Շրջայց Աղավնաձորի հանգստյան տներ․ մեկուսացվածների մեջ կան թե´ երեխաներ, թե´ 60 տարեկանից բարձր անձինք

Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի հանգստյան տանը, որը գտնվում է Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղում, 127 կոնտակտավորներ կան, նրանց թվում են թե՛ երեխաներ, թե՛ 60 տարեկանից բարձր անձինք։ Նույն տեղամասի արդեն Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հանգստյան տան մեկուսացվածները 57-ն են։

Այսօր ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շրջայց է կատարել նշված հանգստյան տներ, ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հայտնել տիրող իրավիճակի մասին։

Ազգային բժշկական պալատի նախագահ Նարեկ Վանեսյանը, որը կազմակերպում է տվյալ հանգստյան տների բժշկականխարգելիչ միջոցառումները, նշել է, որ քաղաքացիների վիճակը բավարար է, որոշների մոտ երբեմն լինում են ջերմության բարձրացումներ, սակայն նրանք գտնվում են բժիշկների վերահսկողության ներքո։

Նրա խոսքով՝ այնտեղ բացի հաստիքային բժիշկներից, կան բժշկական կրթությամբ ուսանողներ, կլինիկական օրդինատորներ, որոնք բոլորը վերապատրաստվել են, ստացել գիտելքիներ իրենց անհատական պաշտպանական միջոցների եւ կոնտակտավորների հետ շփման առաձնահատկությունների վերաբերյալ։

Թորոսյանը, առիթն օգագործելով, շնորհակալություն է հայտնել բոլոր աշխատակիցներին, կամավորներին, ուսանողներին, որոնք այս օրերին ջանք ու եռանդ չեն խնայում։

Նախարարը հավելել է, որ մինչ այս նաեւ այցելել է «Գոլդեն փելես» հյուրանոց, որտեղ կա մոտ 100 կոնտակտավոր։ Նա հավանաբար կայցելի եւս մեկ հանգստի վայր, որից հետո կվերադառնա Երեւան։

Հիշեցնենք, որ Արսեն Թորոսյանն այսօր շրջայց է կատարում բոլոր այն կետերում, որտեղ գտնվում են մեկուսացված քաղաքացիները։

Տպել
624 դիտում

Եթե պարոն Ծառուկյանը կարծում է, որ իր քաղաքական հայտարարությունները կշեղեն քննության բնականոն ընթացքը, սխալ հաշվարկ է

«Անցյալին վերադարձ չի լինելու` ՀՀԿ կլինի, քոչարյանականներ կլինեն, ով ուզում ա լինի»

Թուրքիան վերսկսելու է ավիահաղորդակցությունը շուրջ 40 երկրի հետ

Արեւաշող համայնքի «Յազիկ» թաղամասում կկառուցվի մանկական խաղահրապարակ

ՌԴ-ից Ադրբեջան ռազմական արտադրանք է մատակարարվել կաշառքի միջոցով. ձերբակալվել են պաշտոնյաներ

Արդենիսում 1730 մետր նոր ջրագիծ կկառուցվի

ԿԳՄՍ նախարարությունը սկսել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ձեւավորման գործընթացը. բուհ գրություն է ուղարկվել

Արթուր Վանեցյանը դատի է տվել վարչապետին եւ նրա խոսնակին․ պահանջում է նաեւ 2 մլն դրամ

Ամբերդ համայնքում 80 տնտեսություն կապահովվի կապույտ վառելիքով

ՊՎԾ ուսումնասիրությունը ՊԵԿ նախագահի հրաժարականի հետ կապելը իրատեսական չէ․ ՊՎԾ ղեկավարի պարտականությունները կատարող

Անցկացվել են մեքենավարման և հրաձգության գործնական պարապմունքներ

Կառավարական թիվ 1 և 3 տներում գործող հանրային սննդի կետերը կասեցվել են. Արթուր Ասոյան

Հետախուզում է հայտարարվել Գագիկ Խաչատրյանի մյուս որդու՝ Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ. նա մեղադրյալ է ներգրավվել 4 հոդվածով

Նախակորոնավիրուսյան «Մարդկության դիմանկար»-ը

Նիկոլ Փաշինյանը բացատրել է, թե կորոնավիրուսից բուժվածների թիվն ինչու՞ է փոքր

Ոստիկանության ծառայողներից մեկին սպանելու, մյուսին մարմնական վնասվածք հասցնելու վերաբերյալ քրգործն ուղարկվել է դատարան

Ցանկացած հրապարակում ահազանգ է, իսկ անհատական տվյալների պաշտպանության խնդիր միշտ կա. Նիկոլ Փաշինյան

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ

Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվեց ՊԵԿ նախագահ

Գողանում էին մեքենաների համարանիշերն ու տերերից փող շորթում․ ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)