Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային:

Նախագահի աշխատակազմի հասրակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ճապոնական համագործակցության գործնական բաղադրիչների շուրջ՝ հաշվի առնելով ինչպես այսօրվա՝ նոր կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակը, այնպես էլ ապագա ծրագրերը: Դեսպան Յամադան ներկայացրել է համաճարակային իրավիճակը Ճապոնիայում և դրան առնչվող միջոցառումները: Քննարկվել են փոխօգնության հնարավորությունները ստեղծված պայմաններում: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կողմից Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության, և մասնավորապես նոր կորոնավիրուսի ախտորոշման համար անհրաժեշտ թեստերի խմբաքանակի տրամադրման համար:

Հանդիպմանը խոսվել է նաև տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, նորարարության, միջուկային անվտանգության թափոնների կառավարման ոլորտներում և նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության շրջանակում համատեղ ծրագրերի ու նախագծերի իրականացման մասին:

Տպել
193 դիտում

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Պատրիկ Դևեջյանի ընտանիքին

Կառավարությունը միանվագ 100 հազար դրամ կտրամադրի աշխատանք չունեցող հղի կանանց․ Բաթոյան

Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Պատրիկ Դևեջյանի ընտանիքին

Կորոնավիրուսով հիվանդներից 14-ի վիճակը ծանր է, 1 անձի վիճակը՝ ծայրահեղ ծանր. նախարար

ՈՒԵՖԱ-ի նախագահը կարծում է, որ ընթացիկ մրցաշրջանը հնարավոր է՝ չեղարկվի. BBC

Երեկվա ընթացքում 332 անձի նկատմամբ կազմվել է վարչական վարույթ՝ մեկուսացման կանոնները խախտելու համար

Կոչ եմ անում մեր բոլոր հայրենակիցներին առանձնակի ուշադիր լինել այս խմբի մեր հայրենակիցների նկատմամբ․ վարչապետ

Պարետի որոշումը խախտելու համար Երևանի Վարդանանց փողոցում գտնվող 2 շինանյութի խանութի գործունեությունը կասեցվել է

Կորոնավիրուսով հիվանդների թիվը Հայաստանում հասել է 482-ի. 58 նոր դեպք է արձանագրվել 24 ժամում

«Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման» հիմնադրամում արձանագրվել են 618 մլն դրամի խախտումներ․ՊՎԾ

Կառավարությունն առաջարկում է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով անձի մահվան դեպքում չիրականացնել հերձում

Վարակը վաղ թե ուշ ավարտվելու է՝ տնտեսական ակտիվությանը հասցնելով շոշափելի վնասներ. Արտակ Քամալյան

ԱՄՆ-ում սովորող մի խումբ հայ ուսանողներ բաց նամակ են հղել ՀՀ կառավարությանը. դեսպանատունն արձագանքել է

Ժամը 12:00-ին տեղի կունենա կառավարության արտահերթ նիստ, կընդունվի հակաճգնաժամային եւս 3 փաթեթ. վարչապետ

ԱՄՆ-ում կորոնավիրուսից կարող է 100.000 մարդ զոհվել. այդ թվով սահմանափակվելը Թրամփը «հաջողված» կհամարի. CNN

Երգիչ Իգոր Նիկոլաեւի կորոնավիրուսային թեստի պատասխանը բացասական է. օրերս երկկողմանի թոքաբորբով դիմել էր հիվանդանոց

Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը շուրջ 10 հազար է. մահերի թիվը հասել է 131-ի

Ոստիկաններին հայհոյել է, հարվածներ հասցրել. 28-ամյա տղամարդը ձերբակալվել է. մանրամասներ (տեսանյութ)

Ավտոմեքենան սահել է ձորը. տուժածներ չկան

Վարչապետի աշխատակազմը հրավիրում է աշխատանքի Կադաստրի կոմիտեում