Երևան
-7 °C
Jnews լրատվականի փոխանցմամբ, այսօր, 15:40-ի մոտակայքում, կրակոցներ են հնչել Նինոծմինդայի և Ախալքալաքի մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանի տան մոտ:
Լրատվականը նաև գրում է, որ տեղում չեն եղել շտապ օգնության մեքենաներ: Մեծ բազմություն է հավաքվել պատգամավորի տան մոտ, սակայն հրաժարվել են խոսել:
«Aliq Media»-ի տեղեկություններով, կրակոցները հնչել են Հենզել Մկոյանի տան հարևանությամբ գտնվող սրճարաններից մեկի ուղղությամբ, որը պատկանում է Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանին:
Ավելի ուշ պարզվել է, որ Ախալքալաքում հնչած կրակոցները կապված են եղել խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի և նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանի ընտանիքների միջև տարիների ընթացքում կուտակված խնդիրների հետ:
Կայքի տեղեկություններով՝ պատգամավոր Հենզել Մկոյանը՝ եղբոր հետ գտնվել է իր բնակելի տան մոտ, որի հարակից տարածքում է գտնվում նաև Սամվել Պետրոսյանի ընտանիքին պատկանող «Գոլդ» սրճարանը, որտեղ այս պահին վերանորոգման աշխատանքներ են տարվում:
Ականատեսները նշել են, որ կրակողը հենց ինքը՝ Հենզել Մկոյանն է եղել: «Aliq Media»-ն կապ է հաստատել ներքին գործերի նախարարության հետ՝ պաշտոնական տեղեկություն ստանալու համար, սակայն հստակ տեղեկություններ չեն հաղորդել, իսկ Հենզել Մկոյանը և Սամվել Պետրոսյանը չեն պատասխանել հեռախոսազանգերին:
Դեպքի վայրում ոստիկանություն է մոբիլիզացվել:
Քիչ հետո Վրաստանի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ Ախալքալաքում հնչած կրակոցների հետ կապված հետաքննությունն է սկսվել։
«Փաստի առթիվ ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի առաջին մասի «բ» և 233-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով, ինչը ենթադրում է խմբակային հանցագործություն և ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերել և կրել»,-հայտնել են նախարարությունից։
Նշենք, որ հայազգի 2 պատգամավորների միջեւ անձնական թշնամանքը եւ խնդիրները տարիների վաղեմություն ունեն:
Գորիս-Տաթև ճանապարհը բքի պատճառով փակ է, կան 100-ից ավել կուտակված մեքենաներ
Մահացել է ճարտարապետ Ստեփան Նալբանդյանը
Ստամբուլում կոգեկոչեն Թուրքիայի 1-ին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարպիս Զաքարյանի հիշատակը
Վայոց ձորի մարզում բախվել են աղով բեռնված «ԿամԱԶ»-ը և «Mercedes»-ը. կա վիրավոր
Դատարանը կալանավորել է Աշտարակում 19-ամյա տղային սպանելու մեջ կասկածվող 20-ամյա երիտասարդին
Վթարի հետեւանքով 24 ժամ ջուր չի լինի Երեւանում եւ Արարատի մարզում
Ջո Բայդենի նախընտրական արշավի համար 1,5 միլիարդ դոլար է ծախսվել. հավաքվել է ռեկորդային գումար անանուն աղբյուրներից
Ոչ նյութական Ժառանգության պահպանության համար ստեղծվել են հայկական ավանդական խաղերի և ուտելի բույսերի շտեմարաններ
Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Գագիկ Վանոյանը
Թուրքական բանակի հարվածների հետեւանքով Սիրիայում զոհվել է 3 մարդ, վիրավորվել են 7-ը
Լարսը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, բայց ՌԴ կողմում կուտակվել է 1000-ից ավելի բեռնատար
Փետրվարի 1-ից Վրաստանը կվերականգնի կանոնավոր չվերթները
Վահան Քերոբյանը հանդիպել է Իրանի արդյունաբերության նախարարի և ԿԲ նախագահի հետ, ստորագրվել է հուշագիր
33 ժամով կդադարեցվի Արարատի մարզի մի շարք բնակավայրերի ջրամատակարարումը
Վարչապետի հրաժարականի պահանջով ավտոերթի մասնակից մեքենաները տարվել են տուգանային հրապարակ
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ
Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ից ժամանած մի խումբ բժիշկ-փորձագետների
Քննարկվել են Հայաստանի և Սփյուռքի ներգրավմամբ արցախցիների սոցիալական խնդիրների լուծման տարբերակները
Կոտայքում ավտոմեքենան ընկել է կամրջից. վարորդը հիվանդանոցում մահացել է
Անկարայում բացվել է ԱԹՍ-ների սերիական արտադրության նոր գործարան
Երևանի Արմենակյան փողոցում այրվել է Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենա
Վայոց ձորում Mercedes-ը մխրճվել է երկաթե արգելապատնեշի մեջ. 5-ամյա տղան տեղում մահացել է
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում
Արագածոտնի, Վայոց ձորի, Շիրակի մարզերի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց
Երեկ կատարված 1953 թեստավորումից հաստատվել է կորոնավիրուսի 127 նոր դեպք
Մեկնարկեցին շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց 1-ին խմբի մրցաշարերը
Երևան-Երասխ ավտոճանապարհին մեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին և շրջվել դաշտամիջյան հատվածում․ կա տուժած
Ադրբեջանը վերադարձրել է 30 հայ զինծառայողի աճյուն, մարմիններն անճանաչելի են․ ԱԻՊԾ
Քաղաքական դաշտ մտնելով՝ ցույց եմ տալիս նաև, որ հավատարիմ եմ 18 թվականի հեղափոխությանը. Գնել Սարգսյան
Ազոխում դիեր են գտնվել. 80-ամյա Յուրիկը գյուղից չի հեռացել կամովին, 55-ամյա Սերժիկը նկուղում է մնացել պատահաբար
Արա Այվազյանը Դավիդ Զալկալիանիի հետ տարածաշրջանային անվտանգության, փոխկապակցվածության հարցերին է անդրադարձել(տեսանյութ)
9 մարզի 101 դպրոցում 18 առարկա չի դասավանդվում ուսուցիչների բացակայության հետևանքով
Իր գործունեությունն է սկսել «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» հիմնադրամը
Սիսիան-«Զանգեր» ճանապարհահատվածում բուք է, Սարավանի լեռնանցքում՝ տեղ-տեղ մերկասառույց
Երկրաշարժ է գրանցվել Նախիջևանից 34 կմ հյուսիս-արևելք. ցնցումները զգացվել են Վայքում և Սյունիքում
7 մետր սահելուց հետո մեքենան հայտնվել է Արփա գետում
Մահացել է ամերիկացի լեգենդար հեռուստամեկնաբան Լարի Քինգը
Պատերազմից հետո Արցախում աշխատուժի պակաս է զգացվում
Օպերլիազորը հետախուզվողից 400 եվրո է հափշտակել. ՀՀ ոստիկանություն
Ֆրանսիայում աննախադեպ վիրահատություն է իրականացվել․ երկու ձեռքի փոխպատվաստումն արվել է հայ բժշկի գլխավորությամբ
© 2021 Հայկական ժամանակ