ԱՄՆ-ում սովորող մի խումբ հայ ուսանողներ բաց նամակ են հղել ՀՀ կառավարությանը. դեսպանատունն արձագանքել է

30/03/2020 schedule11:45

ԱՄՆ-ում սովորող մի խումբ ուսանողներ բաց նամակով դիմել են ՀՀ կառավարությանը: Ստորև ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ՝

8 պատճառ՝ ինչու ենք մենք ուզում վերադառնալ Հայաստան և ինչու հենց հիմա.

  1. Մենք բոլորս ապրում ենք ԱՄՆ-ում՝ աշխարհի ամենաթանկ բուժօգնություն ունեցող երկրում: Մեզնից շատերը չեն կարող թույլ տալ պատշաճ ապահովագրություն, որը թույլ կտա հարկավոր բուժօգնություն ձեռք բերել,
  2. ԱՄՆ-ը 3 օր առաջ դարձավ աշխարում COVID-19 ամենաշատ գրանցված դեպքեր ունեցող երկիրը,
  3. Շատերիս համալսարանները փակվելու մասին հայտարարեցին 3-4 օր առաջ, հետևաբար մենք չգիտեինք՝ ինչպես վարվել,
  4. Շատերիս համալսարանները աստիճանաբար մեզ զրկում են սնուցարար ուտեստներից, ուտելիք ձեռք բերելու տարբերակներից և ստիպում են սննդի պակաս ունեցող մթերային խանութներից պատվերներով ապրել, երբ շատերը կա՛մ չեն մատակարարում, կա՛մ սնունդ չունեն մատակարարելու,
  5. Համալսարանները ստիպում են մեզ հասարակական ճաշարաններում սնվել, որտեղ բոլորս վարակի մեծ վտանգի տակ ենք,
  6. Համալսարանում մնացած բոլոր ուսանողներին տեղափոխում են մեկ ընդհանուր հանրակացարան՝ հաշվի չառնելով ուսանողների նախնական առողջական դրությունը, ստիպելով բոլորին օգտվել նույն հասարակական պետքարաններից և սանհանգույցներից՝ կրկին մեծացնելով վարակի վտանգը,
  7. Շատերիս եկամուտը և ֆինանսական օգնությունը կախված էր մեր՝ կապուսում կատարված աշխատանքից: Քանի որ աշխատատեղերը փակվել են, չունենք մեզ ապահովելու դրամական միջոցներ,
  8. Այս մտահոգ իրավիճակը մեզ վրա ունի նաև լուրջ հոգեբանական ազդեցություններ: Լինելով հեռու ընտանիքից և հարազատներից, անդադար անհանգստությունների և սթրեսի մեջ գտնվելով միմյանց առողջության և ապահովության մասին՝ նաև մեր ընտանիքներին ենք պահում անդադար լարվածության մեջ: Այս ուժեղ սթրեսային իրավիճակն ազդում է նաև մեր ֆիզիկական առողջության վրա՝ կրկին թուլացնելով իմուն համակարգը, և այն դարցնելով է՛լ ավելի խոցելի թագավարակին:

Մենք հասկանում ենք, որ բարդ և կրիզիսային իրավիճակում են գտնվում բոլորը, և որ կան մարդիկ, որոնք շատ ավելի կրիտիկական իրավիճակում են գտնվում: Մենք չենք ուզում ֆինանսական նեղություն պատճառել մեր երկրին՝ հասկանալով, որ կան ավելի շտապ ծախսեր, հետևաբար մենք պատրաստ ենք կրել ճանապարհորդելու բոլոր ծախսերը և կառավարությունից խնդրում և ակնկալում ենք միմիայն դիպլոմատական և կազմակերպչական աջակցություն: Նաև հասկանում ենք ռիսկերը մեզ հետ վիրուսը Հայաստան բերելու և պատրաստ ենք ինքնամեկուսացվել սահմանված 14 օր ժամկետով՝ մինչև անվտանգ կլինենք՝ մեր ընտանիքներին միանալու։ 

Հեղինակներ՝
Տաթև Գեւրոգյան (Tatev Gevorkyan)
Ելիզա Մելքոնյան (Eliza Melkonyan)
Սեդա Բագիրյան (Seda Bagiryan)

Նամակի հեղինակներից մեկը նաեւ ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ նշելով, որ նամակին ի պատասխան՝ Հայաստանի դեսպանատունն իրենց տարբերակ է տվել Մինսկով ամսի 4-ին վերադառնալ Հայաստան: Տվյալ պահին այս տարբերակը հնարավոր և նպատակահարմար է միայն 6-ի համար:

«Կա վախ ռեյսերի չեղարակման դեպքում օդանավակայաններում անորոշ ժամանակով մնալուց: Որոշներս՝ մասամբ ես, ում տվյալ պահի իրադրությունը առավել անբարենպաստ է, համաձայն ենք այդ ռիսկին դիմելու: Դեսպանատան ներկայացուցիչները վստահեցրին, որ բոլոր կետերում ունեն Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչներ, որոնք կկարողանան մեզ օգնել, եթե հարկավոր լինի: Կոնկրետ ինձ և իմ համալսարանի ուսանողների հետ հյուպատոսը գտնվում է մշտական կապի մեջ, ինչի համար շնորհակալ ենք:

Տոմսեր գնողներս գիտակցում ենք իրավիճակի լրջությունը եւ նույնիսկ վստահ չլինելով արդյոք կհաջողվի հասնել Հայաստան՝ արդեն պայմանավորվածություններ ունենք մեզ 14 օրով ինքնամեկուսացնելու նպատակով: Հավաստի եղեք, որ ո՛չ մեր երկրի ժողովրդին և հատկապես մեր ընտանիքներին վտանգի տակ դնելու միտում չունենք, քանզի հասկանում ենք իրավիճակի ծայրահեղ լրջությունը:

Շնորհակալ եմ բոլորից, ով օգնության ձեռք մեկնեց և արձագանքեց»,- գրել է Տաթեւ Գեւորգյանը:

Տպել
1389 դիտում

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան