ՌԴ նոր սահմանափակումների որոշումը Հայաստանի վրա չի ազդի. Նիկոլ Փաշինյան

Ռուսաստանի Դաշնության կառավարությունը  նոր սահմանափակումներ է մտցրել, ինչը որոշակի անհանգստություններ էր առաջացրել Հայաստանում,  Հայաստանի բիզնես շրջանակներում: Շատերը մտածում էին,  որ որոշումներն ազդեցություն էին ունենալու Հայաստան-Ռուսաստան բեռնափոխադրումների վրա: Սակայն նման անհանգստությունները տեղին չեն, քանի որ որոշումը չի ազդելու հայաստանյան բեռների վրա: Այս մասին ֆեյսբուքի ուղիղ եթերում տեղեկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս փաստը հաստատվեց նաև քիչ առաջ Ռուսաստանի դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ իմ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում: Ինչպես բեռները տեղափոխվում էին Հայաստանից Ռուսաստան եւ հակառակը, նույն կերպ կշարունակվի հետագայում սովորական ռեժիմով: Այսինքն սովորական ասելով, 3 օր առաջվա ռեժիմի մասին է խոսքը»,-տեղեկացրեց վարչապետը։

Ինչ վերաբերում է ընդհանուր բեռնափոխադրումներին, ապա ըստ վարչապետի, Հայաստանում սննդի ներկրումն իրականացվում է  բնականոն հունով:

Վարչապետը նաև խոսեց կորոնավիրուսով պայմանավորված երկրում առկա վիճակի լարվածության, հիվանդներ թվի աճի մասին:

Իրավիճակը դեռևս համարվում է կառավարելի: Ըստ վարչապետի առաջիկա շաբաթը եւս պետք է Պարետի որոշումների խստագույն պահպանման օրեր լինեն:

 

Տպել
32123 դիտում

Հոսպիտալացման խնդրի պատճառով այսօր ունեցել ենք մահվան առաջին դեպքը. մենք արդեն քայլում ենք դժոխքի եզրով. վարչապետ

ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի նախագահությամբ անց է կացվել ՌԽ հեռավար նիստ

72 ժամով կասեցվել է ռեստորանային համալիրի գործունեությունը. մոտ 50 հանրային սննդի օբյեկտի աշխատանքը՝ 24 ժամով

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի վարչապետին՝ երկրի ազգային տոնի առթիվ

Գավառի արյունալի միջադեպերի հետեւանքով տուժած 5 անձինք ապաքինվել են եւ դուրս գրվել հիվանդանոցներից

«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրանալիս քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնել են փրկարարները

Քաղաքացիների ահազանգերը՝ տնտեսավարողների կասեցման հիմք․ ԱԱՏՄ-ն շարունակում է անակնկալ ստուգայցերը և կասեցումները

Ձորագյուղի մուտքի ու ելքի սահմանափակումները կգործեն այսօր, ժամը 18:00-ից սկսած՝ 2 շաբաթ շարունակ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահին

Մնացել են փեսայի կեղծ մատնագրերի հույսին

Արցախի 10 համայնքների համար կիրառվող սահմանափակումները շարունակում են գործել, դրանք հանվել են մի շարք համայնքներում

Եսայան եղբայրները հերքում են ԱԱԾ հրավիրվելու մասին լուրը

Վանաձորի տներից մեկի բակում ականանետային արկ է հայտնաբերվել (լուսանկարներ)

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ Տասնվեցերորդին` երկրի ազգային տոնի առթիվ

Պարետի որոշմամբ կարգելափակվեն Ձորագյուղի ելքերն ու մուտքերը. 1 անձը վարակել է թաղման մի քանի տասնյակ մասնակցի. վարչապետ

Կմեկնարկի Արցախը մայր հայրենիքին կապող նոր մայրուղու շինարարությունը. պաշտոնյաները հարավային թեւում են

Կոլորադոյի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է դպրոցներում Հայոց ցեղասպանության ուսուցման մասին օրինագիծ

Այսօր ուժեղ կարկտահարություն է եղել Գորիսում (տեսանյութ)

Ոստիկանության ուժեղացված ստուգայցերը շարունակվում են. հունիսի 5-ին հայտնաբերվել է 1058 իրավախախտում

Կապամոնտաժվի Մարգարյան փողոցի բանուկ հատվածում ինքնակամ տեղադրված կրպակը. Հակոբ Կարապետյան