Գյումրիում մարտի 5-ին ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը կարողանում է քայլել (տեսանյութ)

30/03/2020 schedule18:50

Գյումրիում մարտի 5-ին ծեծի ենթարկված եւ ծայրահեղ ծանր վիճակով Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված 13-ամյա աղջիկն արդեն կարողանում է բժիշկների օգնությամբ քայլել: Այս մասին ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Լավ լուր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից.

Գյումրիում շաբաթներ առաջ բռնության ենթարկված, ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 13-ամյա աղջիկը արդեն կարողանում է քայլել, առայժմ՝ բժիշկների օգնությամբ: Նա շարունակում է մնալ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների հոսկողության տակ ու ստանալ դեռ անհրաժեշտ բուժումը»,- ասված է Կարապետյանի գրառման մեջ:

Հիշեցնենք, որ մարտի 5-ին Գյումրիում ծեծի էին ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել էր, իսկ 13-ամյա աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական տարբեր վնասվածքներով, տեղափոխվել «Գյումրու մոր եւ մանկան» ավստրիական հիվանդանոց: Երեխան տեղում վիրահատվել էր: Վիճակից ելնելով՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ռեանիմոբիլով մարտի 6-ին տեղափոխվել էր Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի (երկու կամ ավելի անձանց նկատմամբ) 1-ին և 14-րդ (անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ) կետերով: Ձերբակալվել է 28-ամյա մի երիտասարդ:

Տպել
981 դիտում

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը դատի է տվել Արման Բաբաջանյանին

Մայիսի 29-ի կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատեւ անձրեւ

ԱՄՆ-ի Մինեապոլիս քաղաքում ցուցարարներն այրել են ոստիկանության բաժանմունքի շենքը

Հայաստանում կա մոտ 432 հազար բնակարան, որոնց 64%-ի կադաստրային արժեքը 3 միլիոն դրամից ցածր է․ Թունյան

«Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց կենտրոնում մեկուսացված անձանց թեստերի պատասխանները բացասական են

Պարետի սահմանած նորմերը խախտելու համար 24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն

Հանձնարարականները չկատարելու դեպքում լինելու են նման որոշումներ. աշխատանքից ազատվել է Քաշաթաղի վարչակազմի ղեկավարը

Ոչ աշխատանքային օրերին պոլիկլինիկաներում հերթապահելու են. որոշ հաստատություններում կիրականացվի ռենտգեն հետազոտություն

Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում կանգառներում

Դավիթ Բաբայանը նշանակվեց Արցախի նախագահի խորհրդական

Մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 460 նոր դեպք. մահացել է 7 մարդ, առողջացել՝ 10-ը

Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել նաեւ ՌԵՍԶ նախարարի եւ ԱԱԾ տնօրենի պաշտոնում

«Մեզ հետ ուժի լեզվով երբեւէ չփորձեք խոսել». Արայիկ Հարությունյանը անդրադարձավ Ալիեւի հայտարարություններին

Մասիս Մայիլյանը վերանշանակվել է Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտոնում

Սամվել Բաբայանը նշանակվել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար

Գիշերը շղթայական ավտովթար է տեղի ունեցել օդանավակայանի մոտակայքում. կան տուժածներ

ՃՏՊ՝ Ճամբարակ-Թթուջուր ավտոճանապարհին. տուժածի վիճակը միջին ծանրության է

Աննա Հակոբյանը շնորհավորել է հայ խաղաղապահներին տոնի կապակցությամբ (լուսանկար)

«Փորձում են Գեւորգ Լոռեցյանին այլ հոդվածով մեղադրանք առաջադրելու հիմքեր ստեղծել». պաշտպան

Nissan ընկերությունը նվազեցնում է արտադրությունն ու փակում գործարաններ. աշխատակիցները բողոքում են