր է կատարած լինի Շիրազի փողոցի 41-ամյա մի բնակիչ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Մարտի 29-ին կասկածվողը բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կասկածվողի անձնական խուզարկությամբ գողոնը հայտնաբերվել է: Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Տպել
450 դիտում

Կորոնավիրուսով վարակված բժիշկներն առողջացել, վերադարձել են. «Գյումրի» ԲԿ-ն վերսկսում է պլանային վիրահատությունները

Մահվան ելքով պատահարները նվազել են, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերը՝ աճել

Լեռնակերտում կընդլայնվի լուսավորության ցանցը. 38 նոր լուսակետ կավելանա

Արարատի մարզպետը 2019-ին 15 մլն դրամից ավելի եկամուտ է ստացել․ նրա հայրը նոր մեքենա է գնել

Արցախում ցեմենտի արտադրության գործարան կկառուցվի

Երեւանի գործող մանկապարտեզների աշխատակիցները կստանան հավելավճարներ, մյուսները կվճարվեն 100%-ով

Հինգերորդ զորամիավորումում անկացվել են հակաօդային պաշտպանության վարժանքներ

«Դալմա Գարդեն Մոլ» զվարճաառևտրային համալիրում եւս ռումբ չի հայտնաբերվել

Ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատված՝ այն դարձնելով միակողմանի երթևեկելի

Հրայր Թովմասյանն ու ՍԴ նախկին 3 անդամները դիմել են ՄԻԵԴ. Կառավարությունը դատարանից հարցադրումներ է ստացել եւ պատասխանել

«Շիրակը» կորցրեց առաջին տեղը, «Նոան» հաղթեց ու ՀՀ ֆուտբոլի առաջնությունում չեմպիոնության լուրջ հայտ ներկայացրեց

Անգլերենից 524 հոգի 18-20 է ստացել, 133-ը՝ անբավարար․ հայտնի են օտար լեզվի միասնական քննության արդյունքները

Երբ առողջապահական համակարգն այլևս ի վիճակի չլինի սպասարկել, այլ ելք չի լինի, քան՝ սահմանափակումներին վերադառնալը

Կասեցումներ են իրականցվել սոցիալական ապահովման ծառայության տարածքային բաժիններում եւ Ազգային արխիվում

Ոստիկանությունն արտակարգ ծառայություն է իրականացնում զինկոմիսարիատների մոտակայքում (տեսանյութ)

Ովքեր որոշել են ամփոփել կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունքները, առնվազն շտապում են. Փաշինյան

Իրավիճակի հաղթահարման միակ երաշխիքը մեր անհատական վարքագիծն է. վարչապետ

650 քաղաքացի գտնվում է ծանր և ծայրահեղ ծանր վիճակում․ Արսեն Թորոսյան

Ադրբեջանի հատուկ ծառայությունները համացանցով փորձել են տեղեկություններ կորզել ՀՀ ԶՈՒ վերաբերյալ. ԱԱԾ

«Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսավորմամբ ատամնաբուժական ծառայություններ են մատուցվում Գյումրու խնամքի կենտրոնի տարեցներին