Արդեն 9000 ուսուցիչ գործածում է էլեկտրոնային մատյանը, ի՞նչ քայլեր կատարել, եթե չի հաջողվում մուտք գործել․ ուղեցույց

Հեռավար ուսուցման դասերից կարգազանց աշակերտներն այլեւս չեն կարողանա փախչել․ ուսուցիչները սկսել են գործածել էլեկտրոնային մատյանը։  

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից երեկ գործարկված մատյանում այսօր կեսօրվա դրությամբ արդեն 9000 գրանցված ուսուցիչներ կան։ Նրանք աշխատում են այդ հարթակում․ գնահատում աշակերտներին, նշանակում նրանց բացակայությունները հեռավար ուսուցման դասերից։ Ուսուցիչների թիվը մեզ հետ զրույցում հայտնեց ԿԳՄՍՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը։

Նրա խոսքով՝ մատյանը մինչ այս էլ ստեղծված կար, սակայն համընդհանուր գործածության դրվեց երեկվանից։

Նախորդ օրը մատյանի մասին իր ուղիղ եթերում նշել է նաեւ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ Նա բոլոր ուսուցիչներին կոչ է արել օգտվել դրանից, ինչը կօգնի առավել հստակ պատկեր ունենալ հեռավար ուսուցման դասընթացների վերաբերյալ։ Ուղիղ եթերի մեկնաբանություններում մի շարք ուսուցիչներ նշել էին, որ դրանից օգտվելը բարդ է, խնդիրներ կան․ առանձին էջ չկա, որը ցույց տա, թե ում ես գնահատում։

Անդրադառնալով այս մեկնաբանություններին՝ Պողոսյանը նշեց, որ մատյանի հետ կապված զանգեր ստանում են, ընթացքում փորձում են լուծել առաջացած խնդիրները նաեւ առցանց՝ զրուցարանի, իրենց ֆեյսբուքյան էջի եւ էլեկտրոնային հասցեների ([email protected], [email protected], [email protected], [email protected]) միջոցով պատասխանելով հարցերին։

Խոսելով շատ հաճախ կրկնվող հարցերի մասին՝ նշեց, որ եթե ուսուցիչը տեսնում է, որ ուրիշ դասարան է մուտք գործել, պետք է դիմի իր կրթական հաստատության օպերատորին, որպեսզի դպրոցի կառավարման տեղեկատվական համակարգում ճիշտ դասաբաշխում իրականացվի։ Դրա ճիշտ իրականացվելու դեպքում՝ ամեն ինչ ավտոմատ կշտկվի։

Նրա խոսքով՝ երբ մասնագետն օպերատորից ստանում է իր ID-ն (աշխատակցի ունիկալ նույնացուցիչ), դպրոցների կառավարման համակագում այն ավտոմատ գեներացվում է եւ հանդիսանում առաջին անգամ մուտք գործելու համար user mail-ը եւ գաղտնաբառը։ Համակարգ մուտք գործելով՝ առաջին քայլով առաջարկվում է գաղտնաբառը փոխել, որից հետո բացվում է մատյանը, որն առավելապես հարմարեցվել է թղթային տարբերակի տեսքին եւ հանգիստ կարելի է առօրյա կյանքում օգտագործել։

Ստորեւ նշում ենք Էլեկտրոնային մատյանից օգտվելու քայլերը հերթականությամբ․

  • Ձեր դպրոցի օպերատորից ստացեք դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում ձեր ID-ն,
  • մուտք գործեք կրթության կառավարման տեղեկատվական համակարգ` emis.am,
  • ընտրեք դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգ բաժինը,
  • ընտրեք դպրոցների տվյալների մուտքագրման համակարգ բաժինը եւ սեղմեք, կհայտնվի պատուհան, բացված 2 տողում էլ մուտքագրեք օպերատորից ստացած ID-ն,
  • փոխեք Ձեր գաղտնաբառը՝ նորը գրելով առկա տողերում,
  • ընտրեք վերեւի հատվածում գրված դասարաններ բաժինը,
  • նշեք դասարանը եւ սեղմեք գնահատականներ բառը,
  • բացված պատուհանից ընտրեք առարկան, ամիսը, կիսամյակը, ուս․ տարին,
  • ընտրեք օրը, տվյալ աշակերտի անվան վանդակի մեջ կատարեք գնահատում, բացակայության նշանակում եւ սեղմեք պահպանել։

Օրվա թեման եւ տնային առաջադրանքը լրացնելու համար անհրաժեշտ է․

  • մատյանի նույն էջում ընտրել օրվա թեմա բաժինը, գրել այն եւ պահպանել,
  • նշել տնային բաժինը, գրել այն եւ պահպանել։

Եթե այդ վանդակներից մեկը սեղմելիս կբացվի պատուհան, որտեղ կնշվի, որ դասացուցակը կազմված չէ, անհրաժեշտ է կապվել օպերատորի հետ եւ տեղեկացնել, որ տվյալ դասարանի համար ձեւավորի դասացուցակ։

 

Տպել
5481 դիտում

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել