Եթե մեկ ամսից մեզ մոտ առողջապահական վիճակը կարգավորվի, տարին կփակենք շատ նորմալ տնտեսական ցուցանիշներով. պատգամավոր

Կան որոշ ոլորտներ, որոնք արդեն ունեն շրջանառության կտրուկ անկում։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողներին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։ Ըստ նրա՝ ամենաառաջինը զբոսաշրջային ոլորտն է, ապա՝ հանրային սնունդը, հյուրանոցային ոլորտի ծառայությունները, տրանսպորտը։

Նրա խոսքով՝ երբ պետությունն իր որոշումներով սահմանափակում է որոշ ոլորտների գործունեությունը, բնականաբար, չի կարող հենց այնպես ձեռքերը ծալել եւ ասել, որ տնտեսվարողներն ամեն ինչ վերցնեն իրենց վրա։ «Պետության կողմից մշակվում են տարբեր միջոցառումներ։ 3 միջոցառում արդեն հրապարակվել է, եւս 2-ը կհրապարակվի։ Պետությունն աջակցություն է ցուցաբերում այդ տնտեսվարողներին»,- հայտարարեց պատգամավորը։

Անդրադառնալով ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, որ պետությունն է սահմանել արտակարգ դրություն եւ պարտավոր է վճարել չաշխատողների աշխատավարձերը, Թունյանը նկատեց, որ Ծառուկյանն իրավունք ունի ցանկացած հայտարարություն անելու, իսկ պետությունն իր պատասխանատվությունն ու պարտավորությունները հստակ գիտակցում է։ «Եթե մենք այսօր սխալ որոշումներ կայացնենք, հետագայում դա, բնականաբար, մեզ վրա է ազդելու»,- ասաց նա։

Գագիկ Ծառուկյանի մյուս հայտարարությունը, թե պետությունը, գործարարների կաշին քերթելով, բյուջե է լցնում, Թունյանի համար տեղին չէ։ «Կաշին քերթելը նշանակում է՝ իմանաս, որ մարդն իրականում չի կարող ինչ-որ բան անել ու գնաս նրան ստիպես, որ իր ունեցվածքը վաճառելով՝ բերի պետության հարկերը վճարի։ Նման գործելաոճ չի կարող լինել, որովհետեւ այդ հարկերը հավաքելն ինքնանպատակ չէ, առաջնահերթ նպատակը տնտեսությունը կայուն վիճակում պահելն է, ոչ թե բիզնեսին սնանկացնելը»,- ասաց պատգամավորը։

Ըստ նրա՝ շատ դժվար է պատասխանել հարցին, թե որքան ժամանակ կպահանջվի տնտեսությունը վերականգնելու համար, որովհետեւ ամեն ինչ կախված է հանգամանքներից եւ ժամանակից։ «Եթե առողջապահական առումով մեզ մոտ վիճակը կայունանա, մենք շատ արագ տնտեսական վիճակն էլ կկայունացնենք։ Իհարկե, դա ավելի դժվար կլինի, բայց եթե մեկ ամսից առողջապահական առումով ամեն ինչ կարգավորված լինի, տարին մենք կփակենք նորմալ տնտեսական վիճակով»,- վստահեցրեց Թունյանը։

Տպել
819 դիտում

Չգնահատված հանճարներն ու սադրիչները երկրորդ ճակատ են բացել իշխանության դեմ. Լեւոն Տեր-Պետրոսյան

56 նոր պլանշետ է տրամադրվել Լոռու մարզին հեռավար դասապրոցեսն անխափան իրականացնելու նպատակով

Լրատվական կայքերում վիճակաղերի գովազդն իրականացնել 21։00-ից մինչեւ 06։00-ն․ ֆինանսների նախարարության նախագիծը

Աշխարհում մնացել է 18 պետություն, որտեղ պաշտոնապես չի գրանցվել կորոնավիրուսի որեւէ դեպք

Գեղարքունիքի մարզի որոշ համայնքների աղբավայրերում կատարվում են հողածածկման աշխատանքներ

56 համակարգչային տեխնիկա է հատկացվել Արմավիրի սոցիալապես խոցելի խմբերում գտնվող ընտանիքների երեխաներին

Կրակային պատրաստության պարապմունքներ են անցկացվել. ՊՆ

Առաջարկվում է մի շարք գետերում արգելել փոքր հիդրոէլեկտրոկայաններ կառուցել

Հայաստանում հնարավոր է մեկ-երկու շաբաթում տասնյակ հազարավոր թեստեր արտադրել․ Արսեն Առաքելյան

Րոպեներ առաջ ՀՀ է ժամանել ՌԴ զինված ուժերի մասնագետների թիմը. Շուշան Ստեփանյան

Մոսկվա-Երեւան երկու թռիչքով Հայաստան են վերադարձել 400-ից ավելի ՀՀ քաղաքացիներ. ԱԳՆ

Արմեն Սարգսյանը կորոնավիրուսով վարակված Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին մաղթել է շուտափույթ ապաքինում

Հայաստանում ԵԽ այլ երկրների համեմատ նկատվել է ազատազրկման մակարդակի ամենամեծ նվազումը՝ 36%. Ռուստամ Բադասյան

Որոշ խախտումներ արձանագրվել են, մեր թիմը եւս դժգոհություն է ունեցել. Ա. Հարությունյանը՝ ԱՀ-ում ընտրական իրավիճակի մասին

Արցախի ԿԸՀ-ն բաշխել է պատգամավորական մանդատները եւ նախագահական ընտրությունների 2-րդ փուլի օր նշանակել

Անցկացվել են մարտավարական-մասնագիտական վարժանքներ. ՊՆ

Մխիթարյանի նախկին թիմն ամենաշատ գումար կորցրած ֆուտբոլային թիմը կլինի Անգլիայում

Անդրեա Բոչելին Զատիկի օրը համերգ կտա Միլանի դատարկ տաճարում` ուղիղ հեռարձակմամբ

Արցախում արհեստական կամ սպեկուլյատիվ գնաճ չկա. պետնախարար

Երկրպագուները Քիմ Քարդաշյանին խիստ մեղադրել են նոր օծանելիքի վաճառք սկսելու համար. նրան անզգամ են համարում