Ինչպե՞ս կարող է դժգոհություն չլինել, ո՞վ է գոհ այս իրավիճակից. Տավուշի մարզպետ

Թեեւ Տավուշի մարզում կորոնավիրուսով վարակվածության ոչ մի դեպք չի արձանագրվել մինչ օրս, սակայն մարզի հյուրանոցներից մեկում եւ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական ինստիտուտում շարունակում են մեկուսացված մնալ մարտի 15-ին Իտալիայից Հայաստան հատուկ չվերթով ժամանած ՀՀ քաղաքացիները։ 

Մարզպետ Հայկ Չոբանյանի հետ զրուցել ենք մեկուսացվածների վիճակի, ինչպես նաեւ այն մասին, թե ինչպես են բնակիչները եւ տնտեսվարողները հարմարվում արտակարգ դրության պայմաններին:

- Պարոն Չոբանյան, հայտնի է, որ մարզում կան մեկուսացված անձինք: Տեղյա՞կ եք, ինչպես են իրենց զգում, ինչ խնդիրներ ունեն: Այցելե՞լ եք նրանց:

- Մեր մեկուսացվածները ինքնամեկուսացած անձինք են, նրանց մեջ հիվանդներ չկան: Եթե լինում են անհանգստացնող դեպքեր, Առողջապահության նախարարության կողմից տեղի է ունենում առանձնացում, ուսումնասիրություն: Ես անձամբ չեմ այցելել մեկուսացվածներին, փորձում ենք հնարավորինս սահմանափակել այցելությունները, որպեսզի մեկուսացվածներին այցելեն միայն մարդիկ, որոնք աշխատանքի բերումով պարտավոր են դա անել: Ես կարծում եմ, սա եւս մշակույթ է եւ պետք է պահենք անպայման: Սա պրոցես է, որը չգիտենք դեռ ինչքան է շարունակվելու, շատ կարեւոր է, որ պահպանենք կանոնները եւ վարակը չտարածենք մարզում: Բայց ես տեղյակ եմ, որ մեկուսացվածների հետ կապված որեւէ խնդիր չունենք: Կա ամենօրյա հսկողություն, մենք փորձում ենք լուծել նաեւ նրանց մյուս հարցերը՝ սննդի եւ այլն, որ իրենք նմանատիպ կարիքներ չունենան:

Գիտեք նաեւ, որ մենք գտնվում ենք սահմանի վրա եւ այս օրերին հատուկ հսկողություն ենք իրականացնում բացի սահմանային անցակետից նաեւ Պտղավան- Բագրատաշեն հատվածում, որտեղ մի քանի հարյուր մեքենաների կուտակում կա: Մենք հատուկ միջոցառումներ ենք իրականացնում, որպեսզի ապահովվի այդ մարդկանց անվտանգությունը:

- Մարզի բնակիչ կա՞ վարակված, որի մասին դուք տեղյակ եք:

- Ոչ, եթե լիներ, ինձ հայտնի կլիներ այդ մասին:

- Արտակարգ դրության հետեւանքով ի՞նչ իրավիճակ է Տավուշում: Ինչ սահմանափակումներ կան: Հարմարվե՞լ է մարզի բնակչությունը իրավիճակին, թե՞ դժգոհություններ կան ազատ տեղաշարժի սահմանափակման եւ այլ պատճառներով:

- Տավուշում շատ հանգիստ իրավիճակ է, այս պահին էլ ես դրսում եմ, մոնիթորինգ եմ անում, որպեսզի տեսնեմ, թե ինչ է կատարվում: Բոլոր կազմակերպությունները, որոնց որ թույլատրված է՝ աշխատում են սահմանված կարգով, չթույլատրված որեւէ գործունեություն չի արձանագրվել: Բոլոր տեղերում հանգիստ է, գյուղերում մարդիկ զբաղված են գյուղատնտեսական աշխատանքներով՝ յուրաքանչյուրն իր տնամերձում: Կարող ենք ասել, որ Տավուշում արտակարգ դրության կարգը պահպանելով՝ նաեւ առօրյա կյանքը շարունակվում է, որովհետեւ մարդիկ զբաղված են գարնան գյուղատնտեսական աշխատանքներով:

- Կառավարությունը վերջին նիստում մի շարք փաթեթներ ընդունեց՝ տարբեր ոլորտներին աջակցելու համար: Օժանդակության ծրագիր կար նաեւ գյուղատնտեսության ոլորտին: Կօգտվե՞ն մարդիկ դրանից:

- Մեր նպատակն է, որ ամեն ինչ անենք՝ կառավարության կողմից այս նոր տնտեսական զարգացման ծրագրերին բնակչությանը առավել ակտիվ ներգրավելու նպատակով:  Աշխատում ենք այդ ուղղությամբ:

- Զրույցներ ունեցե՞լ եք մարդկանց հետ: Ինչպե՞ս են հարմարվում մեկուսացմանը:

- Բնականաբար, ցանկացած նոր իրավիճակ իր հետ բերում է որոշակի անհարմարություն, բայց ընդհանուր առմամբ մարդիկ հարմարվել են եւ աշխատում են: Բազմաթիվ կազմակերպություններ անցել են հեռավար աշխատանքի: Միակ խնդիրը այն տնտեսվարողների հետ է, որոնք աշխատելու իրավունք չունեն: Ես հույս ունեմ, որ այս իրավիճակը առաջիկայում այնուամենայնիվ որոշակի փոփոխություններ կկրի այն առումով, որ տնտեսությունը էական վնասներ չկրի: Բայց ժողովրդի անվտանգությունը շատ ավելի կարեւոր է, եւ բոլորը գիտակցաբար են մոտենում դրան:

