Խորոված, անանաս, տնական մածուն եւ կաթ․ քաղաքացիները լավ են, ցանկանում են 14 օրով երկարեցնել իրենց մեկուսացումը

Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Գրողների միության հանգստյան տան 80 մեկուսացվածներն իրենց լավ են զգում, սնունդը շատ լավ է, իսկ բարերարներն էլ նրանց խորովածով, նարնջով եւ անանասով են ապահովում։ Հղիներն էլ տնական մածուն, կաթ, թթվասեր են ստանում։ Իրենց այնքան լավ են զգում, որ ցանկանում են եւս 14 օրով երկարեցնել մեկուսացումը։

Այս մասին հայտնել է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի աշխատակիցը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ուղիղ եթերի ժամանակ։

Նշենք, որ այսօր նախարարը շրջայց է կատարում բոլոր այն վայրերում, որտեղ մեկուսացման մեջ են մեր հայրենակիցները։

Նաիրի հանգստյան տնից հետո երկրորդ կետը Գրողների միության հանգստյան տունն էր, այնտեղ աշխատանքները համակարգողները հայտնել են տիրող իրավիճակի մասին։

Նախարարի խոսքով՝ ՀՎԿԱԿ-ի աշխատակիցն արդեն 9-րդ օրն է, որ 24-ժամյա ռեժիմով գտնվում է այնտեղ, իսկ «Սեւանի հոգեկան առողջության կենտրոն»-ի տնօրեն Դավիթ Կարապետյանն էլ հավելել, որ նշված աշխատակիցն աղջիկների ու կանանց համար ամեն օր ձնծաղիկներ է հավաքում։

Հանգստյան տանն այժմ մեկուսացված են 80 հոգի, որոնց ինքնազգացողությունը լավ է։

Ուղիղ եթերի ավարտին նախարարը, պատասխանելով շարունակ տրվող այն հարցին, թե ինչո՞ւ դիմակով չէ, նշել է, որ հիմա այն կհագնի եւ կմտնի ներս, իսկ դրսում կրելու անհրաժեշտություն չկա։

Տպել
1495 դիտում

Արմանիսի ոսկու հանքից թափոնաջրեր են լցվում Ձորագետը. քաղաքապետն ահազանգում է՝ իրավիճակը լուրջ է (լուսանկարներ)

ԱԻՆ ջրափրկարարները դադարեցրել են կորած քաղաքացու ստորջրյա որոնողական աշխատանքները

60 կմ/ժամ առավելագույն արագություն սահմանելու որոշումը կարող է փոփոխվել, եթե սպասված արդյունքը չտա (տեսանյութ)

Պայթեցվել է «Ձյունիկ սառնարան» ընկերության շենքը

ԱԺ-ն ընդունեց քննարկված օրենքների բոլոր նախագծերը, որոշ նախագծերի երկրորդ ընթերցումը կշարունակվի վաղը

Ահա, այսպես են սուտ լուրեր տարածում, իսկ պատասխանատվության ենթարկվելիս՝ փորձում հետ կանգնել. Հրաչյա Հակոբյան

Մեր կուսակցությանը տրված ձայներով ստացած մանդատը ծառայեցնում է այլ կուսացության. Խաժակյանը՝ Բաբաջանյանի մասին

Արցախում սեպտեմբերի 1-ից բուժսպասարկումն անվճար կդառնա պատերազմի մասնակիցների համար, իսկ հունվարի 1-ից՝ բոլորի

Թափուր մանդատ չկա. Մուկուչյանը ներկայացրեց ԼՀԿ-ի դիմումը մերժելու պատճառը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ընդերքի մասին օրենքի նախագիծը․ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն չմասնակցեցին քվեարկությանը

Գետահովիտ համայնքով անցնող մոտ 1.5 կմ երկարությամբ ճանապարհը վերականգնվել է

«Հյուսիս-Հարավ»-ի գործի մի դրվագով նախաքննությունն ավարտվել է. այն ուղարկվել է դատարան

Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքն այսուհետ կարելի է ստանալ նաև էլեկտրոնային տարբերակով. Բադասյան (տեսանյութ)

Երևան-Լանջազատ-Գառնի ճանապարհի կառուցման համար մրցույթ է հայտարարվել

«Հայոց եկեղեցու պատմություն» առարկան համադրվելու է «Հայ ժողովրդի պատմության» հետ. Մակունց

Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԱՄԷ դեսպան Մուհամմադ Ալ Զաաբին դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ

7 կողմ, 0 դեմ. ԿԸՀ-ն մերժեց Էդմոն Մարուքյանի դիմումը

Արտակարգ պայմաններում վերջին արտակարգ քննությունը․ հ. 62 դպրոցում ոչ մի դիմորդի մոտ բարձր ջերմություն չարձանագրվեց

Պատգամավորները անհամաձայնություն հայտնեցին ընդերքի մասին օրենքի նախագծի հրատապությանը, քանի որ այն բավականին ծավալուն է

ՀՀ ֆուտբոլի գավաթի եզրափակիչը կանցկացվի առանց հանդիսականների