Ուսուցիչների եւ աշակերտների համար համակարգչային սարքերի հավաքագրմանը միացել են ե՛ւ անհատներ, ե՛ւ կազմակերպություններ

Երեկվանից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից կազմակերպված համակարգչային սարքավորումների (համակարգիչներ, պլանշետներ, խելախոսներ` սմարթֆոններ) հավաքագրմանը միացել են թե´անհատներ, թե´կազմակերպություններ։ Այս մասին մեզ հայտնեցին ԿԳՄՍ լրատվական ծառայությունից։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ԿԳՄՍՆ-ն հայտնել էր՝ Հայաստանում դպրոցականների եւ ուսուցիչների շրջանում առնվազն 21.000 նման սարքերի կարիք լինելու մասին։ Այդ նպատակով Երեւանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում կազմակերպվել է դրանց ընդունման գործընթաց, որը սկսվել է այսօր։

Այն հարցին, թե արդեն որքա՞ն սարքավորում է հավաքվել, լրատվական բաժնից հայտնեցին, որ դեռեւս ամբողջական տվյալներ չկան, սկսվել է երեկվանից, երեկ էլ անձրեւոտ եղանակ էր, սակայն այն չի խանգարել, որ շատ քաղաքացիներ եւ տարբեր ընկերություններ մասնակցեն գործընթացին։

Լրատվականից հավելեցին, որ թիվը՝ 21.000-ը, ստացվել է թե´թեժ գծով զանգերի, թե´ մարզերի կողմից տրամադրվող տվյալների հիման վրա, այսինքն՝ այն պատահական չէ։ Ուսումնասիրման աշխատանքներն էլ սկսվել են այն օրվանից, երբ հայտարարվել է հեռավար կրթության մասին, եւ սոցցանցերում տեսել են մի շարք մեկնաբանություններ խնդրի վերաբերյալ։

Համակարգչային սարքավորումների հավաքագրումը սկսվել է երեկվանից, սակայն դեռ պարզ չէ, այն երբ կավարտվի։ Առայժմ սպասում են արդյունքերին։

Նշենք, որ ավելի վաղ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտնել էր, որ նվիրաբերված բոլոր համակարգիչները կամրագրվեն դրանց կարիք ունեցող ուսուցչի կամ աշակերտի դպրոցի հաշվեկշռում: Արտակարգ դրության ավարտից հետո դրանք ենթակա կլինեն վերադարձի դպրոցներ եւ օգտագործման դասապրոցեսում աշակերտների կողմից:

Տպել
452 դիտում

Չարենցավան քաղաքում հրդեհվել է վագոն-տնակ. տուժածներ չկան

Հենց հիմա Վանաձորի ծննդատան բակում. վարչապետը լուսանկար է հրապարակել

Ակունք գյուղի մոտ հայտնաբերվել է հրթիռ․ փրկարարները սահմանազատել են տարածքը

ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները անցանելի են. Լարսը բաց է միայն բեռնատարաների համար

Հրդեհ Աշտարակ քաղաքում. այրվել է շինության տանիքն ու գազի հաշվիչներ

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 3 հա տարածք

Քաղաքացիների ուղարկած խախտումների լուսանկարներն ու տեսանյութերը վարչապետը հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում

Կապանի գործով տուժողի նկատմամբ անվտանգության միջոց է կիրառվել. պաշտպանական կողմը աննախադեպ է որակում

Բժիշկները պայքարում են արդեն 50 օր թոքերի արհեստական օդափոխության սարքով շնչող պացիենտի կյանքի համար. Գևորգ Սիմոնյան

Եվրամիությունն այնքան էլ ուրախ չէ G7-ի կազմում Ռուսաստանին հետ կանչելու Թրամփի առաջարկով

Պարետի որոշմամբ ՀՀ-ում կարգելվեն շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով լաբորատոր հետազոտությունները

Դժգոհ չենք լինի, եթե այս տարի ՀՀ-ում ներքին զբոսաշրջության 150 տոկոս աճ ունենանք, 2019-ին 41 տոկոս ունեինք. վարչապետ

Խնդրում եմ հակահամաճարակային կանոնների խախտման դեպքերը նկարահանեք եւ ուղարկեք իմ ֆեյսբուքյան էջին. վարչապետ

Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկան պարետի որոշմամբ վաղը առավոտից կփակվի 72 ժամով. վարչապետ

Այրվել են Թումանյան եւ Նալբանդյան խաչմերուկում տեղադրված 4 աղբամանները. հրդեհողները 26-ամյա տղա ու 23-ամյա աղջիկ են

Երկրում դե յուրե շատ խիստ ռեժիմ է սահմանված այսօր, խնդիրը դե ֆակտոյի մեջ է. վարչապետ

Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկայի աշխատողները տեղափոխվում են գերբեռնված ավտոբուսով. վարչապետը լուսանկար է հրապարակել

Sputnik-ի պրոդյուսերից բացի, ԱՄՆ-ում տուժել են այլ ԶԼՄ-ների աշխատակիցներ. նահանգապետը ներողություն է խնդրել (տեսանյութ)

Դեպի ԵՄ երկրներ թռիչքների արգելքը չի վերաբերում միջազգային ավիաընկերություններին. քաղավիացիայի կոմիտեի արձագանքը

Իրավապահների վրա առանձնակի պատասխանատվություն է դրված. սահմանված կանոնների խախտումներին կլինի կոշտ ու չոր վերաբերմունք