«Մենք որոշեցինք դիտորդական առաքելությունը չկասեցնել». Արցախ մեկնած դիտորդները թեստեր են հանձնել եւ անվտանգ են

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության Արցախ գործուղված բոլոր դիտորդները, սպասարկող անձնակազմը թեստեր են հանձնել: Արցախում հրավիրված ասուլիսի ժամանակ քիչ առաջ հայտարարեց ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը: Նա վստահեցրեց, որ իրենց բոլոր դիտորդները անվտանգ են եւ չեն դառնա Արցախում կորոնավիրուսի տարածման աղբյուր:

Վաղը կայանալիք ընտրությունները դիտարկելու համար Արցախ մեկնած Իոաննիսյանը ընդգծեց, որ քանի որ ընտրությունները հետաձգելու մասով իրենց հորդորները տեղ չհասան, իշխանությունները որոշեցին դրանք, այնուամենայնիվ, անցկացնել, ուստի իրենց այլ բան չէր մնում, քան հետեւել դրանց:

«Մենք երեկ թեժ քննարկում ունեցանք թիմում: Մի կողմից քաղաքացիների առողջության հարցն է, մյուս կողմից՝ այն քաղաքացիների ընտրական իրավունքի պաշտպանությունը: Ուզենք, թե չուզենք, ընտրությունները կայանալու են: Մենք որոշեցինք դիտորդական առաքելությունը չկասեցնել, գնալ տեղամասեր եւ պաշտպանել այն արցախցիների ընտրական իրավունքը, որոնք կգնան ընտրատեղամասեր»,- հայտարարեց Իոաննիսյանը:

Դիտորդական կազմակերպության ծրագրերի համակարգողը ընդգծեց, սակայն, որ, չնայած ընտրությունների անցկացման հարցը վիճահարույց է, բայց ԿԸՀ-ն որոշակի միջոցառումներ կազմակերպել է անվտանգության համար:

Տպել
836 դիտում

Սահմանափակվել է ԵՏՀ և պարետի որոշումներով սահմանված ապրանքների արտահանումը. ՊԵԿ-ն ուժեղացված հսկողություն է սահմանել

Ըստ օրենքի՝ միջպետական ուղեւորափոխադրումներ իրականացնող 6-ից ավելի նստատեղ ունեցող մեքենաները պետք է ունենան տախոգրաֆ

Գոգյանի նման մարդկանց պետք է համարենք հարստություն, արժեքավոր ռեսուրս․ Արծրունի Սահակյան

Նոր կորոնավիրուսը հաղթահարել է շաքարային դիաբետով, հեմոդիալիզ ստացող կինը

Դիմակով նստած ենք եղել, կարծում եմ խնդիր պետք է առաջացած չլինի. Մակունցը՝ Փաշինյանի հետ շփման եւ թեստ հանձնելու մասին

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Ոստիկանության բարեփոխումների նախագիծը

Կառավարության անդամների և վարչապետի աշխատակազմի համատարած թեստավորում անցկացնել չի նախատեսվում. Մանե Գեւորգյան

Միխայիլ Միշուստինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ

Քաջարանի բնակչին առևանգելու եւ ծեծի ենթարկելու գործով 3 անձ կալանավորվել է

«Դավիթ Սանասարյանի՝ 2013 թ.-ին արած առուծախի տեղեկություններ են կցել գործին». պաշտպանն ու դատախազը բանավիճեցին

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 81 հիվանդ կա. 9 մահ է գրանցվել մինչ այսօր

Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինը

Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհի 1-ին կմ-ին հրդեհվել է փայտյա տնակ

«Վարչապետն ինձ թուղթ է տվել, Մարուքյանի հետ՝ սուրճ խմել․ հիմա ի՞նչ է լինելու». Տիգրան Ուրիխանյան

Վարչապետը անասթեզիոլոգ-ռեանիմատոլոգներին հորդորում է որակավորումը հավաստող տվյալները ուղարկել նշված հասցեով

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չեղարկելու մասին նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Արցախում կորոնավիրուս է հաստատվել եւս 3 անձի մոտ. ժամանել էին արտերկրից

Կորոնավիրուսի 210 նոր դեպք է հաստատվել. գրանցվել է 13 մահ, 5-ը՝ այլ հիվանդության հետեւանքով

Կորոնավիրուսով վարակված շուրջ 100 տարեց կա. ահրաժեշտ են բժիշկներ, բուժքույրեր, մայրապետներ և սանիտարներ՝ խնամքի համար

Ավստրալական «Ձայնը» նախագծում Մաշա Մնջոյանի ելույթի ժամանակ պտտվել են ժյուրիի բոլոր անդամները (տեսանյութ)