Արայիկ Հարությունյանն առաջարկել է ռեկտորներին զերծ մնալ վարձի պատճառով ուսանողներին բուհից դուրս թողնելուց

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը գրություն է ուղարկել բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներին։ Նա առաջարկել է արտակարգ դրության ժամանակահատվածում զերծ մնալ ուսանողներին բուհից դուրս թողնելուց եւ ուսումնական գործընթացներում չընդգրկելուց՝ կապված վարձերի չվճարման հետ։

Այս մասին այսօր իր Ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով տեղեկացրել է Հարությունյանը՝ հավելելով, որ գրությամբ առաջարկել է արտակարգ դրությունից հետո սահմանել ուսման վարձերի վճարման ժամանակացույց։ Միաժամանակ այն ուսանողները, որոնք նշված ժամակահատվածում պատրաստակամություն կհայտնեն առցանց վճարում կատարել, նրանց տրամադրել այդ վճարման վերաբերյալ տեղեկատվություն։

Նախարարը կոչ է արել նաեւ այն բոլոր ուսանողներին, որոնք այս պահին կարող են վճարում կատարել, փոխանցել գումարը, քանի որ հիմնականում բուհերն այդ վարձերի միջոցով են աշխատավարձ վճարում։ Հատկապես նման պայմաներում պետք է մեկս մյուսին ձեռք մեկնենք՝ իրավիճակից դուրս գալու համար։ Հարությունյանի խոսքով՝ հատկապես բուհերի ղեկավարներն ի սկզբանե արձագանքել են եւ այսօր ամեն ինչ անում են՝ դասերը չընդատելու համար։ «Ուսումնական ծրագրերից այսօր բուհերը ետ չեն մնում, եւ սա բուհերի ղեկավարության արձագանքի, պատրաստակամության եւ կամքի արդյունքում է եղել»։

Հարությունյանի խոսքով՝ բուհերում հեռավար կրթության ընդգրկվածությունը բավականին մեծ է։ Մագիստրոսական ծրագրերի դեպքում նույնիսկ ավելի, քան լսարանում իրականացված դասերի ժամանակ։

Տպել
534 դիտում

Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն հերքում է Ադրբեջանի հերթական մանիպուլյատիվ հայտարարությունը

Երևանի կամավորական ստորաբաժանումը կգլխավորի քաղաքապետ Հայկ Մարությանը

«Միջազգային կառույցների արձագանքը համարժեք չէ»․ ՀՀ ՄԻՊ-ի խոսքով՝ հիմա իրական քայլերի ժամանակն է

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի նոր նախաձեռնությունը՝ «Մեկը երկու դարձնել»

France 24-ը Ղարաբաղում սիրիացի վարձկանների առկայությունը հավաստող ապացույցներ է հրապարակել

«Փոքր սպառողական վարկերի առումով կարծում եմ խնդիր չի լինի, կներվեն, կզիջվեն»․ Քերոբյան

«Հայաստան» համահայկական հիմնադրամը նոր շարժում է սկսում՝ «Համազգային շարժում 2.0». Հայկակ Արշամյան

«Պետք է դիմանանք այս օրը և լուսացնենք գիշերը...». բոլորը հիացմունքով են խոսում «հայ սպարտացիների» ոգու մասին. Ստաս Նամին

Կենտրոնական ուղղությամբ դիվերսիոն խմբեր են փորձել ներթափանցել մեր դիրքեր.մեր դիպուկ կրակից դիմել են փախուստի. ՊՆ

Ինչ ասել երեխային՝ սահման մեկնած հոր մասին, ինչպես կառավարել հույզերը. հոգեբանի խորհուրդները՝ պատերազմական իրավիճակում

Վայրկյան անգամ չվարանելով՝ կամավորագրվում եմ Հայրենիքիս պաշտպանության սուրբ գործին. Լոռու մարզպետ

Էջմիածնի քաղաքապետն արձագանքում է վարչապետի կոչին եւ այսօրվանից կամավորագրվում Հայրենիքի պաշտպանությանը

Սիրիացի վարձկաններն արդեն իրար սպանում են. հրապարակվել է նոր ձայնային հաղորդագրություն

UCOM-ում կգործի 0 դրամ/րոպե հատուկ սակագինն Արցախից եւ դեպի Արցախ զանգելու համար

Այսօր ռեկորդային բարձր է թե կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը, թե տոկոսն՝ ըստ արված թեստերի քանակի և թե մահերի թիվը

Այսօր Քիմ Քարդաշյանի ծննդյան օրն է. նա դարձավ 40 տարեկան

ՃՏՊ Գյումրի-Արմավիր ավտոճանապարհին․ բեռնատարի բեռնախցիկում եղել է 10 խոշոր եղջերավոր կենդանի, որից մեկը վնասվել է

«Nissan Tiida»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում. ուղևորը տեղում մահացել է

Երևանում կձևավորվի օպերատիվ շտաբ, որը կզբաղվի Արցախից ժամանակավորապես ՀՀ տեղափոխված ընտանիքների սոցիալական խնդիրներով