Ի՞նչ կլիներ, եթե ընդհանրապես միջամտություններ չիրականացվեին․ մանրամասնում է Ռուստամ Բադասյանը

Ներկայացվեց նախագծի նպատակը, սակայն, ըստ ներկայացրածի, հասկանալի չեն դրա իրագործման մեխանիզմները։ Այս մասին այսօր ԱԺ-ում մարդու անձնական տվյալներին հասանելիություն ունենալու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։

Մինչ պատգամավորների ելույթները «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հարցրել էր արդարադատոության նախարարին, թե ինչ նպատակ ունի այս օրենքի նախագիծն, ու ինչ դրական տեղաշարժ են ապահովել մինչ այս իրականացված գործողությունները։ Բադասյանի պնդմամբ՝ տխուր պատկեր կլիներ, եթե  չիրականացվեին այն բոլոր ծրագրերը, որոնք մինչ այս առաջարկվել են։ Նա շեշտեց, որ մեկ վարակված անձը կարող էր վարակել 2,4-2,6 անձի։ «Օրինակ՝ հաշվի առնելով Երեւանի բնակչության խտության եւ տեղաշարժման չափանիշները, այս գործակցի պահպանման դեպքում պոտենցիալ վարակակիրների թիվը իր բարձրակետին է հասնում առաջին դեպքի արձանագրումից մոտ 70-80 օր հետո, եւ միաժամանակյա վարակվածների թիվը հասնում է բնակչության 89%-ին, իսկ հոսպիտալացման ենթակա ծանր դեպքերի թիվը հատում է 8200-ի սահմանը»,- ասաց նախարարը՝ արձանագրելով այն փաստը, որ իրականացված միջոցառումների արդյունքում վարակվելու հավանականությունը հասել է մոտ 1,5%-ի։ Նա հավելեց նաեւ, որ այն միջոցառման արդյունքում, որը հիմա քննարկվում է, կանխատեսվում է հավանականության ավելի էական նվազեցում։

Պատգամավորները, այնուամենայնիվ, շարունակեցին պնդել, որ նախագծի մի շարք կետեր անհասկանալի եւ ավելորդ են։ Օրինակ՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը պնդեց, որ մարդիկ դարերով պայքարել են մարդու իրավունքների նվաճման համար, եւ երբ առանձին դեպքերում արտակարգ իրավիճակներ են գալիս, մարդիկ մոռանում են այդ դարերի պայքարը եւ միանգամից վախերը փարատելու համար սահմանափակում ենք դրանք։ «Եթե մենք խիստ որոշակի գործիքակազմով եւ խիստ որոշակի անձանց շրջանակ չենք ֆիքսում, ձախողում ենք անհրաժեշտության ու համաչափության թեստերը»,- ասաց պատգամավորը։

Նույն խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանն էլ հարց ուղղեց արդարադատության նախարարին, թե հնարավոր է՝ կա ինչ-որ բան, որ իրենք չգիտեն։ «Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ նոր տեղեկություն ունենք, որ վիրուսը հեռախոսազանգերի միջոցով է տարածվում»,- ասաց Խաչատրյանը։

Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ երբ այսօր նոր 58 դեպք է գրանցվել, սա անիմաստ կարգավորում է․ «Արդեն ուշ է, եւ ուշացումով քաղաքացիների իրավունքները սահմանափակել, ես կարծում եմ, որ ընդհանրապես անընդունելի է»։

Խմբակցությունների անունից ելույթի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու նախագծին։ Նա կոչ արեց ետ տանել նախագիծը, որովհետեւ այն, ըստ նրա, հետընթաց է ժողովրդվարությունից։ «Դուք աննպատակ, անիմաստ գործ եք կատարելու։ Այն հսկայական ռեսուրսները, որոնք ծախսելու եք մեզ տեղորոշելու համար, ծախսեք սահմաններին թեստեր դնելու համար»,- ասաց Զոհրաբյանը։

ԼՀԿ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նույնպես հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու օրենքի նախագծին։ «Մենք դեմ ենք մեր ազատությունները զիջելուն, այն էլ այն վիճակում, որ դա ունի զրոյական ազդեցություն համավարակի տարածման կանխարգելման հետ կապված»,- եզրափակեց Մարուքյանը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի կարծիքով էլ հարցը ունի 3 շերտ՝ արդյունավետության, վստահության եւ ժամանակային։ Նրա պնդմամբ՝ եթե անձը վարակված է, օրվա մեջ մի քանի անգամ զանգ է ստանում մի համարից, տեղորոշման պարագայում էլ մոտ է, ապա հավանականություն կա, որ եղել է ֆիզիկական շփում։ Այս պարագայում, Ռուբինյանի խոսքով, լուծվում է արդյունավետության հարցը։ Ինչ վերաբերում է վստահությանը, պատգամավորը մեջբերեց, որ ԱԱԾ-ն եւ Ոստիկանությունը կարող են դատարանի որոշմամբ գաղտնալսում իրականացնել։ «Չի բացառվում, որ խախտեն օրենքը եւ ապօրինի գաղտնալսում անեն։ Կա՞ արդյոք երաշխիք, որ դա չի լինի»,- ասաց Ռուբինյանը՝ հավելելով, որ ամեն բան պետք է տրամաբանության սահմանների մեջ տեղավորել։

«Ժամանակային կոմպոնենտի հետ կապված՝ ես համաճարակաբան չեմ՝ ի տարբերություն շատերիդ, բայց ես կարծում եմ, որ դրանց կանխարգելումն ու իզոլացումը մի գործընթաց է, որի համար 1 գործողությունը պետք է լինի վարակվածներին հայտնաբերելը, նրանց եւ նրանց հետ շփվածներին մեկուսացնելը»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ սա կիրառելի է ցանկացած թվի վարակվածների դեպքում, եւ որ բացարձակ ուշացած չէ տվյալ նախագիծը։

«Արտակարգ դրութան ընթացքում պետությունն է որոշում այն համաչափ, պիտանի եւ անհրաժեշտ միջոցը, որը կբերի մարդկանց կյանքի եւ առողջության պաշտպանությանը»,- իր եզրափակիչ ելույթում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ Նա նշեց, որ այստեղ նժարի մի կողմում դրված է մարդու կյանքն ու առողջությունը, մյուս կողմում՝ ազատությունը։ «Այո, այս սահմանափակումները լրջագույն են, բայց առանց սրանց հնարավոր չէ հասնել այն իրավաչափ նպատակին, որին մենք ուզում ենք։ Իսկ եթե մենք մտահոգվում ենք, որ ինֆորմացիան իրավապահների տեսադաշտում է հայտնվելու եւ այլ նպատակներով է օգտագործվելու, ապա իմացեք, որ դա իրավապահ մարմինների համար ոչ պիտանի տեղեկություն է առհասարակ»,- եզրափակեց Բադասյանը։

Տպել
1610 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին