Հայ-Ռուսական համալսարանը հաղթել է «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի մրցույթում

29/03/2020 schedule11:22

Հայ-Ռուսական համալսարանի «International best practice to excise tax levy and rate and its implications for Armenia» ծրագիրը հաղթող է ճանաչվել «Մանուկյան Սիմոն» հետազոտական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթում: Այս մասին հայտնում են ՀՌՀ մամուլի ծառայությունից:

«Մրցույթում հաղթած դրամաշնորհային ծրագրի հեղինակներն են ՀՌՀ-ի Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի Էկոնոմիկայի և ֆինանսների ամբիոնի 3-րդ կուրսի ուսանողներ Հակոբ Մանուկյանը, Տատյանա Իոնանովնան, Վիլեն Մնացականյանը և Քրիստինա Պետրոսյանը»,- նշել է ՀՌՀ-ի Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի Էկոնոմիկայի և ֆինանսների ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, դոցենտ Մարիամ Ոսկանյանը՝ հավելելով, որ դրամաշնորհի ընդհանուր չափը կազմում է 1,5 միլիոն ՀՀ դրամ։ 

ՀՀ կառավարության, «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի և Հայաստանի ամերիկյան համալսարանի համագործակցությամբ «Մանուկյան Սիմոն» հետազոտական հիմնադրամի նպատակն է աջակցել հայաստանյան բուհերում հետազոտությունների իրականացմանն այն թեմաների վերաբերյալ, որոնք հետաքրքրություն են  ներկայացնում ՀՀ կառավարության համար:

 Նախաձեռնությունը միտված է հետազոտական կարողությունների զարգացմանը, փաստերի վերլուծության վրա հիմնված քաղաքականության մշակմանը և կրթություն-գիտական հանրույթի կապի ամրապնդմանը:

Տպել
11493 դիտում

Սուրենավանի դպրոցի տնօրենին խիստ նկատողություն է հայտարարել, իսկ հավաքին մասնակից ուսուցչուհին ազատվել է աշխատանքից

Տոտալ արգելափակումների փուլ, պարետային ժամ, տնտեսական սահմանափակումներ. քննարկվել են բոլոր սցենարները. վարչապետ (ուղիղ)

«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում կաշառք տալու և ստանալու դեպք է բացահայտվել. մեղադրանքներ են առաջադրվել

ՀՀ սահմանին օրեր առաջ հետախուզվողներ են ձերբակալվել. ԱԱԾ տնօրեն

Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել յուրացումների և «Հայբյուրեղապակի» ԲԲԸ կանխամտածված սնանկության տանելու համար

ԱՄՆ-ում Քանյե Ուեստը միացել է ցուցարարներին՝ աջակցելու նպատակով, բայց խանգարել է նրանց

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 84 հիվանդ է բուժվում. ինքնամեկուսացման ցուցում ունի 388 քաղաքացի

Այսօր վարչապետի ճեպազրույցին մասնակցելու է կորոնավիրուսից բուժված «Արմենիա» ԲԿ-ի նյարդավիրաբույժ Դավիթ Պատրիկյանը

Տեսանյութում ներկայացված է միջադեպի միայն մի մասը. Արդարադատության նախարարի մի քանի արձանագրումները

Եթե 38 աստիճանից բարձր է ջերմում, հոսպիտալացման ցուցում է․ պոլիկլինիկայի աշխատակիցը խոսում է նոր կարգի մասին

Նախագահ Արմեն Սարգսյանն ու նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել են (տեսանյութ)

ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագիրը 233 մլն դրամ կտրամադրի նպաստառու ընտանիքների 6-9 տարեկան դպրոցական երեխաներին

Առավել երկարատեւ կասեցումներ՝ կրկնախախտումների կամ առավել ռիսկային խախտումների դեպքում․ ԱԱՏՄ

Ով պայքարում է իշխանության դեմ, կամա թե ակամա դավաճանում է ազգին. Լեւոն Տեր-Պետրոսյան

Արգավանդ գյուղի մոտակայքում ավտովթար է տեղի ունեցել

ԱԱԾ տնօրենը՝ Գագիկ Խաչատրյանի որդու գտնվելու վայրի, Քյարամյանի հետ հարաբերությունների եւ կորոնավիրուսի մասին

Իրականացվող կոշտ մեթոդները՝ ուղղված համավարակի դեմ պայքարին, օրենքով նախատեսված մեթոդներով իրավաչափ է. փաստաբան

ԱԱԾ տնօրենի պաշտոնից Վանեցյանի հեռանալուց հետո ԱԱԾ-ն մի քանի միլիարդ դրամ մուտք է արել բյուջե. Մարտիրոսյան

Իրավապահների համազգեստով բեմականացում կատարելն այդքան էլ սիրուն չէ, այսօր դրա արդյունքը կտեսնեք. ԱԱԾ տնօրեն

ՀՀ ֆուտբոլի հավաքականի իսպանացի հայտնի մարզիչ Խոակին Կապառոսը Հայաստանում է. նա կարանտինում է