Եմենի հակամարտության 3 կողմերը՝ անսալով ՄԱԿ-ի հրադադարի կոչին, ցած են դնում զենքերը

Եմենի հակամարտության կողմերը ականջալուր են եղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի՝ համաշխարհային զինադադարի կոչին , որպեսզի պաշտպանեն քաղաքացիական հասարակությանը SARS-CoV-2 կորոնավիրուսային համաճարակից:

Եմենի կառավարությունը, Հուսիթի ապստամբները եւ Սաուդյան Արաբիան հինգշաբթի օրը ՝ մարտի 26-ին, ողջունել են կազմակերպության ղեկավարի նախաձեռնությունը, որը կոչ էր անում «անհապաղ համընդհանուր հրադադար ընդունել» ամբողջ աշխարհով մեկ՝ հակամարտող տարածքներում խաղաղ բնակիչներին համաճարակի ավերիչ հետեւանքներից ազատելու համար:

Եմենի հակամարտության երեք կողմերը պայմանավորվել են Սաուդյան Արաբիայի ղեկավարած ռազմական կոալիցիայի միջամտության հինգերորդ տարեդարձի կապակցությամբ: Այնուամենայնիվ, կողմերից ոչ մեկը հատուկ առաջարկներ չի ներկայացրել այն մասին, թե ինչպես է իրականացվելու հրադադարի գործընթացը:

Մինչ այսօր Եմենում կորոնավիրուսային վարակի ոչ մի դեպք չի գրանցվել: Երկրում արդեն տարիներ շարունակվող ռազմական գործողությունների արդյունքում առողջապահական համակարգը փլուզված է, դժվարությամբ է գործում: Փորձագետները վախենում են անդառնալի աղետից, որը տեղի կունենա, եթե համաճարակը տարածվի Եմենում:

Ռազմական բախումը Եմենում սկսվել է 2015 թվականից եւ շարունակվում է արդեն 5 տարի: Պատերազմը Սաուդյան Արաբիայի աջակցությամբ գործող, երկրի նախագահ Աբդա Ռաբբո Մանսուրա Հադիի բանակի, Միացյալ Արաբական Էմիրությունների եւ արաբական այլ տերությունների եւ Հուսիթի ապստամբների միջեւ է, որոնց էլ աջակցում է Իրանը:

Հակամարտության սկսման պահից ի վեր զոհվել են տասնյակ հազարավոր մարդիկ, որոնց գերակշիռ մեծամասնությունը խաղաղ բնակչության քաղաքացիական անձինք են:

Հիշեցնենք, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մարտի 23-ին կոչ արեց դադարեցնել կրակը աշխարհի բոլոր կոնֆլիկտային հատվածներում, բոլոր պատերազմող երկրներում՝ աշխարհի առաջ ծառացած կորոնավիրուսային համաճարակի պատճառով: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել խելամտորեն գնահատել իրավիճակը եւ անհապաղ դադարեցնել կրակը բոլոր հակամարտող գոտիներում:

Տպել
36298 դիտում

Սարալանջ գյուղի մոտակայքում մոտ 3 հա բուսածածկույթ է այրվել

«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է նույն անձին թմրամիջոց փոխանցելու 3-րդ դեպքը

Մայիսյանում թեթև և ծանր տեխնիկայի կայանման սպասարկման կենտրոն է կառուցվում. ստեղծվում է 5 հիմնական աշխատատեղ

Էդուարդ Հարությունյանը կգործուղվի Մոսկվա՝ նախապատրաստելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարին

Ֆրանսիայից Հայաստան է ժամանել արցախահայությանը տրամադրված հումանիտար օժանդակության երկրորդ ինքնաթիռը (տեսանյութ)

Դեկտեմբերի 1-ին բեռնատարների համար կբացվեն հայ-վրացական սահմանի Բագրատաշեն-Սադախլո և Գոգավան-Գուգութի անցակետերը

Նախարարի պաշտոնը ստանձնել եմ բարդագույն իրավիճակում և ժամանակաշրջանում. ԿԳՄՍ նախարարը խորհրդակցություն է անցկացրել

Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Աուրելիո Չոկոյի հետ

ԱԱՏՄ-ն Հյուսիսային պողոտայի խանութների պատասխանատուներին հանձնարարել է հրատապ վերացնել առկա կուտակումները

Հայկ Չոբանյանը հերքել է լուրերը, իբր Տավուշի որոշ գյուղեր անցնում են Ադրբեջանին

ՀՀ-ում գտնվող Արցախի քաղաքացիներին աջակցող միջոցներ կտրամադրվեն

Վարդենիս-Սոթք ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ

Զինվորական դատախազը Տանյա Լոքշինայի հետ քննարկել է գերիների և քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության խնդիրները

Ժամկետային զինծառայողների ծնողները զինվորների կեցության հետ կապված մտահոգություններ են հայտնել Նիկոլ Փաշինյանին

Հայկական տիրույթում հայտնիների անունից կեղծ գրառումներ են տարածվում. արձագանքել պետք չէ

ԱԱՏՄ-ն մտահոգիչ խախտումներ է արձանագրել Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում

Աննա Հակոբյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժում ստացող տղաներին (լուսանկարներ)

Վարչապետն Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին

Դավիթ Բեկի վարչական տարածքից ոչ մի հեկտար հողակտոր չի պակասել ու չի կարող պակասել. Սյունիքի փոխմարզպետ