Հայաստանը կորոնավիրուսի ախտորոշման թեստերի պակաս չունի․ Արսեն Թորոսյան

Հայաստանը չունի կորոնավիրուսով թեստերի պակաս: Այս մասին այսօր ասուլիսում նշեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Հայաստանն ունի PSR թեստերի բավարար քանակ եւ շարունակում է դրանք ձեռք բերել: Մինչեւ օրս արվել է բավական մեծ թվով (Հայաստանի ռիսկայնության եւ մասշտաբների համար)՝ 1440 թեստ, որից դրական է եղել 290-ը»,- ասաց նա:

Թորոսյանը նշեց, որ շուտով՝ այսօրվանից կամ վաղվանից գրանցված դեպքերի մասին տեղեկատվությունը կտրվի նաև ըստ տարածաշրջանների. կհրապարակվեն Հայաստանի այն բնակավայրերը, որտեղ արձանագրվել է կորոնավիրուսով վարակվածություն:

Գյումրիի մասին հարցին անդրադառնալով՝ նախարարն ասաց, որ Գյումրիում վարակվածներըր շատ չեն: «Նրանք մեկուսացված են, նրանց շփման շրջանակը պարզված է եւ մեկուսացված, Գյումրիում բուժումն են շարունակում այլ բնակավայրերից տեղափոխված հիվանդներ: Գյումրիի ինֆեկցիոն բուժկենտրոնը մեկն է նրանցից, ուր բուժում են ստանում մեր ասիմպտոմ, թեթեւ դեպքերով քաղաքացիները»,- ասաց նա:

Թորոսյանը հիշեցրեց, որ մարզերը չեն կարող ունենալ ախտորոշիչ թեստեր. «Թեստեր կարող է ունենալ միայն Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ազգային կենտրոնը, որ ունի բավարար հզորություն այդ թեստերն անելու: Չի կարող որեւէ մարզային հիվանդանոց կամ ամբուլատորիա կամ պոլիկլինիկա անել այդ թեստերը: Թեստերն արվում են միայն մեզ մոտ եւ կենտրոնացված կարգով»,- ընդգծեց նա:

Նույն կենտրոնի Վանաձորի, Գյումրիի եւ Կապանի մասնաճյուղերն էլ, ըստ Թորոսյանի, ունեն այդ թեստերը, քանի որ այդ կենտրոններում եւս կենսաանվտանգության մակարդակը բավարար է: «Ռափիդ թեստը ոչ ճիշտ կողմնորոշիչ եւ կրկնման կարիք ունեցող թեստ է, եւ այն երկրները, որ մեծաթիվ թեստեր են արել՝ բոլորը PSR թեստեր են՝ պոլիմերաշղթայական ռեակցիայով հիմնված, որը գտնում է վիրուսի ՌՆԹ-ն օրգանիզմի հյուսվածքներում, տվյալ դեպքում՝ բկանցքից եւ թքանցքից վերցրած քսուկներում: Իսկ ռափիդ թեստերի արդյունավետությունը ոչ միայն այս հիվանդության համար ապացուցված չէ, դրանք միայն կողմնորոշիչ են եւ վերջնական ախտորոշում չեն դնում»,- նշեց Արսեն Թորոսյանը:

Տպել
1503 դիտում

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)