- Այսինքն՝ կան տնտեսվարողներ, որոնք դժգոհում են, որ վնասնե՞ր են կրում: Ճի՞շտ հասկացա:

- Մենք ամենօրյա կապի մեջ ենք տնտեսվարողների հետ: Երեկ, օրինակ, առանձին քննարկում ենք ունեցել հյուրանոցների ներկայացուցիչների հետ, թե ներկա մարտահրավերները ինչ լրացուցիչ պահանջներ են դնում մեր առաջ: Բնականաբար, ինչպե՞ս կարող է դժգոհություն չլինել: Ո՞վ է գոհ այս իրավիճակից: Բոլորն էլ դժգոհ են, բայց բոլորն էլ հասկանում են միաժամանակ, որ այսպես է պետք: Հիմա մենք տնտեսվարողների հետ քննարկում ենք, թե ինչպես կարող ենք ե՛ւ առավելագույն չափով օգտվել Կառավարության կողմից ներկայացված տնտեսական աջակցության ծրագրերից, ե՛ւ ընդհանուր զարգացման ծրագրեր առաջարկել, որոնք թույլ կտան տնտեսվարողներին ապագային միտված կայուն գործունեությամբ զբաղվել՝ սկսած նոր տիպի տուրիստական փաթեթներից, որոնք նախկինում ակտուալ չեն եղել, վերջացրած իրենց բիզնեսի դիվերսիֆիկացիայով:

- Պարբերաբար տարբեր մարզերից տեղեկություններ են ստացվում, որ տարբեր ընկերություններ բարեգործական օգնություններ են առաջարկում մեկուսացվածներին, փորձում նրանց առօրյան լցնել որեւէ հետաքրքրությամբ: Կա՞ն նման դեպքեր Տավուշում:

- Մենք եւս ունենք նման ծրագրեր, մեր ծրագրերը հատկապես միայնակ ծերերին են վերաբերում, որովհետեւ բացի կարիքից՝ նրանք ունեն տանը մնալու պարտականություն: Այս օրերին մենք դիմել ենք նաեւ տնտեսվարողներին, անձանց, ովքեր կարող են որոշակի աջակցություն ցուցաբերել, ստացել ենք նաեւ առաջարկներ, եւ հիմա մեր հատուկ հանձնախումբը զբաղվում է այդ աշխատանքներով. արդեն որոշ համայնքներում կատարվել են սննդի մատակարարումներ միայնակ ծերերին, որոշակի շատ խոցելի սոցիալական խմբերին: Դա անընդհատ գործընթաց է եւ դրանով մենք ապահովագրում ենք, որ մեր հատկապես ծերերը, տարիքով մարդիկ, ովքեր որ ավելի խոցելի են, մնան տանը եւ ռիսկի չենթարկեն իրենց առողջությունը:

- Ի դեպ, ինչպե՞ս են քաղաքացիներն ընդունել տանը մնալու կոչը: Մնո՞ւմ են տանը, թե՞ վարչական տույժի ենթարկվող մարդիկ կան:

- Այս օրերին եղել է շուրջ մեկ տասնյակից ավելի վարչական տույժ կիրառելու դեպքեր: Դրանք վերաբերվել են հիմնականում եւ տեղաշարժի թերթիկին եւ ավտոմեքենաներով համապատասխան սահմանափակումների խախտումներին, բայց հատկապես երեկ եւ այսօր մենք այս առումով ունենք դրական տեղաշարժ: Երեւի առաջին օրն էր, երբ մարդիկ դեռեւս չէին հարմարվել այս իրավիճակին եւ այսօր շատ ավելի հանգիստ են:

- Օրերս համացանցում հետաքրքիր տեսանյութ էր հրապարակվել, թե ինչպես են մի խումբ երգիչներ երգում Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան  ռազմական ինստիտուտում մեկուսացվածների համար: Այսպիսի հետաքրքիր քայլեր շա՞տ են մտածում այս օրերին:

- Դա մեր ստեղծարարության հերթական դրսեւորումն էր, ինչը ցույց է տալիս, որ ցանկացած երեւույթի մենք մոտենում ենք ավելի ստեղծարար եւ հոգատար: Ըստ էության դա հոգատարության դրսեւորում էր, որի համար շնորհակալ ենք մեր երաժիշտներին, երգիչներին: Այդպիսի այլ նախաձեռնություններ այս պահին չեմ մտաբերում:

- Երեւանում արտակարգ դրության առաջին օրերին շատ մեծ քանակությամբ առեւտուր իրականացվեց, հիմա մի փոքր հանդարտվել է: Նման իրարանցում եղե՞լ է արդյոք Տավուշում: Խանութներում անհրաժեշտ մթերք կա՞:

- Նախ, առաջին օրերին մեզ մոտ եւս որոշակի ակտիվություն եղավ, շատ փոքր, դա նույնիսկ չէր կարելի համարել աժիոտաժային: Ես դա դրական եմ գնահատում, մեզ համար սովորություն է ամենօրյա առեւտուր կատարելը, կարծում եմ առեւտրային մշակույթի մեջ պետք է լինի, որ այն իրերը, որոնք կարելի է գնել նախապես, մեծ քանակությամբ գնենք եւ ավելի քիչ հաճախենք առեւտրի սրահներ: Ինչ վերաբերում է խանութներին՝ մենք որեւէ անհրաժեշտ պարենային ապրանքի կարիք չունենք: Եղել են ժամանակավոր դեպքեր, որ ինչ-որ պարենային խանութում ինչ-որ ապրանք բացակայել է, բայց դա շատ արագ վերականգնվել է:

Տպել
12651 դիտում

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները