Կառավարությունն առաջարկում է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով անձի մահվան դեպքում չիրականացնել հերձում

Այսօր ԱԺ-ում կառավարության նախաձեռնությամբ մեկնարկել է արտահերթ նիստ․ օրակարգում 4 հարց է։ 

ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվող «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի հիմնական զեկուցող արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով՝ հաշվի առնելով կորոնավիրուսի պանդեմիայի տարածումն ու տարածման տեմպերը՝ անհրաժեշտություն է առաջացել ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմամբ պանդեմիայի կանխարգելման միջոցառումներ իրականացնել։ «Ստեղծվել է հատուկ խումբ, որը ներառել է վերլուծաբանների, տվյալագետների, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ արհեստական բանականության մասնագետների, որոնք էլ մշակել են պանդեմիայի կանխարգելման ամենաարդյունավետ միջոցները եւ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ այս նախագծերով առաջարկվում է օպերատիվ կերպով ներդնել ժամանակակից էլեկտրոնային միջոցների կիրառման միջոցով համաճարակի կանխարգելման նոր մեխանիզմ։

Ըստ նրա՝ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի հրատապությունը պայմանավորված է նրանով, որ ՀՀ-ում գործող ախտաբանաանատոմիական ծառայությունները մատուցող կազմակերպությունները չունեն կորոնավիրուսային հիվանդության հետեւանքով մահացած անձանց հերձում իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ։ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիվանդության վարակելիության աստիճանը դեռեւս ամբողջությամբ բացահայտված չէ, ինչը կարող է հերձման արդյունքում առաջացնել վարակի տարածման անդառնալի հետեւանքներ, ինչպես նաեւ բացահայտված չէ դիակի մեջ կորոնավիրուսային հիվանդության ապրելիության ժամանակահատվածը, անհրաժեշտ է կորոնավիրուսային հիվանդության հետեւանքով անձի մահվան դեպքում չիրականացնել հերձում»,- շեշտեց Բադասյանը։

Տպել
31378 դիտում

Արեւաշող համայնքի «Յազիկ» թաղամասում կկառուցվի մանկական խաղահրապարակ

ՌԴ-ից Ադրբեջան ռազմական արտադրանք է մատակարարովել կաշառքի միջոցով. ձերբակալվել են պաշտոնյաներ

Արդենիսում 1730 մետր նոր ջրագիծ կկառուցվի

ԿԳՄՍ նախարարությունը սկսել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ձեւավորման գործընթացը. բուհ գրություն է ուղարկվել

Արթուր Վանեցյանը դատի է տվել վարչապետին եւ նրա խոսնակին․ պահանջում է նաեւ 2 մլն դրամ

Ամբերդ համայնքում 80 տնտեսություն կապահովվի կապույտ վառելիքով

ՊՎԾ ուսումնասիրությունը ՊԵԿ նախագահի հրաժարականի հետ կապելը իրատեսական չէ․ ՊՎԾ ղեկավարի պարտականությունները կատարող

Անցկացվել են մեքենավարման և հրաձգության գործնական պարապմունքներ

Կառավարական թիվ 1 և 3 տներում գործող հանրային սննդի կետերը կասեցվել են. Արթուր Ասոյան

Հետախուզում է հայտարարվել Գագիկ Խաչատրյանի մյուս որդու՝ Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ. նա մեղադրյալ է ներգրավվել 4 հոդվածով

Նախակորոնավիրուսյան «Մարդկության դիմանկար»-ը

Նիկոլ Փաշինյանը բացատրել է, թե կորոնավիրուսից բուժվածների թիվն ինչու՞ է փոքր

Ոստիկանության ծառայողներից մեկին սպանելու, մյուսին մարմնական վնասվածք հասցնելու վերաբերյալ քրգործն ուղարկվել է դատարան

Ցանկացած հրապարակում ահազանգ է, իսկ անհատական տվյալների պաշտպանության խնդիր միշտ կա. Նիկոլ Փաշինյան

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ

Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվեց ՊԵԿ նախագահ

Գողանում էին մեքենաների համարանիշերն ու տերերից փող շորթում․ ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)

Եթե պահպանենք կանոները, 3 շաբաթում կհաղթենք կորոնավիրուսին, եթե ոչ՝ կզրոյացնենք կառավարության ջանքերը. Դավիթ Պատրիկյան

Վարչապետի որոշմամբ՝ Էդվարդ Հովհաննիսյանն ազատվել է ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից

Տիգրան Ավինյանը և Արսեն Թորոսյանն այցելել են բժշկական հաստատություններ